ՏԵՍԱԴԱՇՏ

Իրան-Հայաստան Յարաբերութիունների

Հնգ04092020

Last update03:42:55 AM

Back Դուք այստեղ եք՝ Home Լուրեր Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները Գյուլին հիշեցրել են, որ իրենք ևս Թուրքիայի հիմնադիրներից են
Կիրակի, 29 Հուլիսի 2012 06:15

Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները Գյուլին հիշեցրել են, որ իրենք ևս Թուրքիայի հիմնադիրներից են

Rate this item
(0 votes)

Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը հանդիպել է երկրի կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները, հանդիպումը կայացել է Ստամբուլի նախագահական Թարաբյա պալատում և տևել մոտ մեկ ժամ:

Հանդիպումից հետո փոքրամասնությունների հիմնադրամների խորհրդի ներկայացուցիչ Լաքի Վինգասը լրագրողներին է ներկայացրել հանդիպման մանրամասները: Նա նշել է, որ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են փոքրամասնությունների կրթության, սեփականության վերաբերյալ հարցեր: Անդրադառնալով ասորիներին պատկանող Մոր Գաբրիել վանքի ճակատագրին` Գյուլը ներկաներին հայտնել է, որ ինքն անձամբ հետևում է վանքի ճակատագրին:

«Մենք օրակարգ բերեցինք Թուրքիայում և առհասարակ Մերձավոր Արևելքում առկա խնդիրները, դրանց հետ կապված մեր մտավախություններն ու անհանգստությունները, քանի որ որպես այս երկրի հիմնական տարրեր, Թուրքիային անհանգստացնող ցանկացած հարց անհանգստացնում է նաև մեզ»,- հայտնել է Վինգասը:

Գյուլի հետ հանսիպմանը ներկա են գտնվել նաև հայկական կառույցների ներկայացուցիչ Պետրոս Շիրինօղլուն, Ասորի ուղղափառ համայնքի ներկայացուցիչ Սաոտ Սուսին, հայ կաթոլիկ համայնքի ներկայացուցիչ Բերնար Սարբայը, հունական հաստատությունների ներկայացուցիչ Անտոն Փարիսիոնիսը, հրեական համայնքի ներկայացուցիչ Սամի Հերմանը, բուլղարական համայնքի ներկայացուցիչ Վասիլ Լիյազեն, ասորի կաթոլիկ կառույցի ներկայացուցիչ Զեքի Պասաթեմիրը, Միդիաթի Մոր Գաբրիել վանքի ներկայացուցիչ Գուրիաքոս Էրկյունը:

Read 1263 times

Leave a comment

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.