«Հայաստանի եւ Իրանի իրավական համակարգերը բավականին շատ են տարբերվում, որպեսզի խոսվի երկու երկրների դատաիրավական համակարգերի համապատասխանության մասին: Հետեւաբար, համագործակցությունը կարող է վերաբերել հանցագործների, հետախուզվող անձանց մասին տեղեկությունների փոխանակմանը եւ այլն»,-նշեց նա:
Ինչ վերաբերում է Իրանում հանցագործություն կատարած Հայաստանի քաղաքացիներին եւ հակառակը, Հովհաննիսյանը նշեց, որ տվյալ հարցը կարգավորվում է միջազգային մի շարք նորմերով: Մասնավորապես, եթե մի երկրում սպանության համար, օրինակ, նախատեսվում է 15 տարվա ազատազրկում, իսկ մյուս երկրում` մահապատիժ, հանցագործություն կատրած անձը պետք է պատիժ կրի այն երկում, որտեղ դատավճիռը մեղմ է: «Դա տարածում գտած միջազգային նորմ է», - ամփոփեց նա:
Նշելի է, որ ավելի վաղ Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ընդունել էր Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Մոհամադ Ռեյիսին: Դեսպանը շնորհակալություն էր հայտնել դատապարտյալների հանձնման հարցում Հայաստանի կառավարության որդեգրած դիրքորոշման համար, միեւնույն ժամանակ, նա խնդրել է այս պահին Հայաստանում պատիժ կրող Իրանի քաղաքացիների ցանկը: Մոհամադ Ռեյիսին հույս է հայտնել, որ մեր երկրի կողմից պարբերաբար ցուցաբերվող բարի կամքի դրսեւորումը իրանցի դատապարտյալներին հայրենիք վերադարձնելու գործում շարունակական կլինի: Կողմերն անդրադարձել են «Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ դատապարտյալների փոխանցման մասին» բանակցային փուլերն անցած եւ առաջիկայում կնքվելիք համաձայնագրին: