ՏԵՍԱԴԱՇՏ

Իրան-Հայաստան Յարաբերութիունների

Շբթ07112020

Last update03:42:55 AM

Back Դուք այստեղ եք՝ Home Լուրեր Ադրբեջանում պատրաստվում են դատել բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն այցելել Լեռնային Ղարաբաղ
Հինգշաբթի, 16 Մայիսի 2013 21:52

Ադրբեջանում պատրաստվում են դատել բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն այցելել Լեռնային Ղարաբաղ

Rate this item
(0 votes)

Ադրբեջանում որոշել են քրեական պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր կհամարձակվեն մեկնել Լեռնային Ղարաբաղ: Հիշեցնենք, որ նախկինում այնտեղ սահմանափակվում էին մարդկանց «պերսոնա նոն-գրատա» հայտարարելով, զանազան «սեւ ցուցակներ» կազմելով, դրանից բխող Ադրբեջան մուտք գործելու արգելքով:

Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը` վկայակոչելով Միլլի Մեջլիսը, համապատասխան դիրքորոշումները կամրապնդվեն «Ադրբեջանի Հանրապետության օկուպացված տարածքների մասին» օրենքով:Հոդվածի առաջին մասում մատնանշվում է, որ պետության այն քաղաքացիները, ովքեր Ադրբեջանի հետ ելքի-մուտքի արտոնագիր չեն կնքել, ինչպես նաեւ այն քաղաքացիները, ովքեր չունեն Ադրբեջանի քաղաքացիություն, կարող են հայտնվել «ադրբեջանական օկուպացված տարածքներում» (նկատի է առնվում Լեռնային Ղարաբաղը եւ անվտանգության գոտու տարածքները) միայն Ադրբեջանի Հանրապետության տարածքից՝ համապատասխան ընթացակարգով Ադրբեջանի ԱԳՆ-ից  կամ դիվանագիտական ներկայացուցչություններից մուտքի արտոնագիր ստանալով:

Բացի այդ, այն երկրների քաղաքացիները, որոնք Ադրբեջանի հետ առանց վիզայի ռեժիմի մասին պայմանագրեր ունեն, կարող են նշված տարածքներ այցելել միայն Ադրբեջանի Հանրապետության տարածքից՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի, ՆԳՆ-ի եւ ՊՆ-ի կողմից ստացած թույլտվության հիման վրա: Այն անձինք, ովքեր կխախտեն այս դիրքորոշումը, կենթարկվեն պատասխանատվության Ադրբեջանի ՔՕ հոդվածների համապատասխան: Օրինագիծը մոտակա ժամանակներս կքննարկվի Միլի Մեջլիսում:

Այլ կերպ ասած, նման դիրքորոշումը նշանակում է քրեական պատասխանատվության ենթարկում բոլոր նրանց, ովքեր կայցելեն Լեռնային Ղարաբաղ: Ներկայումս Լեռնային Ղարաբաղը եւ Ադրբեջանը գտնվում են հրադադարի ռեժիմում, որին նախորդել է Ադրբեջանի կողմից սանձազերծված արյունալի պատերազմը: Այնպես որ, ադրբեջանական իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղ այցելության  «թույլտվությունը» ուղղակի ձեւականություն է, իսկ մուտքը Լեռնային Ղարաբաղ Ադրբեջանի կողմից  ուղղակի անհնար է: Օտարերկրացիներին Լեռնային Ղարաբաղ այցելելու համար դատելը պարզունակ փորձ է՝ ավելի խորացնել շրջափակումը եւ վախեցնել զբոսաշրջիկներին:

Read 2312 times Last modified on Ուրբաթ, 17 Մայիսի 2013 13:27

Leave a comment

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.