ՏԵՍԱԴԱՇՏ

Իրան-Հայաստան Յարաբերութիունների

Հնգ04092020

Last update03:42:55 AM

Back Դուք այստեղ եք՝ Home Լուրեր Ռոբերտ Մարգարեան
Ռոբերտ Մարգարեան

Ռոբերտ Մարգարեան

ԵԱՀԿ-ն անհանգտացած է ԼՂ հակամարտության գոտու շփման գծում միջադեպերով: Այս մասին այսօր` հուլիսի 11-ին, Երեւանում, լրագրողների հետ զրույցում ասել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը:

Հասարակական կարծիքի ուսումնասիրության Gallup ամերիկյան ընկերությունը հրապարակել է 2011-ին աշխարհում իրական գործազրկության ծավալները:

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը հուլիսի 8-12-ը տարածաշրջանային այցով կլինի Հարավային Կովկասի երկրներում:

Աշխարհի ուժեղները մեկ անգամ եւս ցույց տվեցին, որ իրենց համար ժամանակավոր շահերը ավելի կարեւոր են, քան հիմնարար սկզբունքները, որոնց մասին նրանք հայտարարում էին եւ որոնց կարծես թե պետք է դավանեին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը` անդրադառնալով  Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը հայտարարությանը, թե Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրենք կարող է չընդունվել:

Հայաստանի Հանրապետությունում տեղի ունենալիք ՀԱՊԿ-ի զորավարժությանը մասնակցելու համար միջազգային կառույցներին, այդ թվում` ՆԱՏՕ-ին եւ նրա գործընկերներին ուղարկվել են համապատասխան հրավերներ: Հուլիսի 6-ին հայ խաղաղապահներին Կոսովո ճանապարհելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Սիրիայի Հոմս քաղաքում գրեթե երկու ամիս առաջ սիրիական զինյալների կողմից գրավված հայկական դպրոցը եւ եկեղեցին շարունակում է մնալ նրանց հսկողության տակ:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հուլիսի 2-ին հանդիպել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին:

ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ողջունելով դեսպանին` ընդգծել է Իրանի իշխանությունների ջերմ վերաբերմունքը հայ համայնքի հանդեպ և կարևորել իրանահայերի մասնակցությունը ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերին:

Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն հուլիսի 4-ին,  հանդիպել է  Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Մուհամմադ Ռեիսիին:

Փոխվարչապետը շնորհավորել է նորանշանակ դեսպանին՝ դիվանագիտական առաքելությունն ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություն մաղթել պատասխանատու աշխատանքում: Նա նշել է, որ վերջին տարիներին հայ-իրանական հարաբերությունները տարբեր ոլորտներում դինամիկ կերպով զարգանում են, եւ օրակարգում բավական հետաքրքիր ու հավակնոտ ծրագրեր կան, որոնց հաջող իրագործումը կարեւոր նշանակություն ունի երկու երկրների համար:

Եվրոպական միությունը ողջունում է Հայաստանի հանձնառությունը եվրոպական առանցքային արժեքների վրա հիմնված բարեփոխումներ իրականացնելու հարցում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, նման հայտարարությամբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ ճեպազրույցի ընթացքում հանդես եկավ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպույը:

«Հստակ է, որ սա Հայաստանի ռազմավարական ընտրությունն է: Ես կոչ եմ անում Հայաստանին շարունակել ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, թափանցիկության բարձրացման, կոռուպցիայի վերացման, մարդու իրավունքների հարգման ուղղությամբ առաջընթացը: Դուք ճիշտ ճանապարհին եք` չնայած, որ առջևում դեռևս բավականին շատ անելիք կա»,- նշեց ԵՄ նախագահը:

Հուլիսի 3-ին Հարավային Կովկաս տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան կայցելի Եվրամիության նախագահ Հերման վան Ռոմպեյը: Նա հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ և կքննարկի Հայաստան-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցեր, քաղաքական իրավիճակը երկրում և այլն:

Ռոմպեյը ելույթ կունենա «Հայաստանը Եվրոպայում» քաղաքացիական հասարակության ֆորումում, ինչպես նաև կայցելի ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Երևանը` գրքի համաշխարհային մայրաքաղաք» և «Հայ գրատպության 500-ամյակը» ցուցահանդեսները, որոնք ներկայումս անցկացվում են Ազգային պատկերասրահում: