ՏԵՍԱԴԱՇՏ

Իրան-Հայաստան Յարաբերութիունների

Հնգ04092020

Last update03:42:55 AM

Back Դուք այստեղ եք՝ Home Լուրեր ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանը չի հերքել Օսմանյան կայսրությունում հայերի կոտորվելու փաստը
Կիրակի, 29 Հուլիսի 2012 06:16

ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանը չի հերքել Օսմանյան կայսրությունում հայերի կոտորվելու փաստը

Rate this item
(0 votes)

Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք հայտնի մտավորական Թաներ Աքչամի հրապարակած «Թուրքիայի մարդու իրավունքների երկերեսանիությունը» հոդվածի առաջացրած բացասական արձագանքները թուրքական կողմից չեն դադարում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, թուրք մտավորականի հոդվածը քննադատող հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամըք Թանը:

«Այս պահի դրությամբ Աքչամը սխալ է մենակաբանում տարածաշրջանի անվտանգության, ազատության և մարդու իրավունքների պահպանմանն ուղղված Թուրքիայի կոչը: Նա աչքաթող է անում թուրքական կառավարության սկզբունքային մոտեցումը»,- հայտարարել է Թանը` հավելելով, որ ոչ ոք կասկածի տակ չի առնում 1915 թվականին Օսմանյան կայսրությունում մեծ թվով հայերի զոհվելու իրողությունը:

Հուլիսի 20–ին ամերիկյան The New York Times պարբերականում լույս տեսած հոդվածում Աքչամը հայտարարել էր, որ այնքան ժամանակ, որքան Թուրքիան կշարունակի ժխտել 1900–ական թվականների սկզբին Օսմանյան կայսրության կողմից իր ոչ թուրք բնակչության դեմ գործած հանցագործությունը, պետության ջանքերը` ուղղված ազատության, արդարության և մարդկային արժեքների պահպանմանը, համոզիչ չեն լինի:

«Անցյալում քրիստոնյաների դեմ իրականացրած ցեղասպանությունն ու էթնիկ զտումները վնասում են այն հեղինակությանը, որը Թուրքիան ցանկանում է ստեղծել` որպես մուսուլմանների համաշխարհային պաշտպան: Այս հանցագործությունները դեռևս կենդանի են օսմանյան հողերի հիշողության մեջ»,-իր հոդվածում ասել էր Աքչամը: Թուրք գրողը նշել էր նաեւ, որ Թուրքիան չի կարող ամրապնդել իր հիմքերը և ներկայանալ որպես ժողովրդավարական պետության օրինակ այնքան ժամանակ,  քանի դեռ չի առերեսվել անցյալի սխալներին եւ չի  ճանաչել քրիստոնյաների դեմ գործած ցեղասպանությունն ու այլ մեղքերը:

Read 2226 times

Leave a comment

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.