ՏԵՍԱԴԱՇՏ

Իրան-Հայաստան Յարաբերութիունների

Երք03312020

Last update03:42:55 AM

Back Դուք այստեղ եք՝ Home Լուրեր Երևանը նայում է դեպի Արևմուտք՝ Ռուսաստանից կախվածությունը մեղմելու համար
Երկուշաբթի, 20 Մայիսի 2013 20:10

Երևանը նայում է դեպի Արևմուտք՝ Ռուսաստանից կախվածությունը մեղմելու համար

Rate this item
(0 votes)

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն անցյալ շաբաթ հայտարարել է, որ Հայաստանը որոշել է առաջին անգամ միջազգային շուկայում պետական պարտատոմսեր թողարկել: Նա հաղորդել էր, որ մինչև տարեվերջ երկիրը կփորձի 500 մլն-ից 1 մլրդ ԱՄՆ դոլարի արժողությամբ եվրապարտատոմսեր տեղաբաշխել:

Սակայն հետաքրքիր է, որ այն հարցին, թե ստացված միջոցներն ինչի՛ վրա կծախսվեն, վարչապետն ասել էր, որ Հայաստանը կփորձի մարել Ռուսաստանից ստացած կես միլիարդ պարտքը: Կրեմլը Երևանին պարտք էր տվել 2009 թվականին, երբ պարզվեց, որ հենց Հայաստանում է արձանագրվել համաշխարհային ճգնաժամի հետևանքով ամենամեծ տնտեսական անկումը՝ 14%:

Այժմ, հավանաբար, Ռուսաստանը պահանջել է վերադարձնել պարտքը, թեև այս տարի չեղյալ է հայտարարել ավելի խոշոր պարտքեր այնպիսի երկրների, ինչպիսին է Ղրղըզստանը: Պարտքերը ներվում են Կրեմլի նկատմամբ քաղաքական լոյալության դիմաց, և դատելով այն բանով, որ Հայաստանը որոշել է պարտք վերցնել միջազգային շուկայում Ռուսաստանի պարտքը մարելու համար, Երևանը չի համաձայնել Մոսկվային քաղաքական լոյալություն պահպանել:

Մոսկվայի և Երևանի հեռանալու նշան կարելի է համարել նաև այն, որ Ռուսաստանը հայտարարել է Հայաստանի համար գազի գները միանգամից 67%-ով բարձրացնելու մտադրության մասին: Ի հետևանս՝ Հայաստանը Ռուսաստանից գազ գնի ավելի թանկ, քան, ասենք, որոշ եվրոպական երկրներ: Սա Հայաստանում արդեն բարձրացրել է ոչ միայն սոցիալական դժգոհության ալիք, այլև հակառուսական տրամադրություններ:

Մոսկվան համառորեն չի ցանկանում, որ Հայաստանը Եվրամիության հետ ստորագրի Ասոցացման համաձայնագիր, թեև դրա նախաստորագրումը նախատեսված է այս տարվա նոյեմբերին: Օգտագործելով տնտեսական լծակները՝ արտաքին պարտք, գազի գին և այլն, Մոսկան փորձում է հետխորհրդային երկրներին հետ պահել հետխորհրդային գոտուց եվրոպամետ տարածք անցնելուց:

Հայտնի չէ, թե ի՛նչ որոշում կընդունի Հայաստանը «ՀայՌուսգազարդի» հայտի առնչությամբ, սակայն սոցիալական ցանցերում շրջանառվում են ենթադրություններ, թե Երևանը կարող է իր տարածքում ռուսական ռազմակայանի համար բարձր վարձավճար պահանջել: Այժմ Գյումրում տեղակայված 102-րդ ռազմակայանի համար Ռուսաստանը Հայաստանին ոչինչ չի վճարում, և Հայաստանը կարող է բարձր վարձավճար նշանակել, ինչը կփոխհատուցի գազի թանկացումը:

Բացի այդ, եվրապարտատոմսերի թողարկումը նշանակում է, որ Հայաստանը վերջնականապես որոշել է փոխել վարկատուներին և իր ֆինանսական հայացքն ուղղել է դեպի Արևմուտք:

Armenianow.com

Read 1990 times

Leave a comment

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.