ՏԵՍԱԴԱՇՏ

Իրան-Հայաստան Յարաբերութիունների

Ուր03222019

Last update03:42:55 AM

Back Դուք այստեղ եք՝ Home Լուրեր Հայաստանի կառավարությունը հարգում է դավանանքի ազատությունը, իսկ Ադրբեջանում խոշտանգում են
Երեքշաբթի, 31 Հուլիսի 2012 06:01

Հայաստանի կառավարությունը հարգում է դավանանքի ազատությունը, իսկ Ադրբեջանում խոշտանգում են

Rate this item
(0 votes)

Հայաստանի սահմանադրությունն ապահովում է դավանանքի ազատությունը,  եւ երկրի կառավարությունը գործնականում հարգում է կրոնի ազատությունը,  ասվում է ԱՄՆ պետքարտուղարության կողմից այսօր հրապարակված Կրոնի ազատության միջազգային զեկույցում:

Որոշ օրենսդրական ակտեր սահմանափակում են որոշակի խմբերի համար դավանանքի ազատությունը, սակայն Հայաստանի կառավարությունն ընդհանուր առմամբ օրենսդրական սահմանափակումներ չի կիրառում:  Միաժամանակ զեկույցում նշվում է, որ Հայաստանում «կառավարությունը միտում չի դրսեւորել կրոնական ազատության ոլորտում իրավիճակի բարելավման կամ վատթարացման ուղղությամբ»:

Իրավիճակն այս ոլորտում վատ է Ադրբեջանում, որտեղ, ըստ Պետքարտուղարության, «իշխանությունները բռնագրավում են կրոնական նյութերը եւ մահմեդական եւ քրիստոնեական խմբերի որոշ անդամների խոշտանգումների են ենթարկում»: Զեկույցի եզրահանգման մեջ նշվում է, որ Ադրբեջանում գրանցվել են բռնության եւ խտրականության դեպքեր` կրոնի եւ դավանանքի հիմքով:

 

Read 1992 times

Leave a comment

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.