ՏԵՍԱԴԱՇՏ

Իրան-Հայաստան Յարաբերութիունների

Երք03312020

Last update03:42:55 AM

Back Դուք այստեղ եք՝ Home Լուրեր Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները կքննարկեն ԼՂ խնդրի կարգավորմանն առնչվող հարցեր
Երեքշաբթի, 24 Հուլիսի 2012 05:53

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները կքննարկեն ԼՂ խնդրի կարգավորմանն առնչվող հարցեր

Rate this item
(0 votes)

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 24-25-ին կայցելի Ֆրանսիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը, այցի ընթացքում Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Լորան Ֆաբիուսի և Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլիզաբեթ Գիգուի հետ:

«Այս այցն ուղղված է հայ-ֆրանսիական հարաբերությունների կարևորությունն ընդգծելուն և դրանց զարգացմանը նոր լիցք հաղորդելուն»,- նշված է Ֆրանսիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները բանակցությունների ընթացքում կանդրադառնան Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, երկկողմ հարաբերությունների, մասնավորապես` տնտեսական կապերի ամրապնդմանը: Կքննարկվեն նաև Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի տարածաշրջանային մի շարք խնդիրներ:

Read 1925 times

Leave a comment

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.