ՏԵՍԱԴԱՇՏ

Իրան-Հայաստան Յարաբերութիունների

Հնգ04092020

Last update03:42:55 AM

Back Դուք այստեղ եք՝ Home Լուրեր Ռոբերտ Մարգարեան
Ռոբերտ Մարգարեան

Ռոբերտ Մարգարեան

Ամերիկյան Bloomberg մեդիահսկան իր վերջին վերլուծության մեջ ԱՄՆ-ին վառելիքային փոփոխություն կատարելու կոչ է անում և որպես օրինակ առաջարկում է դիտարկել Հայաստանը:

«Հայաստանը այնքան էլ հայտնի չէ որպես համաշխարհային առաջատար, սակայն առնվազն մեկ ռեկորդային ձեռքբերում ունի. այդ երկրում մեքենաների և բեռնատարների 75 տոկոսը բնական գազով է: ԱՄՆ-ում, ընդհակառակը, այդ ցուցանիշտ 0,1 տոկոսից էլ պակաս է, չնայած այն բանին, որ բնական գազի գները վերջին մի քանի տարիներին կտրուկ ընկել են: Հաշվի առնելով, թե ինչ խնդիրներ են ասոցացվում ԱՄՆ-ի հետ՝ կախվածությունը նավթից, բնական գազի ավելի մեծ կիրառությունը տրանսպորտում կարող էր հսկայական օգուտներ բերել: Դրանցից ամենակարևորներից մեկը մակրոտնտեսական օգուտը կլիներ: Բնական գազով փոխադրամիջոցների անցնելը կնվազեցներ խոցելիությունը նավթի գների ցնցումների առաջ», - գրում է Bloomberg-ը:

Անցման համար հսկայական փոփոխություններ հարկավոր կլինեին՝ նախևառաջ գազալցակայանների: Ամբողջ ԱՄՆ-ում 2000 գազալցակայան և 120 000 բենզալցակայան կա:

 

Ստամբուլում Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) գագաթնաժողովից հետո Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը պատասխանել է լրագրողների հարցերին:

Ինչպես տեղեկացնում է թուրքական Radikal-ը, լրագրողներից մեկը, շեշտելով, որ Հայաստանը ՍՏՀԿ-ի լիիրավ անդամ է՝ հարցրել է Գյուլին, թե ինչպես է նա պատկերացնում՝ փակ սահմանով Հայաստանի հետ զարգացնել տնտեսական հարաբերություններ եւ ստեղծել տնտեսական համագործակցություն:  Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը պատասխանել է, թե ՍՏԿՀ-ում ընդգրկված են նաեւ այնպիսի երկրներ որոնք չեն ողողվում Սեւ ծովի ջրերով՝ շեշտելով այդ երկրների շարքում Հայաստանին:

Սիրիական Հոմս քաղաքում ահաբեկիչները շարունակում են իրենց անկարգությունները: Այս անգամ զինված ապստամբները գրավել են Հոմս քաղաքի Համիդիյա քրիստոնեական թաղամասի ասորական եկեղեցին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց սիրիահայ համայնքի ներկայացուցիչ Նազարեթ Էլմաջյանը, ասորական եկեղեցին գրավվել եւ թալանվել է ապստամբների կողմից, իսկ թաղումների համար նախատեսված մեքենան օգտագործվում է ահաբեկչական գործողությունների համար:

Նկարում պարզ երեւում է, որ զինված ապստամբը մեկ ձեռքին պահում է խաչը եւ կրում է վեղարը:

Ավելի վաղ տեղեկություններ են ստացվել, որ մեծ վնաս է կրել նաեւ Հոմսում գտնվող հայկական դպրոցը եւ եկեղեցին, որոնք ապստամբների կողմից գրավելուց եւ թալանվելուց հետո ծառայում են որպես հյուրանոց եւ հանգստավայր:

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 25-ին ընդունել է Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Մուհամմադ Ռեիսին`  հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

«Արմենպրես»-ը վկայակոչելով ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությանը հաղորդել է, որ շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանի և Իրանի ժողովուրդները որպես հարեւաններ կապված են անցյալով, ներկայով և ապագայով, ինչը բեղուն հիմք է հանդիսանում փոխշահավետ համագործակության զարգացման համար:  Հայաստանի արտգործնախարարը հաջողություն է մաղթել դեսպանին իր առաքելության մեջ՝ հույս հայտնելով, որ դեսպանը նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերությունների ընդլայնմանն ու համագործակցության խորացմանը:

Դեսպան  Ռեիսը, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ ընդգծել է, որ Իրանի իշխանությունները մեծապես կարեւորում են բարեկամ Հայաստանի հետ փոխգործակցության ամրապնդումը եւ հավաստիացրել, որ պաշտոնավարման ընթացքում կանի առավելագույնը հայ-իրանական համագործակցության զարգացման համար:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր` քաղաքական, տնտեսական ու մշակութային համագործակցության, համատեղ իրականացվող ու նախատեսվող ծրագրեր:

Անդրադարձ է կատարվել հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին: Այդ առումով նշվել է, որ հանձնաժողովը  կարեւոր դերակատարություն ունի տնտեսական համագործակցության, համատեղ ծրագրերի մշակման եւ իրականացման գործում:

Վրացական կողմի հայտարարությունը` երրորդ ուժի մասին, որը փորձում է տապալել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը, հասցեագրված է Ռուսաստանին: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը` մեկնաբանելով Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի այն հայտարարությունը, թե «երրորդ ուժն ակտիվորեն աշխատում է, որ Մինսկի խումբը որեւէ առաջընթացի չհասնի»: Նրա խոսքով` նման հայտարարություն արվում է ոչ նրա համար, որ դա կապ ունի իրականության հետ, այլ որ Մոսկվայի եւ Թբիլիսիի միջեւ քարոզչական պատերազմի մաս են համարվում:

«Ռուս-վրացական պատերազմից հետո վրացական կողմի բոլոր բացասական գնահատականները կապված են Ռուսաստնի հետ, եւ դա հասկանալի է»,-հայտարաեց Մինասյանը` ընդգծելով, որ դա պարզապես քարոզչություն է եւ ուրիշ ոչինչ:

Ինչ վերաբերում է Վաշաձեի այն խոսքերին, թե հայ-ադրբեջանական նոր պատերազմը կթաղի հարավկովկասյան երեք պետությունների ինքնիշխանությունն ու անկախությունը, քաղաքագետն ընդգծեց, որ Վրաստանում, ի տարբերություն Ադրբեջանի, հասկանում են, որ եթե տարածաշրջանում նոր պատերազմ բռնկվի, Ռուսաստանն անպայման կմիջամտի. «Ուղղակի թե անուղղակի, այդ երկրի ներկայությունը կանդրադառնա Թբիլիսիի վրա, ինչն այնտեղ չեն ցանկանում: Ահա եւ դրա մասին խոսում են»,-եզրափակեց քաղաքագետը:

Ինչպես հողորդել էր NEWS.am-ը, ուկրաինական «Զերկալո նեդելի» պարբերականին տված հարցազրույցում Վաշաձեն ասել էր. «Աստված մի արասցե նոր հայ-ադրբեջանական պատերազմ սկսվի. այն կթաղի հարավկովկասյան բոլոր երեք պետությունների ինքնիշխանությունն ու անկախությունը»:

«Անկեղծորեն հույս ունեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերն արագ լիցքաթափման կհանգեցնեն: Սակայն երրորդ ուժն ակտիվորեն աշխատում է, որ Մինսկի խումբը որեւէ առաջընթացի չհասնի, իսկ լարվածությունը շփման գծում պահպանվեց հնարավորինս երկար»: Հարցին, թե որպես երրորդ ուժի նկատի ունի՞ արդյոք Ռուսաստանին, Վաշաձեն պատասխանել է. «Կռահեք ինքներդ»:

«Աստված մի արասցե, նոր հայ-ադրբեջանական պատերազմ սկսվի. այն կթաղի հարավկովկասյան բոլոր երեք պետությունների ինքնիշխանությունն ու անկախությունը: Այդ մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն` ուկրաինական «Զերկալո նեդելի» պարբերականին տված հարցազրույցում:

«Անկեղծորեն հույս ունեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերն արագ լիցքաթափման կհանգեցնեն: Սակայն երրորդ ուժն ակտիվորեն աշխատում է, որ Մինսկի խումբը որեւէ առաջընթացի չհասնի, իսկ լարվածությունը շփման գծում պահպանվեց հնարավորինս երկար»: Հարցին, թե որպես երրորդ ուժի նկատի ունի՞ արդյոք Ռուսաստանին, Վաշաձեն պատասխանել է. «Կռահեք ինքներդ»:

Վաշաձեն անդրադարձել է նաեւ թուրք եւ ադրբեջանցի գործընկերների միջեւ ստորագրված Տրաբզոնի հռչակագրին: Նրա խոսքով` դա Թուրքիայի ԱԳ նախարար Դվութօղլուի`

«Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա» ձեւաչափ ստեղծելու գաղափարն էր: «Մենք միասին մասնակցում ենք մասշտաբային ենթակառուցվածքային նախագծերի, եւ կցանկանայինք այդ համագործակցությունը տարածել նաեւ այլ ոլորտների վրա: Այդ ձեւաչափն ուղղված չէ որեւէ այլ պետության, կամ պետությունների խմբի դեմ»:

Ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև լայնամասշտաբ ռազմական գործողություններ ներկայում անհնար են: Civilnet.tv-ի հետ հարցազրույցում նման կարծիք է հայտնել Քառնեգիի հիմնադրամի Կովկասի հարցերով ավագ փորձագետ Թոմաս դե Վաալը:

Ըստ նրա` ռազմական ուժերը գտնվում են քաղաքական լուրջ հսկողության ներքո, և չնայած շփման գծում հնչում են դիպուկահարների կրակոցներ, սակայն ծանր տրամաչափի զենքի կիրառում հնարավոր է միայն այն դեպքում, եթե նման քաղաքական որոշում ընդունվի:

«Ներկայում պատերազմի վերսկսումը հակամարտող կողմերի շահերից չի բխում: Հայաստանի շահերից չի բխում, քանի որ այն ունի ամենը, ինչ ցանկանում է: Ադրբեջանի շահերից չի բխում, քանի որ այս երկրում ընթանում են հարստացման ու բանակաշինական գործընթացներ»,- ասել է նա` հավելելով, որ հնարավոր է` 3-4 տարուց հաշվարկները փոխվեն:

Այս ենթատեքստում դե Վաալն ընդգծել է, որ Ադրբեջանը շատ դինամիկ երկիր է` ինչպես դրական, այնպես էլ բացասական առումով:

«Դրական է այն, որ Ադրբեջանը վերածվում է հարուստ երկրի, իսկ բացասական` քանի որ երկիրն ունի շատ խնդիրներ, այդ թվում` Իրանի հետ: Կա նաև ներքին լարվածություն: Եվ եթե Ադրբեջանի ներսում իրավիճակը խորանա, գայթակղությունը մեծ կլինի խաղարկելու Ղարաբաղի խաղաթուղթը և հայերի դեմ ինչ-որ բան սկսելու»,- ասել է նա:

Ըստ Թոմաս դե Վաալի` կան ղարաբաղցի հայեր, որոնք թեև փոքրաթիվ են, սակայն ուժեղ են: «Նրանք կարծում են, որ միգուցե հարկավոր է փոքր պատերա՞զմ, որպեսզի Ադրբեջանն ուշքի գա: Կողմերը կարող են դադարեցնել խաղեր խաղալ միմյանց հետ ու սկսել փոքր պատերազմ, որը կտևի մեկ շաբաթ: Սակայն հուսանք, որ դա տեղի չի ունենա, քանի որ դա կխլի շատ կյանքեր, ինչպես նաև կհանգեցնի խաղաղ բանակցային գործընթացում անելանելի վիճակի»,- ասել է փորձագետը:

Թեհրանում ՀՀ դեսպանը հույս է հայտնել, որ երկու երկրի միջև գործող տեսգրային ռեժիմը բեկանվի:

Ըստ «Ֆարս» լրտավական գործակալության հաղրդման, ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Առաքելյանը Թավրիում Արևելյան Ատրպատականի նահանգապետի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ ներկա դրությամբ շուրօրյա կարգով ու մինչև արձակ օրերին իրականացվում է վիզաների ձևակերպման աշխատանքը:

Նա նաև տեղեկացնելով հառաջիկա 15 օրերի ընթացքում Արևելյան Ատրպատականի նահանգապետի ընկերակցությամբ ԻԻՀ ՆԳ նախարարի Հայաստան կատարելիք ուղևորության մասին նշել է, որ այդ այցը սատարելու է երկու երկրի հարաբերությունների ամրապնդմանն ու ընդլայնմանը:

ՀՀ դեսպանն ընդգծել է, որ Իրան-Հայաստան համագործակցությունների միջպետական հանձնաժողովի նիստը նաև մոտ ապագայում տեղի կունենա Երևանում:

Գրիգոր Առաքելյանը մատանանշելով համագործակցության հանգեցնող յուրաքանչյուր ողջունելի է նշել է. «Թավրիզը Իրանի ու Հայաստանի միջև գտնվող կայանատեղի է»:

Իրանում ՀՀ լիազոր և արտակարգ դեսպանը նաև ընդգծել է, որ իր պատկան երկիրը ընդառաջում է սահմանակից նահագների միջև համագործակցությունը և նման համագործակցությունները համարում է օգտակար:

Նա մատնանշելով այն կետը, որ Հայաստանի համար հստակ է Արևելյան Ատրպատականի մեծ ներուժը ընդգծել է, որ «Մետաքսի ճանապարհ»-ի միջազգային նստաշրջանը դրական ազդեցություն կունենա եկու երկրի տնտեսական հարաբերությունների մակարդակի վրա:

Իրանի Արևելյան Ատրպատականի նահանգապետ նաև այդ հանդիպման ժամանակ նշել է. «Հայ հայրենակիցները հաշտ ու խաղաղ կերպով ապրում են Թավրիզում ու Արևելյան Ատրպատականի նահանգում»:

Ահմեդ Ալիռեզաբեյգին մատնանշելով այն կետը, որ Մետաքսի ճանապարհը իր ռազմավարական նշանակության պատճառով տարածաշրջանում զուգամերձության է հանգեցնելու ասել է. «Առևտրի ծավալների մեծ մասը կատարվում է Մետաքսի ճանապարհի միջոցով և այդ կապակցությամբ ժողովուրդների միջև առևտրական կապերի ընդլայնման համար օրակարգի մեջ է ուղևորափոխադրման ու բեռնափոխադրման միջոցների ընդարձակումը»:

Նա ի դեպ տեղեկացրել է Արաքսի ազատ գոտու կազմակերպության, Իրանի Բնապահպանության կազմակերպության և հայկական կողմի համագործակությամբ Իրան-Հայաստան սահմանին էկո-պակի կառուցման մասին:

«Տեսադաշտ Իրան-Հայաստան յարաբերութիւնների» կայքի պատասանատու տնօրէն եւ գլխաւոր խմբագիրն է Ռոբերտ Մարգարեանը: Ռոբերտ Մարգարեանը ծնւել է 1969 թւականին Թեհրանում: Բարձրագոյն կրթութիւնն ստացել է Թեհրանի համալսարանի գիտությունների ֆակուլտետի Ֆիզիկայի ճիւղում (1993) եւ Թեհրանի «Փայամ Նուր»-ի համալսարանի իրաւաբանութեան ճիւղում (2010): Հայոց լեզու է դասաւանդել Թեհրանի հայոց ազգային դպրոցներում և դրան զուգահեռ համագործակցել է ԻԻՀ ռադիօ-հեռուստատեսութեան հայերէն ռադիօժամի հետ որպէս թարգմանիչ եւ հաղորդավար (1990 թւականից): Մասնակցել է տարբեր համագումարների եւ սեմինարների, որոնցից կարելի է յիշել Հայաստան-Սփիւռք, Երիտասարդական համահայկական և Հայ քաղաքագէտների ումիջազգայնագէտների խորհրդաժողովները: Քաղաքական ու հասարակական վերլուծական յօդւածներով համագործակցել է հայատառ եւ պարսկատառ մամուլի և վերլուծական կայքէջերի հետ: Հասարակական ակտիւ գործունէութիւն ունենալով երկու շրջան եղել է Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի անդամ ատենադպիրի, ինչպէս նաեւ Թեհրանի հայոց թեմի 14-րդ Պատգամաւորական ժողովի անդամ՝ Բ. Ատենապետի հանգամանքով:

Քսան տարիներ են անցնում Իրան-Հայաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատումից: Վերջին քսան տարիներում երկու երկրի հարաբերությունները հեռու մնալով հարևան երկրների հարաբերություններում բնական համարվող վայրիվերումներից գրեթե սերտաճ ընթացք են ունեցել ու շատ բնագավառներում երկկողմ հարաբերությունների խորացման ու ընդլայնման ականատես ենք եղել: