ՏԵՍԱԴԱՇՏ

Իրան-Հայաստան Յարաբերութիունների

Հնգ04092020

Last update03:42:55 AM

Back Դուք այստեղ եք՝ Home Լուրեր ՀՀ-ում Սիրիայի դեսպանության խորհրդականն աշխատանքի չի ներկայացել
Երեքշաբթի, 31 Հուլիսի 2012 06:03

ՀՀ-ում Սիրիայի դեսպանության խորհրդականն աշխատանքի չի ներկայացել

Rate this item
(0 votes)

Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի գլխավոր հյուպատոսի հրաժարականի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը:

«Արմենպրես»-ին ՀՀ-ում Սիրիայի հյուպատոսարանից տեղեկացրին, որ Մուհամմադ Հուսամ Հաֆեզը, ով մամուլում ներկայացվել էր որպես ՀՀ-ում Սիրիայի գլխավոր հյուպատոս, իրականում դեսպանության խորհրդական և մշակութային ու հյուպատոսական հարցերով պատասխանատու է:

Հյուպատոսարանից տեղեկացրին, որ Մուհամմադ Հաֆեզը հուլիսի 30-ի առավոտյան աշխատանքի չի ներկայացել, սակայն դրա պատճառները հայտնի չեն:

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ.«Սիրիացի դիվանագետի վերաբերյալ ԱԳՆ-ն այս պահի դրությամբ որևէ հայտագիր չի ստացել»:

 

Read 2852 times

Leave a comment

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.