ՏԵՍԱԴԱՇՏ

Իրան-Հայաստան Յարաբերութիունների

Կիր12082019

Last update03:42:55 AM

Back Դուք այստեղ եք՝ Home Լուրեր Forbes-ը հրապարակել է 100 ամենաազդեցիկ կանանց ցուցակը
Չորեքշաբթի, 22 Մայիսի 2013 20:01

Forbes-ը հրապարակել է 100 ամենաազդեցիկ կանանց ցուցակը

Rate this item
(0 votes)

Forbes հանդեսը հրապարակել է աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց ցուցակը, որը 3-րդ տարին շարունակ գլխավորում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Նրանից բացի ցուցակի տասնյակում միայն 1 եվրոպուհի կա:

Իսկ տասնյակն ունի հետևյալ տեսքը՝

1. Անգելա Մերկել, Գերմանիայի կանցլեր
2. Դիլմա Տուսեֆ, Բրազիլիայի նախագահ
3. Մելինդա Գեյթս, Bill & Melinda Gates Foundation-ի համանախագահ
4. Միշել Օբամա, ԱՄՆ-ի առաջին տիկին
5. Հիլարի Քլինթոն, ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար
6. Շերիլ Սանդբերգ, Facebook-ի գլխավոր օպերացիոն տնօրեն
7. Քրիստին Լագարդ, ԱՄՀ-ի ղեկավար
8. Ջանեթ Նապոլիտանո, ԱՄՆ-ի ազգային պաշտպանության քարտուղար
9. Սոնյա Գանդի, Հնդկաստանի ազգային կոնգրես կուսակցության նախագահ
10. Ինդրա Նուի, PepsiCo-ի գլխավոր տնօրեն

Վարկանիշում շարունակում է գերիշխել ԱՄՆ-ն: Այլ ազդեցիկ կանանցից Մեծ Բրիտանիայի թագուհին 26-րդ տեղից հասել է 40-ի, իսկ «Հարի Փոթերի» հեղինակ Ջոան Ռոուլինգը 78-ից 93-ին:

Ցուցակում խոշոր ընկերությունների 24 ղեկավարներ կան, ինչպես նաև՝ 14 նորելուկներ:

Շոու բիզնեսի դեմքերից ցուցակում տեղ են գտել Անջելինա Ջոլին (37), Շակիրան (52), Ժիզել Բունդհենը (95), Բեյոնսեն (17) և այլք:
Այս ցուցակը հրապարակվում է արդեն 10-րդ անգամ:

Read 1727 times Last modified on Չորեքշաբթի, 22 Մայիսի 2013 21:33

Leave a comment

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.