ՏԵՍԱԴԱՇՏ

Իրան-Հայաստան Յարաբերութիունների

Հնգ04092020

Last update03:42:55 AM

Back Դուք այստեղ եք՝ Home Լուրեր ԵԶԲ-ն ԱՊՀ բոլոր երկրներում արձանագրել է արդյունաբերական արտադրանքի աճի նվազում` բացառությամբ Հայաստանի եւ Տաջիկստանի
Երեքշաբթի, 31 Հուլիսի 2012 06:04

ԵԶԲ-ն ԱՊՀ բոլոր երկրներում արձանագրել է արդյունաբերական արտադրանքի աճի նվազում` բացառությամբ Հայաստանի եւ Տաջիկստանի

Rate this item
(0 votes)

Ընթացիկ տարվա առաջին քառորդում ԱՊՀ-ն պահպանել է տնտեսական աճի նախկին տեմպերը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղակացրեց Զարգացման Եվրասիական բանկի փորձագետ Միխաիլ Մզարեուլովը, տնտեսական աճի ցուցանիշը այս տարվա առաջին քառորդում կազմել է 4.65 տոկոս` ի տարբերություն 2011 թվականի նույն ժամանակահատվածի 4.67 տոկոսի: Միևնույն ժամանակ համաշխարհային տնտեսության զարգացման ցուցանիշը 0.1 տոկոս է կազմել: Բանկի փորձագետները նշում են, որ նման ցուցանիշը բացատրվում է ռուսաստանյան տնտեսության արագացված աճով, որը 4,1 տոկոսից հասել է 4,9 տոկոսի: Արդյունաբերական ապրանքներ արտահանող երկրների ենթախմբում` Ուկրաինայում, Բելառուսում, Ուզբեկստանում, նկատելի է աճի տեմպի լուրջ անկում (6,9-ից մինչեւ 3%), իսկ Ղրղզստանում կտրուկ տնտեսական անկում (6,8%): Տարածաշրջանի բոլոր երկրներում նկատելի է եղել արդյունաբերական արտադրանքի աճի դանդաղում` բացառությամբ Հայաստանի եւ Տաջիկստանի: Միաժամանակ որոշակի ակտիվացում է նկատվում առեւտրի, ծառայությունների, շինանարության, արդյունաբերական ապրանքների արտահանման ոլորտում, ինչն էլ խոսում է սպառողական և ներդրումային ակտիվության մասին: Տարվա առաջին քառորդում, ինչպես նաեւ դրան նախորդող ժամանակահատվածում, չնայած աճի տեմպերի դանդաղեցմանը, նավթի միջազգային գների աճն ապահովել է արտաքին առեւտրից ստացված շահույթ Ռուսաստանի, Ղազախստանի, Ադրբեջանի եւ Թուրքմենստանի համար: Էներգառեսուրսներ ներմուծող երկրները, մասնավորապես, Տաջիկստանը, Ղրղզստանը, Մոլդովան և Հայաստանը, իրենց առևտրային բացասական հաշվեկշիռը հավասարակշռում են արտերկրից ստացված դրամական փոխանցումների միջոցով: Նշված ժամանակահատվածի առանձնահատկություններից մեկը գնաճի ցածր մակարդակն էր: Ընդհանուր առմամբ գնաճը տարածաշրջանում կազմել է 2,4 տոկոս (բացառությամբ` Բելառուսը): «ԱՊՀ մակրոմոնիտոր»-ում տեղ են գտել նաեւ տարածաշրջանի առանձին երկրների տնտեսական զարգացմանը վերաբերող ցուցանիշեր: Հատկապես նշվում է, որ Ադրբեջանի ՀՆԱ-ի ցուցանիշը տարվա առաջին քառորդում ավելացել է ընդամենը 0,5 տոկոսով` համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ: Չնայած նավթագազային հատվածում տարեկան 7,7 տոկոս աճին` տնտեսական աճի նման նվազումը ունեցել է որոշակի ազդեցություն տնտեսական աճի ցուցանիշերի վրա: Հայաստանում ՀՆԱ-ի ցուցանիշը պահպանել է 2011 թվականի երկրորդ կիսամյակի դինամիկան: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի մակարդակն այս ցուցանիշը գերազանցել է 4, 9 տոկոսով: Անկյունաքարային է եղել մետաղագործական արդյունաբերությունը (16,6%): Միաժամանակ շարունակել է նվազել ինֆլյացիան` հասնելով վերջին վեց տարվա մեջ ամենացածր ցուցանիշին` տարեկան 0, 5 տոկոս: Էական տեղաշարժ է գրանցվել պետբյուջեի դեֆիցիտի նվազման գործընթացում` հասնելով ՀՆԱ-ի մինչեւ 0, 2 տոկոսի: Այդուհանդերձ, բանկի փորձագետները նշում են, որ մետաղի գների կայուն անկման դեպքում երկիրը կզրկվի աճ ապահովող գործոններից մեկից, ինչը երկրի տնտեսությունը կարող է առավել խոցելի դարձնել արտաքին բացասական ազդակներից: Զարգացման Եվրասիական բանկը հանդիսանում է միջազգային ֆինանսական կազմակերպություն, որը հիմնադրվել է 2006 թվականին Ռուսաստանի եւ Ղազախստանի կողմից:

Read 1439 times Last modified on Կիրակի, 12 Մայիսի 2013 22:41

Leave a comment

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.