ՏԵՍԱԴԱՇՏ

Իրան-Հայաստան Յարաբերութիունների

Երկ03302020

Last update03:42:55 AM

Back Դուք այստեղ եք՝ Home Լուրեր Հայաստանը կարևորել է Իրանի հետ գազային համագործակցության շարունակումը
Երեքշաբթի, 21 Մայիսի 2013 21:11

Հայաստանը կարևորել է Իրանի հետ գազային համագործակցության շարունակումը

Rate this item
(0 votes)

Հայ-իրանական կապերի միջկառավարական հանձնաժողովի համանախագահ և ՀՀ էներգետիկայի նախարար՝ Արմեն Մովսիսյանը մայիսի 21-ին , լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ ասել է.-«Հայաստանը կշարունակի  իրանական գազի գնումը»:

«Էլեկտրաէներգիայի հետ գազի փոխանակման նախագծի համաձայն տեղի է ունենում իրանական գազի գնումը և  Իրանն իր արտահանվող գազի ծավալներին հավասար էլեկտաէներգիա է ստանում Հայաստանից»-հավելել է Արմեն Մովսիսյանը:

ՀՀ էներգետիկայի նախարարն ասել է.-«Իրան-Հայաստան գազատարն ունի ավելի մեծ պոտենցիալներ ,որոնք կկիրառվեն արտակարգ իրավիճակներում»:

Մովսիսյանը հավելել է.-«Իրանը ներկայումս յուրաքանչյուր հազար խորանարդ մետ գազը  370 դոլլարով է  մատակարարում Հայաստանին»:

Նշելով ,որ Ռուսաստանն ապահովում է  Հայաստանի կարիք ունեցած գազի հիմնական մասը, Մովսիսյանը ասել է.-«Իրանական գազը չի կարող Հայաստանում փոխարինել ռուսական գազին»:

Նրա խոսքերով՝ Ռուսաստանը ավելի էժան գնով է գազ մատակարարում Հայաստանին , նույնիսկ ավելի էժան քան գազի տարանցման երկիր հանդիսացող Վրաստանին մատակարարվող գազի գինը: Վրաստանը գազ տարանցելու բերումով ավելի էժան գնով է ստանում գազը:

Հայաստանին գազ մատակարարող ռուսական «Գազպրոմ» ընկերությունն անցած շաբաթ իր ծրագիրը ներկայացրեց գազի գնի թանկացման համար ,որի համաձայն՝ նախատեսվում է գազի յուրաքանչյուր 1000 խորանարդ մետրը տնտեսական ավելի փոքր կենտրոններին վաճառել 318 դոլլարով իսկ ավելի խոշոր կենտրոններին 392 դոլլարով: 

Read 2005 times

Leave a comment

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.