ՏԵՍԱԴԱՇՏ

Իրան-Հայաստան Յարաբերութիունների

Հնգ04092020

Last update03:42:55 AM

Back Դուք այստեղ եք՝ Home Լուրեր Ամերիկացի կոնգրեսականը պաշտոնական այցով ԱՄՆ-ում գտնվող Էրդողանին հորդորել է ներողություն խնդրել հայերից
Շաբաթ, 18 Մայիսի 2013 15:00

Ամերիկացի կոնգրեսականը պաշտոնական այցով ԱՄՆ-ում գտնվող Էրդողանին հորդորել է ներողություն խնդրել հայերից

Rate this item
(0 votes)

ԱՄՆ Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատի անդամ Դեյվիդ Սիսիլինին հայտարարություն է տարածել, որում պաշտոնական այցով Վաշինգտոնում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը և ներողություն խնդրել հայ ժողովրդից:

 

«20-րդ դարի սկզբին, Օսմանյան կայսրության տարածքում բնակվող երկու միլիոն հայ տղամարդիկ, կանայք և երեխաներ հետևողականորեն սպանվեցին կամ աքսորվեցին: Որևէ կասկած չկա, որ հայ ժողովրդի նկատմամբ իրականացված զարհուրելի այդ  սպանդը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է,- նշել է կոնգրեսականը: Այսօր՝ մոտ 100 տարի անց, թուրքական կառավարությունը շարունակում է անտեսել ու հերքել ծանրակշիռ այդ փաստերը և պատմական իրողությունը»:

Ինչպես հաղորդում է Ամերիկայի հայ դատի հանձնախումբը, ամերիկացի քաղաքական գործիչն այնուհետ Թուրքիայի կառավարության ղեկավարին հորդորել է ներողություն խնդրել հայերի նկատմամբ իրականացված եղեռնագործության համար: «Պրն Էրդողանը ներկայում աշխատում է բարելավել Թուրքիայի դիրքերը մերձավորարևելյան տարածաշրջանում և խորացնել ու ամրապնդել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ, նա պետք է օգտվի այս ժամանակահատվածից և մեկընդմիշտ ճանաչի տեղի ունեցած ոճրագործությունը, պաշտոնապես ներողություն խնդրի զոհերի ժառանգներից և (Ցեղասպանությունից-Tert.am) փրկվածներից: Եվ եթե նա դա չանի, ապա էլ ավելի կխորացնի իր ժողովրդի պատմության անջնջելի այդ բիծը»,-ընդգծել է Սիսիլինին:

Նշենք, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանը պաշտոնական այցով Վաշինգտոն է ժամանել մարտի 14-ին:

Read 1089 times Last modified on Շաբաթ, 18 Մայիսի 2013 15:11

Leave a comment

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.