ՏԵՍԱԴԱՇՏ

Իրան-Հայաստան Յարաբերութիունների

Հնգ04092020

Last update03:42:55 AM

Back Դուք այստեղ եք՝ Home Լուրեր Երեւանում կկայանա առեւտրատնտեսական հարցերով հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստ
Երեքշաբթի, 24 Հուլիսի 2012 05:56

Երեւանում կկայանա առեւտրատնտեսական հարցերով հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստ

Rate this item
(0 votes)

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հուլիսի 23-ին Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Մոհամմադ Ռեիսիի հետ հանդիպման ժամանակ կարեւորել է երկկողմանի կապերի հետագա ընդլայնումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է բուսաբուծության եւ անասնապահության ոլորտները:

«Այստեղ չօգտագործված մեծ հնարավորություններ կան: Անցյալ տարի պաշտոնական այցով գտնվելով Իրանում, ստորագրեցի երկկողմ համագործակցության մասին փոխըմբռման հուշագիր: Ցավոք, կարեւոր այդ փաստաթղթի պահանջների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքները դեռեւս բավարար չեն: Ցանկանում եմ, որ պարոն դեսպանի օժանդակությամբ մենք կյանքի կոչենք ձեռքբերված պայմանավորվածությունները, որպես առաջին քայլ, Հայաստանում ստեղծելով` «Հալալ» մակնշմամբ սպանդանոցային համալիր»,- նշել է նախարարը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` դեսպանը պատրաստակամություն է հայտնել հետեւողականորեն շարունակել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը եւ նպաստել երկկողմ համագործակցության հետագա խորացմանը:

Կարապետյանը հիշեցրել է, որ առաջիկայում Երեւանում նախատեսվող առեւտրատնտեսական հարցերով հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի օրակարգում ընդգրկված են գյուղատնտեսությանը վերաբերող բազմաթիվ հարցեր եւ, դրանից ելնելով, հայկական կողմն առաջարկել է Հայաստան հրավիրել Իրանի գյուղատնտեսության նախարարին:

Read 2113 times

Leave a comment

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.