ՏԵՍԱԴԱՇՏ

Իրան-Հայաստան Յարաբերութիունների

Երք03312020

Last update03:42:55 AM

Back Դուք այստեղ եք՝ Home Լուրեր Մեզ առաջարկել են գազ 189 դոլարով. Տիգրան Սարգսյան
Երկուշաբթի, 20 Մայիսի 2013 20:08

Մեզ առաջարկել են գազ 189 դոլարով. Տիգրան Սարգսյան

Rate this item
(0 votes)

«Գազպրոմը» Հայաստանին առաջարկել է գազ 1000 խմ-ն 189 դոլարով: Այդ մասին այսօր՝ մայիսի 20-ին, ՀՀ Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ պատասխանելով պատգամավոր Հրանտ Բագրատյանի հարցին:

Սակայն, ըստ վարչապետի, գազի վրա կիրառվում է 30 % արտահանման հարկ, ինչից գազի գինը սահմանի վրա դառնում է 270 դոլար: Տ. Սարգսյանի տեղեկացմամբ՝ «Գազպրոմն» ավելի էժան հրաժարվում է մատակարարել, քանի որ նույն գնով մատակարարում է նաեւ Բելառուսին:

«Ներկայումս բանակցություններ են ընթանում, թե ինչ մեխանիզմներ կիրառեն Հայաստան մատակարարվող գազի վրա 30% արտահանման հարկը չկիրառելու համար»,- ասաց Տ. Սարգսյանը:

Վարչապետը հերքեց Հ. Բագրատյանի այն տեղեկությունը, թե գազի մանրածախ գինը Հայաստանից ավելի թանկ է միայն Դանիայում: Ըստ Տ. Սարգսյանի՝ ավելի թանկ գին սպառողների համար առկա է նաեւ Լեհաստանում, Իռլանդիայում, Մակեդոնիայում եւ բազմաթիվ այլ երկրներում:

Բագրատյանի այն դիտարկմանը, թե «Հայռուսգազարդը» կրկնակի թանկացնում է գազը սահմանից մինչեւ սպառողին հասցնելու համար (270 դոլարից դառնում է 540 դոլար-խմբ), Տ. Սարգսյանն ասաց, որ գները որոշում է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, ու պատգամավորները հնարավորություն կստանան մանրամասն ծանոթանալ հաշվարկի բոլոր տարրերին: Ըստ Տ. Սարգսյանի՝ սպառվող գազի ինքնարժեքը ցածր է լինում այն դեպքում, երբ սպառման ծավալներն աճում են:

Read 2003 times

Leave a comment

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.