ՏԵՍԱԴԱՇՏ

Իրան-Հայաստան Յարաբերութիունների

Երկ03302020

Last update03:42:55 AM

Back Դուք այստեղ եք՝ Home Լուրեր Հայ-իրանական երկաթգծի կառուցման աշխատանքները շարունակվում են
Երկուշաբթի, 20 Մայիսի 2013 20:09

Հայ-իրանական երկաթգծի կառուցման աշխատանքները շարունակվում են

Rate this item
(0 votes)

Հայաստան-Իրան երկաթգծի ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այդ մասին ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Ներդրումային ընկերության հետ արդեն համաձայնագիր ենք ստորագրել` նախագծային փաթեթներ մշակելու համար: Պետք է ներգրավեն նաև մասնավոր ներդրումներ, որպեսզի երկաթուղու շինարարությունը սկսվի»,- ասաց վարչապետը:

Հայաստան-Իրան երկաթգծի կառուցումը ՀՀ կառավարության առաջնային ծրագրերից մեկն է: Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման հարցը բազմիցս քննարկվել է երկու երկրների միջկառավարական հանձնաժողովի, ինչպես նաև Հայաստանի ու Իրանի նախագահների հանդիպումների շրջանակներում:

Դիտարկվում է Գագարին-Կամո-Մարտունի-Ջերմուկ-Կապան-Մեղրի-Մարանդ երկաթուղու կառուցումը, որի երկարությունը կկազմի 469,6 կմ: Նախնական հաշվարկների համաձայն՝ երկաթուղու շինարարությունը կարժենա մոտ 1,5-2 մլրդ ԱՄՆ դոլար: Այս նախագիծն ամենատարբեր մակարդակներով քննարկվում է դեռ 2006 թվականից:

Read 2015 times

Leave a comment

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.