ՏԵՍԱԴԱՇՏ

Իրան-Հայաստան Յարաբերութիունների

Հնգ04092020

Last update03:42:55 AM

Back Դուք այստեղ եք՝ Home Լուրեր Ադրբեջանը մտադիր է ԵԽ նախարարների կոմիտեում օգտագործել նախագահությունը՝ հակահայկական քարոզչություն համար
Շաբաթ, 18 Մայիսի 2013 14:55

Ադրբեջանը մտադիր է ԵԽ նախարարների կոմիտեում օգտագործել նախագահությունը՝ հակահայկական քարոզչություն համար

Rate this item
(0 votes)

Ադրբեջանը մտադիր է հաջորդ տարի նախատեսվող Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեում ստանձնելիք նախագահությունն օգտագործել հակահայկական քարոզչություն իրականացնելու նպատակով: Դրա մասին են վկայում Ադրբեջանի մի շարք պաշտոնյաների հայտարարությունները, որոնք բավականին անհանգստացած են այդ կառույցում Հայաստանի նախագահությունից: Հիշեցնենք, որ Հայաստանը ԵԽ Նախարարների կոմիտեում  նախագահությունն ստանձնել է մայիսի 16-ից:

 

Ինչպես «Էխո»-ին հայտարարել է ադրբեջանցի իրավապաշտպան Սաիդա Գոջամանլին, Ադրբեջանը ԵԽ-ում ստանձնելով նախագահությունը, կներկայացնի «բոլոր անհրաժեշտ փաստարկները` մասնավորապես Հայաստանի կողմից մեր հողերի շրջափակման, փախստականների կարգավիճակի եւ այլնի վերաբերյալ»:

«Իր հերթին մարդասեր եւ խաղաղասեր Եվրոպան Հայաստանի գործողությունների հանդեպ չպետք է անտարբեր մնա: Այսօր ողջ միջազգային հանրությունը գիտի, որ Հայաստանն օկուպանտ երկիր է: Ադրբեջանը պետք է պնդի իր առաջնահերթությունները եւ հասնի իր հողերի վերադարձմանը»,- պարզաբանել է նա` չմանրամասնելով, թե ինչու պետք է Ադրբեջանն ինչ-որ փաստարկներ ներկայացնի, եթե «ողջ միջազգային հանրությունը տեղյակ է»: Միեւնույն ժամանակ «քաղաքական նորարարությունների եւ տեխնոլոգիաների կենտրոնի» ղեկավար Մուբարիզ Ահմեդօղլուն հայտարարել է, որ ԵԽ-ում նախագահությունը չունի կարեւոր իավասություններ: «Այդ պատճառով ես չեմ կարծում եմ, որ Հայաստանը կկարողանա ինչ-որ բան առաջ քաշել ղարաբաղյան հակամարտության հետ կապված: Մի խոսքով՝ Ադրբեջանը զգուշանալու կարիք չունի»,-ասել է նա:

Ընդգծենք, որ ԵԽ նախարարների կոմիտեում նախագահությունը վեց ամիսը մեկ անցնում է այբբենական կարգով հաջորդ պետությանը: Ադրբեջանը կնախագահի ԵԽ նախարարների կոմիտեում  2014թ. մայիս-նոյեմբերին:

Read 1141 times Last modified on Շաբաթ, 18 Մայիսի 2013 15:11

Leave a comment

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.