ՏԵՍԱԴԱՇՏ

Իրան-Հայաստան Յարաբերութիունների

Երք03312020

Last update03:42:55 AM

Back Դուք այստեղ եք՝ Home Լուրեր ՄԱԿ. Ադրբեջանը զգալիորեն գերեզանցել է սպառազինության թույլատրված սահմանները
Երեքշաբթի, 24 Հուլիսի 2012 05:53

ՄԱԿ. Ադրբեջանը զգալիորեն գերեզանցել է սպառազինության թույլատրված սահմանները

Rate this item
(0 votes)

ՄԱԿ-ում հուլիսի 23-ին, տարածվել է գլխավոր քարտուղար Պան Գի Մունի` «Սովորական սպառազինության վերահսկողություն` տարածաշրջանային եւ ենթատարածաշրջանային մակարդակներում» զեկույցը: Զեկույցում մասնավորապես նշվում է, որ Արդբեջանը խախտում է Եվրոպայում սովորական զինված ուժերի համաձայնագիրը:

Ըստ զեկույցի՝ Համաձայնագրի դերն աճել է  հատկապես Հարավային Կովկասի տարածաշրջանում, որտեղ «ցավոք, Ադրբեջանը ակնհայտ սկսել է սպառազինությունների վտանգավոր մրցավազք»: Փաստաթղթում նշված է, որ 2012 թ. հունվարի 1-ի դրությամբ Ադրբեջանը զգալիորեն գերազանցել է համաձայնագրի սահմանափակումները: Օրինակ, տանկերի քանակը Ադրբեջանի բանակում կազմում է 381 (առավելագույն 220-ի համեմատ), իսկ հրետանու միավորները` 516 (առավելագույն 285-ի համեմատ):

«Ադրբեջանի ռազմական բյուջեի բազմակի ավելացումը վերջին տարիներին (2012 թ. պաշտպանական բյուջեն կազմում է $3,47 մլրդ.) եւ մշտական ագրեսիվ եւ կոշտ հակահայկական հռետորությունն ավելացնում է երկու երկրների միջեւ առկա անջրպետը, Հարավային Կովկասի տարածաշրջաում լարվածությունը, եւ լրջորեն վտագում բանակցային գործընթացը, որն ուղղված է առկա խնդիրների` մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ադրբեջանի անպատասխանատու դիրքորոշումն այս հարցում շատ բացասական է ազդում Հայաստանի ջանքերի վրա` ուղղված տարածարջանում վստահության եւ համագործակցության մթնոլորտ ձեւավորելուն», - ընդգծված է զեկույցում:

Զեկույցը կազմվել է ՄԱԿ-ի անդամ երկրների ներկայացրած փաստաթղթերի հիման վրա։

Read 1867 times

Leave a comment

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.