ՏԵՍԱԴԱՇՏ

Իրան-Հայաստան Յարաբերութիունների

Հնգ04092020

Last update03:42:55 AM

Back Դուք այստեղ եք՝ Home Լուրեր Հայը ցանկանում է առաջադրվել Ադրբեջանում նախագահ
Ուրբաթ, 17 Մայիսի 2013 13:07

Հայը ցանկանում է առաջադրվել Ադրբեջանում նախագահ

Rate this item
(0 votes)

Բաքվում ծնված Գրիգորի Այվազյանը, ով ներկայումս գլխավորում է Ադրբեջանահայերի ասամբլեան, բացահայտել է իր ծրագիրը՝ մասնակցելու Ադրբեջանում անցկացվելիք նախագահի ընտրություններին, որի հետ Հայաստանն 1990-ականների սկզբին պատերազմել է, և այժմ հակարամարտությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ շարունակվում է:

 

Ուրբաթ մամուլի ասուլիսում Այվազյանը, որի կազմակերպությունը պաշտպանում են Ադրբեջանից բռնագաղթած փախստականների շահերը, ասել է, որ ադրբեջանահայերն առաջադրել են իր թեկնածությունը, և ինքը պատրաստ է ընդունելու նրանց կամքը:

«Չնայած Ադրբեջանում կայացած բոլոր ընտրությունները պետք է անվավեր համարել, քանի որ Ադրբեջանի հայ համայնքը զրկված է դրանց մասնակցելու իրավունքից»,- ասել է նա՝ ըստ Aysor.am-ի:

Այվազյանը հավելել է, որ անվտանգության երաշխիքներ ստանալու դեպքում ինքը կմեկնի Բաքու ու կհաղթի ընտրություններում` ստանալով 60 տոկոս ձայն:

«Եթե մեզ չգրանցեն, Ադրբեջանը ևս մեկ անգամ կհաստատվի որպես ֆաշիստական պետություն»,- եզրափակել է նա:

Ադրբեջանում նախագահի ընտրություններն անցկացվելու են հոկտեմբերին: Երկրի գործող նախագահ Իլհամ Ալիևը, ով 2003-ին փոխարինել է իր հանգուցյալ հորը՝ Հեյդար Ալիևին, երկրի ղեկավարի պաշտոնում, առաջադրվելու է երրորդ անգամ անընդմեջ, հաշվի առնելով երկրի ճնշված ընդդիմությանը և լռեցված այլախոհությունը, ակնկալվում է, որ ջախջախիչ հաղթանակ կտանի:

Read 2068 times Last modified on Ուրբաթ, 17 Մայիսի 2013 13:25

Leave a comment

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.