ՏԵՍԱԴԱՇՏ

Իրան-Հայաստան Յարաբերութիունների

Չրք11202019

Last update03:42:55 AM

Back Դուք այստեղ եք՝ Home Լուրեր Ռոբերտ Մարգարեան
Ռոբերտ Մարգարեան

Ռոբերտ Մարգարեան

ՀՀ դեսպան Ա, Թումանյանի հարցազրույցն իրանական «Դոնյայե էղթեսադ» օրաթերթին: Հարց. Տնտեսության կառուցվածքի տեսակետից Իրանի և Հայաստանի տնտեսությունները նմանություններ ունեն: Երկու երկրներն էլ որոշ ժամանակ կենտրոնացված տնտեսություն են ունեցել սակայն հետագայում որդեգրել են ազատ տնտեսության ուղին: Ինչպիսին է Հայստանի տնտեսության զարգացման ծրագիրը այս շրջանում: Պատասխան. Իհարկե դժվար է համեմատել Իրանի և Հայաստանի տնտեսությունները: Իրանի տնտեսությունը հիմնված է բնական ռեսուրսների վրա, մինչդեռ Հայաստանի տնտեսության հիմքը մարդկային ներուժն է, մադկանց գիտելիքներն ու հմտությունները: Հայաստանի արտադրողները անհրաժեշտ հումքը հիմնականում դրսից են ներմուծում: Իրանի տնտեսության մեջ ակտիվ դերակատրություն ունեն թե´ պետական, թե´ մասնավոր հատվածները: Հայտնի է նաև, որ իրանական տնտեսական համակարգում մեծ է կառավարության ազդեցությունը: Հայաստանում կառավարությունը տնտեսության վրա ունի նվազագույն ազդեցություն, գործում են ազատականության սկզբունքներ, իսկ կառավարությունը իր կարգավորման ֆանկցիաները իրականացնում է հարկերի, տուրքերի, սակագների, և այլևայլ օրենքների և ընթացակարգերի միջոցներով: Հարց. Չնայած Իրանի և Հայաստանի բարենպաստ աշխարհագրական դիրքին ապրանքաշրջանառությանը երկու երկրների միջև, Իրանի այլ երկրների հետ ունեցած ծավալների համեմատությամբ, շատ չնչին է: Ձեր կարծիքով ի՞նչու երկու երկրները չունենալով ազգային և տարածաքային որևէ տարաձայնություն չեն կարողացել տնտեսական զարգացման տեսակետից լավագույնս օգտվել այդ ներուժից: Պատասխան. Իրանը տարածաշրջանի մեծ և ազդեցիկ երկրներից մեկն է: Հաշվի առնելով նաև Պարսից ծոցի տարածաշրջանը, Իրանը 15 երկրների հետ ունի ծովային և ցամաքային սահմաններ: Դրանց շարքում միակ ոչ մուսուլմանական երկիրը Հայաստանն է , որի հետ Իրանը ունի լավ քաղաքական հարաբերություններ ու այն չի զիջում այլ երկրների հետ ունեցած մակարդակին: Այնուամենայնիվ Հայաստան - Իրան տնտեսական հարաբերությունների, մակարդակը չի համապատասխանում իրենց քաղաքական հարաբերությունների մակարդակին: Սրա համար կան օբյեկտիվ և սուբյեկտիվ մի շարք պատճառներ: Հարց. Տնտեսական կապերի բարելավման տեսակետից ի՞նչ ենթակառուցվածքային ծրագրեր են իրականացվում: Պատասխան .- Ենթակառուցվածքների ստեղծման բնագավառում մենք Իրանի հետ համատեղ իրականացված ծրագիր արդեն ունենք, իսկ մի շարք ծրագրեր ընթացքի մեջ են: Երկու էլեկտրական բարձրավոլտ գծեր արդեն կառուցված են, իսկ երրորդը կառուցման ընթացքի մեջ է: Ժամանակին կառուցվել է և գործում է Հայաստան – Իրան գազամուղը: Ի դեպ, երբ Հայաստանը անկախացավ մեզ միացնող որևէ ճանապարհ չկար և «Արաքս» գետը բաժանում էր երկու երկրները: Իհարկե, հիմա հուսալի ճանապարհային կապ կա երկու երկրների միջև: Նախագծման փուլում է գտնվում Արաքսի վրա հիդրոէլեկտրոկայանների կառուցման ծրագիրը՝ մեկ կայան նախատեսվում է կառուցել Հայաստանի կողմում, մյուսը՝ Իրանի: Քննարկվում է Հյուսիս – Հարավ տրանսպորտային միջանցքին Հայաստանի մասնակցության խնդիրը: Մեր նապատակն է, որպեսզի Պարսից ծոց –Իրան-Հայաստան- Վրաստան –Սև ծով տրանսպորտային միջանցքը ժամանակին կառուցվի և ընդհանրապես Հայաստանը ակտիվորեն ներգրաված լինի երկու երկրների համար նպաստավոր տարածաշրջանային ծրագրերում: Իրանը Եվրոպայի և Ռուսաստանի հետ տրանսպորտային հաղորդակցության մի շարք հնարավորություններ ունի: Իրանը Թուրքիայի միջոցով կարող է հաղորդակցվել Եվրոպայի հետ, Իրաքի և Սիրայի տարածքով կարող է դուրս գալ միջերկրական ծով, Ադրբեջանի և Վրաստանի միջոցով դուրս գալ Սև ծով և այլն: Հյուսիս –հարավ առանցքում լիակատար ներգրավման համար մենք ցանկանում ենք որպեսզի Իրանում գոյություն ունեցող երկաթողային ցանցը պարսից ծոցը կապի Հայաստանի սահմանի հետ: Հայաստանում այսօր վերակառուցվող Հյուսիս- Հարավ ավտոմայրուղին այն կկապի Վրաստանի սահմանի հետ և կապահովի մեզ համար ելք դեպի Սև ծով: Այս ծրագիրը ավարտելու համար անհրաժեշտ է նաև իրանական հատվածում կառուցել լրացուցիչ 60կմ երկաթագիծ, որը կհասնի մինչև Հայաստանի սահման: Մեր նպատակն է այսպիսի ծրագրերի իրականացման գործում սերտորեն համագործակցել Իրանի հետ: Հարց. Իրան- Հայաստան ապրանքաշրջանության ծավալների աճի ապահովման համար ի՞նչ միջոցառումներ եք առաջարկում: Պատասխան. Վերջին տարիներին երկու երկրների միջև ապրանքաշրջանարությունը շուրջ 200 մլիոն դոլար է եղել, ընդ որում այն իր մեջ ներառում է նաև Հայաստան մտնող գազը և երկու երկրների միջև փոխանակվող էլեկտրական հոսանքը: Հայաստանի ընդհանուր ապրանքաշրջանարության մեջ ևս Իրան – Հայաստան բաղադրիչը չնչին է: Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանի մաքսային սահմանը բաց է իրանական ապրանքների համար: Հայաստանը որպես WTO (Առևտրի Համաշխարհային Կազմակերպություն) անդամ սահմանել է մաքսատուրքի բավականաչափ ցածր մակարդակ ( 0% կամ 10%): Իհարկե ԵՏՄ (Եվրասիական տնտեսական միություն) մեջ մտնելուց հետո մեզ համար արդեն գործում են այդ միության մաքսատուրքերը, որոնք ևս շատ բարձր չեն: Սրան հակառակ հայկական ապրանքները հեշտությամբ չեն կարող իրանական շուկա մուտք գործել: Իրականում իրանական սահմանը բաց չի հայկական ապրանքների համար: Իրանի կողմից սահմանված բարձր մաքսատուրքերի և ոչ տարիֆային վճարների պայմաններում գործնականում անհնար է ապրանքներ ներմուծել Իրան: Ի տարբերություն սրա, թուրքական ապրանքները առատորեն իրանական շուկա են մտնում: Եվ սա բացատրվում է Իրանի և Թուրքիայի միջև գործող արտոնյալ առևտրի պայմանագրով: Ես, որպես ՀՀ դեսպան Իրանում, պետական պաշտոնյանների հետ հանդիպումներում արծարծում եմ այս խնդիրը նպատակ ունենալով Հայաստանի պարագայում ևս հասնել առևտրի արտոնյալ պայմանների ընդունման: Հարց. Ի՞նչպես կազդի Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին Իրան – Հայաստան տնտեսական հարաբերությունների վրա: Պատասխան. Հայաստանը, Ղրղզստանը, Ղազախստանը, Բելառուսը և Ռուսաստանը ԵՏՄ անդամ հինգ երկրներն են: Այս երկրների միջև մաքսային սահման գոյություն չունի և դրանց տարածքում գործում է մեկ միասնական մաքսային օրենսդրություն: Ուստի պետք է նկատի ունենալ, որ իրանական ապրանքների մուտքը Հայաստան հավասարազոր է ԵՏՄ տարածք մտնելուն: Այսպիսով Հայաստանի և Իրանի տնտեսական հարաբերությունների բովանդակությունը լիովին նոր իմաստ է ստանում: Երկու կարևոր հանգմանք կա: Առաջինը՝ երբ իրանական ապրանքը մուտք է գործում Հայաստան, դա հավասարազոր է տվյալ ապրանքը ԵՏՄ տարածք ներմուծելուն: Երկրորդ՝ երբ իրանական ներդրողը ձեռնարկություն է սեղծում Հայաստանում (այդ թվում նաև հայկական կամ այլ օտարերկրյա գործընկերների հետ համատեղ), ապա այնտեղ արտադրված արտադրանքը իր Հայաստանում արտադրված լինելու շնորհիվ, ԵՏՄ տարածքում կարող է տեղաշարժվել առանց մաքսատուրքի վճարման: Ավելորդ չի հիշել , որ ԵՏՄ-ն մոտ է 200 միլիոն բնակչությամբ շուկա է : Հարց. Արդեն ասացինք, որ Իրան – Հայաստան ապրանքաշրջանառությունը խիստ փոքր է, մի բան, որ ակնհայտորեն երևում է նաև մաքսային վիճակագրական տվյալների մեջ: Ի՞նչպես եք գնահատում երկու երկրների ներդրումային հնարավորությունները : Ի՞նչ ծրագրեր կան: Իրանում բազմաթիվ նավթաքիմիական, մեքենաշինական, սննդի, գյուղամթերքների վերամշակման և այլ ոլորտների խոշոր ձեռնարկություններ կան, սակայն դրանցից ոչ մեկը նույնիսկ մի փոքր մասնաճյուղ չունի Հայաստանում: Մյուս կողմից նաև, իհարկե, չեմ կարող մատնանշել հայաստանյան որևէ խոշոր ընկերության ներկայությունը Իրանում: Մի բան կարող եմ հստակ ասել, որ Հայաստանի օրենսդրությունը ներդրումների պաշտպանության իմաստով կարող է չափազանց գրավիչ լինել իրանցի ներդրողների համար: Ի դեպ նաև նշեմ, որ շուրջ 10 տարի առաջ երկու երկրների միջև ստորագրվել է ներդումների փոխադարձ պաշտպանության մասին պայմանագիր: Հայաստանի պարագայում կարող եմ հիշեցնել, որ ըստ գործող օրենքի, եթե ՀՀ օրենքները որևէ փոփոխության են ենթարկվում և, որի հեևանքով կարող են վնասվել օտարերկրյա ներդրողի շահերը, ապա օտարերկրյա ներդրողը իրավունք ունի հինգ տարվա ընթացքում առաջնորդվել նախկին օրենքներով: Մի երևույթի մասին կուզենայի առանձին խոսել : Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների հետևանքով այնտեղ առաջացել է բազմաթիվ ապարանքների պակաս (դեֆիցիտ): Այս հանգամանքը թույլ է տալիս իրանցի ներդրողներին համապատասխան արտադրություն կազմակերպել Հայաստանում և առանց մաքսատուրքի վճարման այն արտահանել Ռուսաստան: Երկու երկրների տնտեսավարողները կարող են նման շահավետ ծրագրեր իրականացնել համատեղ ներդրումների միջոցով: Հայաստանում կան արհեստավարժ մասնագետներ, արտադրական գործող հզորություններ, նաև կիսակառույց գործարարններ , որոնց օգտագործումը իրանական ներդրողի համար կարող է նպաստավոր լինել: Հարց. Ի՞նչ ապրանքներ կան, որոնք նպատակահարմար է Հայաստանից Իրան արտահանել և հակառակը Իրանից՝ Հայաստան: Պատասխան.- Նախ նշեմ որ, հայկական շուկան շատ փոքր է: Երկրորդ, ինչպես արդեն ասացի Հայաստանի մաքսային սահմանը բաց է, իսկ երկրի ներսում, գործում են շուկայական ազատ մրցակցության կանոնները: Իրանական արտադրողները իրենց որակյալ և մրցունակ արտադրանքները կարող են ներմուծել Հայաստան և այնտեղ վաճառել: Պետք է նկատի ունենալ, որ հայկական ներքին շուկայում բացի տեղական ապրանքներից վաճառվում են նաև ԱՊՀ, եվրոպական և այլ երկրներից (այդ թվում նաև Իրանից) ներմուծված ապրանքներ: Իրանական արտադրողներին իմ խորհուրդը կլինի ավելի շատ կենտրոնանալ ոչ այնքան Հայաստանի ներքին շուկա ապրանքների ներմուծման, որքան Հայաստանի միջոցով ԵՏՄ տնտեսական տարածք մտնելու հնարավորության վրա: Ինչ վերաբերում է հայկական ապրանքների Իրան ներմուծման հնարավորություններին , ինչպես արդեն ասացի առաջին հերթին իրանական կողմը պետք է վերանայի մաքսային և ոչ տարիֆային կարգավորման գործող կարգերն այնպես, որ հայկական արտադրողը կարողանա իր ապրանքի արտահանման արդյունքում գոնե նվազագույն շահույթ ունենալ: Իսկ հայկական ապրանքների տեսականին, որ կարող է առաջարկվել Իրան ներմուծման համար, կարող են լինել բարձր տեխնոլոգիաների, էլեկտրոնիկայի, մեքենաշինության, ոսկերչության և ադամանդաաշիության, սննդի, գյուղմթերքների վերամշակման և այլ ոլորտների ապրանքները: Հարց. Եթե միջուկային բանակցությունները հաջողությամբ ավարտվեն, Իրանի դարպասները բացվելու են աշխարհի առջև և բազմաթիվ երկրներ ջանալու են մուտք գործել իրանական շուկա: Արդյո՞ք Հայաստանը որևէ ծրագիր ունի պատժամիջոցների վերացումից հետո ստեղծվող իրավիճակում: Պատասխան. Նախ ես հույս ունեմ, որ այդ բանակցությունները հաջողությամբ ավարտվելու են և կնքվելու է համապարփակ համաձայնագիր: Իրանի ձեռքերը ազատ կլինեն իր տնտեսական քաղաքականության իրականացման հարցում և բազմաթիվ օտարերկրյա ներդրողներ իրենց ծրագրերով կգան Իրան: Տարածաշրջանի ողջ տնտեսական իրավիճակը հիմնովին կփոխվի և պարզ է, որ Իրանի հարևան երկիր Հայաստանը ևս կօգտվի նոր ստեղծված բարենպաստ պայմաններից: Ինչպես արդեն նշեցի Իրանի համար արդեն իսկ մեծ հնարավորություններ են ստեղծվել ԵՏՄ 200 միլիոն բնակչությամբ շուկա մուտք գործելու և բազմաթիվ համատեղ ներդրումային ծրագրեր իրականացնելու համար: Հայաստանը այս պարագայում կարելի է դիտել որպես Իրանի համար դարպաս ԵՏՄ մուտքի համար: Բացի այդ, նկատի ունենալով, որ արդեն սկսված են Իրան – ԵՏՄ բանակցությունները ազատ առևտրի պայմանների մշակման շուրջ, Հայաստանը այս հարցում լավագույն կարգավորող օղակը կարող է լինել: Հաշվի պետք է առնել նաև այն հանգամաքը, որ Հայաստանը և Իրանը պատմական և մշակութային ընդհանրություններ ու նաև տնտեսական հարաբերությունների որոշակի փորձ ունեն, որը քիչ կարևոր չէ բանակցություններում փոխընմբռնման հասնելու ճանապարհին: Իհարկե, մենք նաև գիտակցում ենք, որ նման լուրջ խնդիրների լուծման ժամանակ Հայաստանին առաջնային դեր հատկացնելու գործում խիստ կարևոր է բոլոր կողմերի, այդ թվում նաև Իրանի, դրական վերաբերմունքը: Հարց. Արդյո՞ք աշխատուժի և էներգետիկ ծախսերի մակարդակը Հայաստանում Իրանի համեմատությամբ բարձր լինելով, չի խանգարում արտադրությունների շահավետության ապահովմանը: Պատասխան. Ես չեմ կարծում, որ արտադրության ընդհանուր ծախսերը Հայաստանում Իրանի համեմատությամբ բարձր են: Ի վերջո որևէ ապրանքի արտադրության համար գազի և էլեկտրականության մեծ ծախս պահանջող աշխատանքը կարելի է Իրանում անել, մնացածը՝Հայաստանում : Ի դեպ, որոշ ապրանքներ իրանցի ներդրողների կողմից Հայաստանում արտադրելու մեկ այլ պատճառ ևս կա: ԵՏՄ անդամ հինգ երկրներից միայն Հայաստանն է ընդգրկված GSP+ համակարգի մեջ, որը հնարավորություն է տալիս Հայաստանում արտադրված որոշ ապրանքներ արտահանել ԵՄ երկրներ ցածր մաքսատուրքերով: Եվ վերջապես Հայաստանում գործում են երկու ազատ տնտեսական գոտիներ , որոնք մասնագիտացած են հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների , էլեկտրոնիկայի, բիոտեխնոլոգիայի, ինչպես նաև ոսկերչության, ադամանդագործության և ժամացույցների արտադրության ոլորտներում: Այստեղ ներդրում կատարողները ազատված են ավելացված արժեքների հարկից, շահութահարկից, գույքահարկից: Ազատ գոտիներում ստեղծված են արդյունավետ աշխատանքի համար բոլոր անհրաժեշտ պայմանները, իսկ դրանցում գրանցվելը չափազանց հեշտացված է: Միաժամանակ նաև բազմաթիվ ազատ տնտեսական գոտիներ են ստեղծված Իրանում, որոնք մեծ հնարավորություններ կարող են ընձեռնել հայ ներդրողներին: Հարց. Արտահանման հարցում որո՞նք են Հայաստանի դժվարությունները, արդյո՞ք շուկաներ չկան, թև ներդումների պակաս գոյություն ունի: Պատասխան. Ընդհանուր առմամբ դժվարություններ կարող են ծագել կապված տրանսպորտային սխեմաների առանձին բարդությունների հետ: Սակայն հաշվի առնելով Վրաստանի և Իրանի հետ Հայաստանի բարեկամական և գործընկերային լավ հարաբերությունները, այդ դժվարությունները նվազագույնի են հասցված: Արտահնման վրա անշուշտ իր բարենպաստ ազդեցությունն է թողնելու տրանսպորտային այժմ կառուցվող կոմունիկացիաները և այլ ենթակառույցները: Օրենսդրության իմաստով արտահանումը ՀՀ-ում չափազանց բարենպաստ վիճակում է: Առ ի տեղեկություն Ձեր ընթերցողների, կուզենայի ասել , որ ՀՀ դեսպանությունը Իրանի Առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի հետ համատեղ այս տարվա հոկտեմբերի ամսին Թեհրանում կազմակերպում է բիզնես ֆորում: Ֆորումի ընթացքում հայ պաշտոնյաները և մասնագետները իրանցի գործընկերներին կներկայացնեն Հայաստանի օրենսդրությունը, բիզնես միջավայրի առանձնահատկությունները, առանձին բիզնես ծրագրեր և այլն: Հուսով եմ, որ այն օգտակար կլինի երկու կողմերի համար: Հարց. Խորհրդային միության փլուզումից հետո անկախացած երկրները հիմնականում Արևմուտքին մերձենալու քաղաքականություն որդեգրեցին: Այն ինչ որ չափով համընկավ ՆԱՏՕ-ի կովկասյան տարածաշրջանում ընդլայնման քաղաքականության հետ: Շշուկներ կան Հայաստանի ՆԱՏՕ-ին անդամակցելու կապակցությամբ: Հայաստանը ի՞նչպես կարող է պահպանել հավասարակշրությունը վերը նշված գործընթացների նկատմամբ զգայուն երկրների՝ Իրանի ու Ռուսաստանի և Արևմուտքի միջև: Պատասխան. Չգիտեմ ինչ շշուկների մասին է խօսքը ! Միակ ռազմաքաղաքակական կազմակերպությունը, որի անդամն է Հայաստանը, և որին անդամակցում է նաև Ռուսաստանը, դա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն է: Հայաստանը Ռուսաստանի և այլ երեք երկրների հետ ԵՏՄ կազմում է: Հայաստանի էներգետիկ ենթակառույցների մեծ մասը պատկանում են ռուսական ընկերություններին: Վերջապես ՝ Հայաստանում գտնվում է Ռուսական ռազմական բազան: Ինչ վերաբերում է Իրանին, Հայաստանը ունի բարձր կարգի քաղաքական հարաբերություններ, իրանական գազամուղը մտնում է Հայաստան, առկա են բազմաթիվ ընդհանուր ենթակառուցվածքներ: ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունները վերաբերում են խաղաղապահ ուժերի կազմում, Հայաստանի մասնակցությանը: Կարծում եմ մեկնաբանություններն ավելորդ են: Հարց. Վերջերս ԻԻՀ փոխարտգործնախարար պարոն Ղաշղային հայտնել է, որ Թեհրանում կայացած երկու երկրների հյուպատոսական ծառայությունների համատեղ նիստի ժամանակ քննակվել է վիզաների վերացան խնդրիը,շնորհակալ կլինենք, եթե մեզ փոխանցեք վերջին տեղեկությունները այս մասին: Պատասխան. Այսօր զբոսաշրջիկների հոսքը Իրանի և Հայաստանի միջև գործնականում միակողմանի է: Իրանից մեկնում են Հայաստան 10-ամյակ հազարավոր զբոսաշրջիկներ, հակառակը՝ չափազանց քիչ: Հայաստանը չափազանց գրավիչ է իրանական զբոսաշրջիկների համար, հատկապես հանրային և մշակութային մթնոլորտի տեսակետից: Իրանցի զբոսաշրջիկները իրենց շատ հանգիստ են զգում Հայաստանում, որի համար շատ ուրախ ենք: Վիզային ռեժիմը չափազանց պարզեցված է, և մարդիկ իրենց սահմանի վրա կարող են այն ստանալ: Ի տարբերություն իրանցիների Հայաստանից զբոսաշրջիկները իրենց սեփական մեքենաներով գործնականում չեն կարող մուտք գործել Իրան: Իրանական մաքսակետում պահանջվում է մեքենայի արժեքի չափով գումար մուծել, որպես բանկային երաշխիք: Այս հարցերը ճիշտ կլինի, որ իրանական լրատվամիջոցները բարձրացնեն Իրանի իշխանության առջև: Ինչ վերաբերում է վիզաների վերացման խնդրին, այդպիսի հարց իրանական կողմը Ձեր նշած քննարկման ժամանակ իրոք բարձրացրել է, սակայն որևէ որոշում չի ընդունվել:
Արամ Ամատունի Իրանում Հայաստանի Հանրապետության համեմատաբար նորանշանակ դեսպան Արտաշես Թումանյանն իրանական մամուլին տված հարցազրույցում հայտարարել է, որ հայ-իրանական տնտեսական կապերը անհամապատասխան են քաղաքական հարաբերություններին: Թումանյանը հայտարարել է, որ անհամապատասխան են տարբեր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով, բայց թե որոնք են այդ պատճառները, դրանցից որն է օբյեկտիվը, իսկ որը սուբյեկտիվը՝ Արտաշես Թումանյանը չի ասում: Փոխարենը, ասում է «Վիկիլիքսը», որը հրապարակել է Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսի նամակները Պետքարտուղարություն, որում խոսք է գնում Հայաստանի էներգետիկայի նախկին նախարար Արմեն Մովսիսյանի հետ զրույցի մասին: Խոսքը վերաբերում է 2005 թվականին տեղի ունեցած զրույցին, որտեղ Արմեն Մովսիսյանն ամերիկյան կողմին ներկայացնում է Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից և ասում է, որ Իրան-Հայաստան գազամուղը Հայաստանին պետք է էներգետիկ անվտանգության, անկախության համար՝ որպես այլընտրանք: Միաժամանակ Մովսիսյանը հայտնել է, որ Ռուսաստանն ամեն ինչ անում է Իրան-Հայաստան գազամուղի նշանակությունը նվազեցնելու համար: Պետք է ընդունել, որ Ռուսաստանին դա հաջողվել է: Իրան-Հայաստան գազամուղը, ըստ էության, վերածվել է պարզապես ոչինչ չարժեցող մի խողովակաշարի, որը Հայաստանի համար տնտեսական և էներգետիկ այլընտրանք չէ, որը արդեն իսկ պատկանում է «Գազպրոմին», որը չունի տարանցիկ լինելու հնարավորություն, եթե մոտ կամ հեռու ապագայում առաջանա նման հարց, որն, ըստ էության, ընդամենը վերածվում է էլէներգիայի և գնում հետ դեպի Իրան: Ահա, թե ինչի վերածեց այս կարևոր նախագիծը Ռուսաստանը: Եվ սա, ըստ էության, հայ-իրանական հարաբերությունների մանրակերտն է, դրանում Ռուսաստանի դերի և Հայաստանի իշխանությունների պահվածքի ինդիկատորը: Այդ պատճառով էլ տարիներ ի վեր, անկախությունից հետո, հայ-իրանական հարաբերություններում ավելի շատ գերիշխել է խոսքը, քան կոնկրետ գործը: Խնդիրն այն է, որ հայ-իրանական հարաբերության առումով կոնկրետ գործ կարող են լինել խոշոր էներգետիկ և ենթակառուցվածքային ծրագրերը: Դրանք են միայն, որ կարող են երկու երկրների քաղաքական հարաբերություններին համապատասխան տնտեսական հարաբերություն լինել: Այլ բան, առևտուր, տուրիզմ և այլն, անհնար է բերել քաղաքական հարաբերության համարժեքության, որովհետև տնտեսական և քաղաքական հարաբերությունների համապատասխանությունը ոչ թե ծավալային իմաստ ունի, այլ կշռային: Այսինքն՝ տնտեսական և քաղաքական հարաբերությունները համապատասխան են, եթե տնտեսական հարաբերությունն իր կշռով ունի քաղաքական մեծ նշանակություն: Իսկ դրա համար պետք են հայ-իրանական գազամուղ, հայ-իրանական երկաթուղի, հայ-իրանական համատեղ էներգետիկ և հեռահաղորդակցական այլ ծրագրեր, որոնք ընդհանրապես կփոխեն տարածաշրջանի պատկերը, տարածաշրջանի ենթակառուցվածքային քարտեզը, ուժերի դասավորությունը, քաղաքական վեկտորները: Եթե Երևանում տնտեսական հարաբերություն ասելով և այն քաղաքական հարաբերության հետ համեմատելով՝ այլ բան են պատկերացնում, ապա դա, մեղմ ասած, նշանակում է, որ ոչ թե տնտեսական հարաբերությունների, այլ ընդամենը պատկերացումների անհամարժեքությունն է հայ-իրանական հարաբերությունների գլխավոր խնդիրը: Եվ երևի թե հենց այդ անհամարժեքության մասին են խոսում նաև իրանական կողմի շարունակվող հայտարարությունները այն մասին, որ հայ-իրանական հարաբերություններում կարևոր է հետևողականությունը: Ասել կուզի՝ պաշտոնական Թեհրանը Երևանին պարբերաբար հիշեցնում է այն մասին, որ պետք է խոսակցության մակարդակից անցնել գործողության, այսինքն՝ քաղաքականության մակարդակի: Ի վերջո, հայ-իրանական քաղաքական հարաբերությունն էլ, մեծ հաշվով, վերածվում է ֆիկցիայի, եթե այն չի շաղկապվում տնտեսական ենթակառուցվածքային նախագծերով, որոնք, ըստ էության, կունենան իրավիճակ փոխելու ահռելի պոտենցիալ: Դա առավել քան հրատապ է այսօր, երբ մի կողմից Հայաստանի անկախության և անվտանգության հարցը սրված է ինչպես երբեք, և այլընտրանքներն ու հուսալի շահընկերոջ հետ հարաբերությունն էական նպաստ կարող է բերել այդ ուղղությամբ մարտահրավերները զսպելու հարցում, իսկ մյուս կողմից էլ՝ Իրանի շուրջ տեղի են ունենում կարևոր աշխարհաքաղաքական զարգացումներ, և Իրանը կարող է կարգավորել հարաբերություններն Արևմուտքի հետ, և այդ կարգավորման ֆոնին հայ-իրանական հարաբերությունները կարող են էական գործոն հանդիսանալ հարավկովկասյան տարածաշրջանում իրավիճակի փոփոխության դինամիկ գործընթաց նախաձեռնելու համար: Այդ ամենի համար, սակայն, կարևոր է մի բան՝ որ Հայաստանի իշխանությունն ի զորու լինի հայ-իրանական հարաբերության ուղղությամբ գործել Հայաստանի պետական շահի թելադրանքով, ոչ թե ռուսական կայսրության: Բայց դրա համար էլ հարկավոր է, որ Հայաստանի իշխանությունը հենված լինի Հայաստանի հասարակության վրա, ոչ թե ռուսական կայսրության: Իսկ դրա հեռանկարներն էլ էլ ավելի մշուշոտ են, եթե նկատի առնենք մեկ այլ տխուր իրողություն: Հայաստանում ոչ թե միայն իշխանությունը, այլ ըստ էության ընդդիմություն համարվող ուժերն էլ հենված են ռուսական կայսրության վրա՝ առնվազն այն մտածողությամբ, որ չի կարելի անել որևէ բան, որը դուր չի գա Ռուսաստանին: Այդ պատճառով էլ հայ-իրանական հարաբերության զարգացումը Հայաստանում քաղաքական օրակարգի և մեծ հաշվով՝ նաև քաղաքագիտական դիսկուրսի մաս չէ, որովհետև այստեղ էլ, եզակի բացառություններով, թելադրողը ռուսական կայսրության տրամաբանությունն է: http://www.1in.am/1670608.html
Արցախում հայ-իրանական գեղարվեստական ֆիլմ է նկարահանվում: Ֆիլմի ռեժիսորը Անահիտ Աբադին է՝ Իրանից, իսկ տնօրենը և պրոդյուսերը՝ Ռուբինա Ղազարյանը՝ Հայաստանից: Հուլիսի 13-ին նրանց Ստեփանակերտում ընդունել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Ֆիլմը մարդկային պատմություն է. 1994թ. զինադադարից վեց տարի անց պատերազմում կռված մի մարդ վերադառնում է Քարվաճառի գյուղերից մեկը: «Ֆիլմը քաղաքական չէ, պատերազմի մասին չէ: Շատ կարևոր է, որ Արցախում նկարահանվում է ֆիլմ, որը շոշափում է համամարդկային թեմաներ»,- ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց Ռուբինա Ղազարյանը: Ֆիլմի նկարահանմանը Հայաստանից մասնակցում է 7-8 դերասան, մնացածը՝ 20-25 հոգի, Արցախից են, Իրանից դերասաններ չկան, բայց տեխնիկական նկարահանող անձնակազմն է այնտեղից: Ռուբինա Ղազարյանը նշեց, որ ֆիլմի նկարահանմանն աջակցել է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: http://civilnet.am/2015/07/13/armenian-iranian-film-in-karabakh/#.VaQamPlViko
Միջազգային մասշտաբով նշւող պետական միջոցառումները պետութիւնների միջեւ յարաբերութիւնների մակարդակը ցուցադրող յարմար չափորոշիչներ են: Նման միջոցառումներին՝ հրաւէր ստացած պետութեան մասնակցութիւնը, համապատասխան երկու երկրի միջեւ հաստատւած յարաբերութիւնների մակարդակին եւ ջերմութեանը, լինում է երկրի ղեկավարի (նախագահ կամ վարչապետ), նրա տեղակալների, օրէնսդիր ուժի ղեկավարի, նախարարի եւ կամ կառավարութեան որեւէ այլ անդամի, պետական որեւէ այլ պաշտօնատարի, այդ թւում փոխնախարարի եւ կամ պարզապէս տւեալ երկրում հաւատարմագրւած դեսպանի մակարդակով: Միջազգային իրաւունքի ամենատարրական կէտերից համարւող այս ընդհանուր օրէնքից բնականաբար չէր կարող բացառւել ուրբաթ՝ 2015 թւականի Ապրիլի 24-ին, Երեւանում Բիւրաւոր Նահատակների յիշատակը յաւերժացնող յուշահամալիրում պետական մակարդակով կազմակերպւած Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի մեծարման հանդիսութիւնը: Որպէս մի հայ ինձ համար մեծ հպարտութիւն էր ՀՀ նախագահի կողքին կանգնած տեսնել Ֆրանսիայի, Ռուսաստանի, Կիպրոսի ու Սերբիայի նախագահներին ու այլ երկրների նախարարների, պետական պաշտօնատարների ու դեսպանների, որոնք համախմբւել էին Ծիծեռնակաբերդում հայ ժողովրդի հետ կիսելու անցած դարասկզբին ապրած ցաւը եւ որպէս մարդկութեան դէմ իրականացւած ոճրագործութեան բացայայտ նմուշ՝ դատապարտելու Հայոց Ցեղասպանութիւնը: Այդուհանդերձ, որպէս իրանահայ, չեմ կարող թաքցնել Բիւրաւոր Նահատակների յուշահամալիրում հարեւան երկրի՝ Իրանի, բարձրաստիճան մակարդակի հիւրի բացակայութեան պատճառով իմ ապրած վիշտը (նաեւ մտահոգութիւնը): Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի պաշտօնական միջոցառման ժամանակ ԻԻՀ-ն ներկայացրեց Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամութեան խմբի նախագահը: Ինչպէս պարզւում է, անցած մարտին՝ «Արմէնպրես»-ին տւած Իրանի Իսլամական խորհրդարանում հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանի հարցազրոյցից, բարեկամութեան խմբի այցը աւելի շուտ համարւում էր Իսլամական խորհրդարանում իրանահայութեան զոյգ պատգամաւորների ջանքերի արդիւնքն ու նախաձեռնութիւնը: Դա՝ ի տես այն բանի, որ յիշեալ միջոցառումներին մասնակցելու համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի պաշտօնական հրաւէրը ուղիղ մէկ տարի առաջ՝ 2014 թւականի մայիսին, ԻԻՀ-ի նախագահ Հասան Ռոհանիին էր յանձնել ՀՀ ԱԳ նախարար Էդւարդ Նալբանդեանը: Անկասկած, Իրանի նախագահին միւս ղեկավարների կողքին Ծիծեռնակաբերդում տեսնելը երազային ուրախութիւն պիտի պատճառէր ցանկացած իրանահայի, այդուհանդերձ, նկատի առնելով երկու երկրների կառավարութիւնների ու ժողովուրդների դարաւոր հարեւանութիւնն ու բարեկամութիւնը, յիշեալ միջոցառմանը Իրանի պետական մասնակցութեան մասին իմ ակնկալիքների նւազագոյն սահմանագիծը՝ նախարարի կամ կառավարութեան անդամի գլխաւորած պատւիրակութիւնն էր: Այսպիսով, ինչքան էլ որ զարմանալի թւայ, Իրանը պետական մակարդակով անպատասխան է թողել Հայաստանի պաշտօնական հրաւէրը ու եթէ չլինէին Իսլամական խորհրդարանում իրանահայութեան զոյգ պատգամաւորների ջանքերը, հաւանաբար պիտի բաւարարւէինք դեսպանի մասնակցութեան նւազագոյն մակարդակով: Երեւոյթն առաւել սուր ու ցաւալի տեսք է ստանում, երբ պարզւում է, որ նոյն օրը՝ Ապրիլի 24-ին, Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի միջոցառումներին զուգահեռ, Թուրքիայում կազմակերպւած Գալիպոլիի ճակատամարտի 100-ամեակի միջոցառմանը, Իրանը ներկայացրեց ԻԻՀ-ի պաշտպանութեան նախարարը, ով դրան յաջորդած օրերում աշխատանքային այցերով արդէն եղել էր Մոսկւայում ու Բաքւում: Նկատի առնելով այն պարագան, որ միմեանց հետ խնդիրներ ունեցող իր հարեւանների հետ յարաբերւելիս, ԻԻՀ-ն շարունակ վարել ու վարում է հաւասարակշռւած քաղաքականութիւն՝ մէկին չգերադասելով միւսին, հարց է ծագում, թէ ինչո՞վ պիտի բացատրել Իրանի նման վերաբերմունքը: Իրանի պահւածքը դժւար թէ կարելի լինի բացատրել Հայոց Ցեղասպանութեան կապակցութեամբ Իրանի պետութեան պաշտօնական դիրքորոշմամբ: Դրա համար կան բաւարար հիմքեր: Անկասկած, ՀՀ նախագահի հրաւէրին պատասխանելը, Ծիծեռնակաբերդում ներկայ գտնւելն ու Բիւրաւոր Նահատակների յիշատակին յարգանքի տուրք մատուցելը, անպայմանօրէն Հայոց Ցեղասպանութեան պատմական իրողութիւնը պաշտօնապէս ճանաչելու իմաստով չէին լինելու, հէնց այնպէս, որ դա նոյն իմաստը չունեցաւ այն երկրների պարագային, որոնք Հայոց Ցեղասպանութիւնը պետական ու խորհրդարանական մակարդակով ճանաչած չլինելով հանդերձ, բարձր մակարդակում շտապեցին Երեւան՝ մասնակցելու 100-ամեակի հանդիսութեանը: Բացի այդ, 2004 թւականին Իրանի նախկին նախագահ Խաթամին, իսկ 2006 թւականին Իսլամական խորհրդարանի ժամանակի նախագահ Հադդադ Ադէլը այցելել են Ծիծեռնակաբերդ եւ յարգել են Բիւրաւոր Նահատակների յիշատակը: Դրանց պիտի աւելացնել Իրանում 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման ուղղութեամբ պետական բարեացակամ մօտեցումն ու համագործակցութիւնը եւ վերջին երկու տարիներում քայլարշաւ կազմակերպելու եւ Թուրքիայի դեսպանատան դիմաց հանրահաւաք անցկացնելու թոյլտւութիւնը, էլ չասենք նոյն օրերին Իրանի պետական ու ոչ-պետական ԶԼՄ-ներում 100-րդ տարելիցի իրադարձութեան մասին ընդարձակ մեկնաբանութիւնները՝ շատ յաճախ նոյնիսկ օգտագործելով Ցեղասպանութիւն եզրոյթը: Մնում է հարց տալ՝ թէ իրապէս ի՞նչ է տեղի ունեցել: Միջազգային իրաւունքի եւ դիւանագիտութեան մէջ պետական պաշտօնական հրաւէրի մերժումը եւ կամ դրան ցածր մակարդակով արձագանգելը համարւում է դժգոհութեան արտայայտման անուղղակի միջոց: Նման եզրակացութեան յանգելու հիմք է ծառայում նաեւ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի Հայաստան կատարելիք պաշտօնական այցի շարունակ յետաձգւելը եւ անցեալի համեմատութեամբ պետական մակարդակով փոխայցելութիւնների քանակի ու յաճախականութեան նւազելը: Ինչի՞ց է դժգոհ իրանական կողմը: Մտորումների առիթ է տալիս այն պարագան թէ Իրանի դէմ ամենախիստ շրջափակումների շրջանում ամէն տեսակ բարդութիւնները շրջանցած ու յուսալի հեռանկար ուրւագծող Իրան-Հայաստան բարեկամական յարաբերութիւնները այսօր ինչո՞ւ են մատնւել նման անուշադրութեան: Իրանը եղել ու շարունակում է մնալ դէպի արտաքին աշխարհ Հայաստանի ամենավստահելի ու միեւնոյն ժամանակ այլընտրանք չունեցող դարպասը: Իրանի միջուկային հարցի շուրջ ձեւաւորւող զարգացումների եւ միջազգային համակողմանի համագործակցութիւնների համար նոր հեռանկարներ բացւելու ֆոնին անհրաժեշտ է շտապ կերպով յաղթահարել խոչընդոտները: Այդ գծով, մնում է յուսալ, որ Իրանում ՀՀ նոր դեսպանի նշանակումը, նոր լիցք ու թափ կը հաղորդի երկու հարեւան ու բարեկամ երկրների յարաբերութիւններին: Ի վերջոյ, ինչ էլ որ լինէին հաւանական անհարթութիւնների պատճառները, այդուհանդերձ, համահայկական նշանակութիւն ունեցող 100-րդ տարելիցի հանդիսութիւնը դրանց զգացնել տալու հարթակ չպիտի ծառայէր իրանական կողմի համար:
Այնքան սպասւած Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցը կայծակնային արագութեամբ մնաց թիկունքում, միանալով անցած միւս կլոր տարելիցներին, սակայն չնմանելով նրանց: Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցը կարելի է առանձնացնել նրա արտաքին ու ներքին նւաճումներով: 20-րդ դարի առաջին ցեղասպանութեան 100-րդ տարելիցի միջոցառումների արտաքին գլխաւոր ձեռքբերումներից կարելի է առանձնապէս յիշատակել Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Ֆրանցիսկոս Պապի միջոցով Հայոց Ցեղասպանութիւնը պաշտօնապէս 20-րդ դարի Առաջին Ցեղասպանութիւն անւանելը, միայն վերջին մի քանի շաբաթների ընթացքում բազմաթիւ երկրների խորհրդարանների միջոցով Հայոց Ցեղասպանութեան պաշտօնապէս ճանաչումը, Եւրոխորհրդարանի հրապարակած բանաձեւը, միջազգային մամուլի լայն անդրադարձը, հարիւրամեակի պաշտօնական միջոցառումները հակակշռի տակ առնելու Թուրքիայի կառավարութեան ջանքերի ձախողումը եւ ի վերջոյ՝ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան կողմից հայկական պահանջատիրական առաջին հայցի իրաւական գործընթացի մեկնարկը: Վերը յիշատակւած ձեռքբերումներից իւրաքանչիւրի նշանակութեան քննարկումը կարող է առանձին յօդւածի թեմա դառնալ, սակայն միջազգային հողի վրայ ձեռք բերւած նւաճումներին իրենց կարեւորութեամբ չեն զիջում Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի միջոցառումների ներքին ձեռքբերումները, որոնցից կարելի է առանձնացնել անցած յունւարին հրապարակւած Համահայկական Հռչակագիրը եւ վերջին օրերին հարիւրամեակի միջոցառումների առանցքի շուրջ ձեւաւորւած եզակի համախմբւածութիւնն ու միասնականութիւնը, ինչն իր երկու հարեւանների կողմից շրջափակման ու սպառնալիքի ենթարկւած Հայաստանի համար համարւում է մեծ ներուժ: Այսօր թիկունքում թողնելով խորհրդանշական Ապրիլի 24-ը, զգացւում է այս ներուժը գործնական դաշտ փոխադրելու հրամայականը, ինչի իրագործման յոյժ պատասխանատու պարտականութիւնն անշուշտ դրւած է Հայաստանի պետութեան վրայ, որին մաս են կազմում ոչ միայն ղեկավարող իշխանութիւնները, այլեւ ընդդիմադիր ուժերն ու ինչու չէ նաեւ Սփիւռքը: Ստեղծւած միասնականութիւնը պահպանելու համար անհրաժեշտ է ՀՀ իշխանութիւնների հանդէպ ժողովրդի, ինչպէս նաեւ Սփիւռքի վստահութեան ապահովումն ու հզօրացումը: Այդուհանդերձ այս կապակցութեամբ մտորումների առիթ են տալիս երկու պարագաներ: Արտաքին ճակատում ցանկացած պետութեան հզօրութեան գրաւականը ներքին հզօրութիւնն ու կայունութիւնն է, ինչի հիմքում ընկած է իշխանութիւն-ժողովուրդ փոխվստահութիւնը: Անցած փետրւարի 12-ին ՀՀԿ-ի խորհրդի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի աղմկայարոյց ելոյթը յոյսեր ներշնչեց այն կապակցութեամբ, թէ ի վերջոյ ՀՀ իշխանութիւնները որոշել են պայքար ծաւալել երկրում տիրող անօրէնութիւնների ու կոռուպցիայի դէմ, դրանով իսկ ամրապնդելով պետութեան հիմքերը: ՀՀ նախագահի կողմից հնչեցւած մեղադրանքները եւ դրանց հետապնդման ուղղութեամբ պետական մարմիններին տրւած հրահանգը այսօր պահանջում են իրենց յստակ արդիւնքը: Այդ մեղադրանքների «իսկութիւնը ստուգելն ու բաց ներկայացնելը» (մէջբերումը ՀՀ նախագահի ելոյթից) անշուշտ իշխանութիւն-ժողովուրդ փոխվստահութիւնն ամրագրող եւ Հայոց Ցեղասպանութեան հարիւրամեակի միջացառումների յաջող իրագործման շնորհիւ ստեղծւած ազգային միասնականութեան գոյութիւնը երաշխաւորող գլխաւոր ազդակ կարող է լինել: 2015 թւականի յունւարի 29-ին ընդունւեց «Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի Համահայկական Հռչակագիր»-ը, որը Բիւրաւոր Նահատակների յուշահամալիրում Հայաստանի ու Սփիւռքի պետական ու հոգեւոր ներկայացուցիչների ներկայութեամբ ընթերցւեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի միջոցով: Հռչակագրում յստակ ակնարկներ կան Սեւրի պայմանագրին եւ ԱՄՆ-ի նախագահ Վուդրօ Վիլսոնի Իրաւարար վճռին, ինչպէս նաեւ իրաւական պահանջների փաթեթին, որոնց գլխաւոր բաղադրիչ տարրը հայ ժողովրդի հողային պահանջներն են: Անցած տասնամեակներում աշխարհի տարբեր երկրներում, միջազգային ատեաններում ու կազմակերպութիւններում հայ ժողովրդի պահանջատիրութեան բարձրաձայնման պարտականութիւնն իրենց վրայ են վերցրել Հայ Դատի յանձնախմբերը, իսկ Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցը յարմար առիթ է այս պահանջատիրութիւնը իրաւական ու քաղաքական գործնական դաշտ փոխադրելու համար: Այս կապակցութեամբ անհրաժեշտ է Սփիւռքի եւ ՀՀ իշխանութիւնների միջեւ համախոհութիւնն ու միասնական աշխատանքը: Այս ուղղութեամբ մտահոգիչ պարագան ապրիլի 24-ին թուրքական «Հիւրրիէթ» օրաթերթի թղթակցի հետ հարցազրոյցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի հնչեցրած տեսակէտն է: Հարցազրոյցում ՀՀ նախագահը յստակ կերպով մերժում է Թուրքիայից տարածքային պահանջ ունենալը, նկատել տալով, որ «Հայաստանի՝ Թուրքիային տարածքային պահանջներ ներկայացնելու կամ նման մտադրութիւններ ունենալու մասին հիմնականում խօսում են Թուրքիայում, ոչ թէ Հայաստանում» (մէջբերումը ՀՀ նախագահի հարցազրոյցից): Ինձ համար միանշանակ հասկանալի է այս հարցում, որպէս ՀՀ նախագահ, Սերժ Սարգսեանի վերապահ մօտեցման պատճառը՝ կանխել՝ հարեւան երկրի Հայաստանի դէմ բացասական քարոզչութիւն ծաւալելու հնարաւորութիւնը, այդուհանդերձ ՀՀ նախագահը պիտի պարզաբանի, թէ արդեօք պատրաստ է սատարել ընդամենը երեք ամիս առաջ իր միջոցով ի լուր աշխարհի ընթերցւած Համահայկական Հռչակագրի կէտերի իրագործմանը, թէ՝ ոչ: Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի Համահայկական Հռչակագրում ընդգծւած ու համահայկական հաստատման արժանացած կէտերի հետ ՀՀ արտաքին դիւանագիտութեան համապատասխանեցումն այն կարեւոր քայլն է, որ կարող է խթան հանդիսանալ հայ ժողովրդի պահանջատիրութեան իրաւական փաթեթը միջազգային ատեաններում ու կազմակերպութիւններում ներկայացնելու, պաշտպանելու եւ արդիւնքի հասցնելու գործին: http://alikonline.ir/hy/news/social/item/24577
Նրանք ովքեր սրանից ամիսներ առաջ ՀՅԴ-ին քննադատում էին քառեակի շարքերը լքելու պատճառով, այսօր՝ Հայաստանի ներքաղաքական կեանքի վեջին զարգացումների ականատեսը լինելով առաւել եւս հիասթափութիւն պիտի ապրած լինեն, նկատելով թէ ինչքան ճիշտ է եղել ընդունւած որոշումը: ՀՀԿ խորհրդի նիստում ՀՀ նախագահի յայտնի ելոյթը, որի ընթացքում Սերժ Սարգսեանը բացայայտօրէն ձեռնոց նետեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկեանին, ինչպէս նաեւ վերջինիս չուշացած պատասխան մարտահրաւէրը, յուշում են Հայաստանի ներքաղաքական կեանքում նոր զարգացումների ձեւաւորման մասին, որի արդիւնքը որ կողմի շահին էլ լինի, մէկ է, յատկապես ներկայ ժամանակահատւածում չի կարող համապատասխանել հայ ժողովրդի համազգային շահերին: ՀՅԴ-ն ելնելով իր աւելի քան 120-ամեայ քաղաքական ու ազգային փորձից ունակ գտնւեց կանխատեսելու այս օրը և հաւատարիմ մնալով համազգային շահերն ու անվտանգութիւնը սեփական շահերին գերադասելու սկզբունքին, նախընտրեց դուրս մնալ երկիրն անկայունութեան տանող իշխանութիւն-ընդդիմութիւն մրցապայքարից, պաշտպանելով իր մշակած բարեփոխումների փաթեթը: Անկասկած այսօր Հայաստանում լինել ընդդիմութիւն անհրաժեշտաբար չի նշանակում կանգնել այնպիսի անձանց կողքին, որոնց հասցէին ՀՀ նախագահի հնչեցրած մեղադրանքներում վստահաբար ինչ-որ ճշմարտութիւններ կան: Միեւնոյն ժամանակ ազգային անվտանգութեան հիմքերի ամրապնդման հարցում իշխանութիւնների հետ համագործակցութիւնը նաեւ չի խանգարում բարձրաձայն խորհել այն մասին, թէ իմանալով «հարկային օրինախախտումների» և «չբացայայտւած ոճրագործութիւնների» մասին ինչո՞ւ ՀՀ նախագահը մինչ օրս որևէ քայլ չէր ձեռնարկել ու փաստօրէն լռել ու լռեցրել էր բոլորին ու նաեւ հարց ուղղել նրան թէ Գագիկ Ծառուկեանի օրիախախտումներին վերահասու լինելուց յետոյ ինչպիսի՞ կողնորոշում է ընդունելու իր գլխաւորած կուսակցութեան շարքերում ժողովրդի հաշւին հարստացած գործիչների պարագային: ՀՅԴ-ի սկզբունքային դիրքորոշումների իրաւացիութիւնը մէկ անգամ չէ, որ ապացուցւել է: Նախօրէին Հայաստան-Թուրքիա արձանագրութիւնները ՀՀ ԱԺ-ից յետ կանչելու մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի նամակը նոյնպէս վկայում է այն մասին, թէ վեց տարիներ ձգձգւած ապարդիւն ջանքից յետոյ ՀՀ նախագահն այսօր ի վերջոյ յանգել է այն տեսակէտին, ինչը ՀՅԴ-ն Թուրքիայի անկեղծ չլինելու մասին հնչեցրել է արձանագրութիւնները ստորագրւելու օրից: Ներկայ զգայուն ժամանակահատւածում, երբ ադրբեջանական բանակն արեւելքից՝ գրեթէ ամէն օր ռազմական բացայայտ սպառնալիք հնչեցնելով պատերազմի վերսկսման Դեմոկլեսեան սուրը կախւած է պահում Հայաստանի գլխին, իսկ արեւումտքում՝ դարաւոր թշնամի՝ Թուրքիան, ամէն գնով փորձում է հակակշռի տակ առնել Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի միջոցառումները, Հայաստանի ներքին քաղաքական կեանքը անկայունացնող ցանկացած քայլ, լինի դա սեփական աթոռը պաշտպանելուն և մրցակցին ասպարեզից հեռանցելուն ուղղված բռնություններ և կամ ապրիլ 24-ի խորհրդանշական օրը իշխանափոխութեան ու յեղափոխութեան նպատակով չարաշահող ցանկացած ռադիկալական շարժում, համարւելու է թշնամուն մատուցւած արջի ծառայութիւն:
Հինգշաբթի, 20 Նոյեմբերի 2014 03:25

The Russian Model of Problem Solving

“You try to compare Crimea with Karabakh… I understand that Karabakh is a painful topic for Armenia... Crimea is historically a Russian land, for centuries we were one territory, and we have no fault in the fact that Khrushchev was drunk when he handed it to Ukraine.” This is how Nikolay Ryzhkov, member of the Russian Council of the Federation, answered an Armenian reporter’s question who had asked him why Russia could enter the Eurasian Economic Union (EEU) together with Crimea, and Armenia couldn’t with Karabakh. Ryzhkov also mentioned that the population of Crimea willfully decided to join Russia and added that Nagorno-Karabakh could become a member of EEU only after clarifying its status.I don’t want to argue about the decision of the people of Crimea to join Russia. The subject of the discussion should be Ryzhkov’s statement about historical lands. He asked the reporters to avoid comparing the cases of Crimea and Karabakh, because Crimea has been historically Russian land. Although Ryhzkov didn’t continue his sentence, it could logically lead us to infer that Karabakh isn’t an Armenian historical land.A brief review of history shows that before 1783, when Crimea was conquered by Russian Empire, for more than three centuries (1449-1779) it was a vassal state of the Ottoman Empire. This shows that according to Ryzhkov 300 years of ruling is enough to call Crimea a Russian historical land.Ryzhkov might be right, but according to historical undeniable facts at 189 BC Artaskh (Karabakh) was a province of the Kingdom of Armenia. A 7th-century Armenian geographer, Anania Shirakatsi, mentioned Artsakh as the 10th among the 15 provinces (nahangs) of Armenia. Some of the Armenian Princedoms such as Dizak and Khachen were located in Karabakh. Because of the five Armenian Melikdoms who ruled Karabakh during 16-17 centuries, it was the only Armenian territory which maintained its sovereignty and had internationally recognized status. In addition to these historical facts, the cultural and architectural monuments prove that Karabakh is more historically Armenian than Crimea could be Russian.Undoubtedly, Ryzhkov who is known as a pro-Armenian politician honored by the Armenian government with its highest medal of “National Hero” and just a few days ago was awarded by the Catholicos of All Armenians Garegin II, might know such historical details. So, why did he make such a statement?For those who are familiar with the history and especially Russian colonial desires, the answer of this question will be very simple. The Russian model of problem-solving.According to this model, the right of nations to self-determination will be accepted only if it suits political interests. In 2008, Russia recognized the independence of Abkhazia and South Ossetia because doing so was in the interest of Russia. On the other hand, Russia rejected the independence of Kosovo, even though the population of Kosovo so desired.Russia recognized the results of the referendum in Crimea because it was in its interests, but considers Karabakh “a painful topic for Armenia,” not a historical land which belongs to Armenians. Karabakh declared its independence according to the right of nations to self-determination based on the results of a free referendum on December 10, 1991.Ryzhkov said that Karabakh could join the EEU, provided that it clarifies its status. By making a simple comparison between Crimea and Karabakh, we see out that because of over two decades of independent life, stable governance structures and institutes, and democratization, the status of Karabakh is more clarified than Crimea’s, unless in Russian political lexicon “clarification of status” would mean “be a part of Russia” or “Join Russia.” This is an intimidating concept which was declared by the Armenian writer Zori Balayan just a year ago. In his letter to Russian President Vladimir Putin, Balayan proposed to reclaim Russia’s authority over parts of the South Caucasus, including Nagorno Karabakh, which went from Persia (modern day Iran) to Russia according to the Gulistan Agreement. A few mounts later, Russian nationalist politician Vladimir Zhirinovsky made a statement about the necessity of making the Karabakh Republic a part of the Russian Federation.The continuity and intensification of the Ukraine conflict, recent political developments in Georgia (where the pro-European ministers left the government), and behind the curtain pressures of Russia for settling its troops in Karabakh, affirm that Russia does not limit its apetite to Ukraine. Conversely, for diverting the West’s concentration from Ukraine, Russia seems to extend conflicts to other areas. Being located in the south-western corner of the Russian sphere of influence, Armenia is a neighbor of Turkey which is considered as the south-eastern border of NATO. It seems that as Ukraine and Georgia, Armenia could be an appropriate area for Russia-West confrontation.The Armenian parliament will discuss the Treaty on Armenia’s Accession to the EEU on November 17-18. Except for the Heritage party, almost all other Armenian political parties support Armenia’s membership to the EEU, which means that in January 2015 Armenia will be a member of the EEU. Due to the current situation, it could be Armenia’s only choice. But a big question still remains which needs more clarification. What would be Karabakh’s status in the new circumstances?

http://nebula.wsimg.com/790c0509a17954784f2910b193c8116b?AccessKeyId=CAEA6237ACF321EDB6BB&disposition=0&alloworigin=1

Թէեւ հայ-ադրբէջանական սահմանագծում և ԼՂ-ի շփման գծերում լարւածութիւնն ու բախումները անցնող տարիներում գրեթէ յաճախակի բնոյթ են կրել, սակայն վերջին օրերում թշնամու կողմից իրականացւած և մարդկային ուշագրաւ կորուստ պատճառած  դիւերսիոն գործողութիւններն ու հրադադարի կանոնների խախտման կոպիտ պարագները խորհելու տեղիք են տալիս, թէ ինչո՞ւ ադրբէջանական կողմն ակտիւացել է յատկապէս այս ժամանակահատւածում:

Հարցին պատասխանելու համար հարկաւոր է ուշադրութիւն դարձնել մի քանի կարեւոր հանգամանքների: Յաճախ հնչում է այն տեսակէտը, թէ ադրբէջանական կողմը սեփական որոշման արդիւնքում հայ-ադրբէջանական սահմանագծում ու ԼՂ-ի շփման գծերում նման սադրիչ քայլերի դիմելու համարձակութիւն չպիտի ունենար: Նման համարձակութիւն անշուշտ Ադրբէջանը ձեռք է բերել վերից, այս դէպքում Ռուսաստանի իշխանությունների կողմից ստացած կանաչ ազդանշանի բերումով: Այս յաւակնութիւնն ապացուցելու համար պիտի ուշադրութիւն դարձնել վերջին օրերում տեղի ունեցած մի շարք իրադարձութիւնների, որոնք փազելի բաղադրիչ մասերի պէս լրացնում են այս հաւասարութեան տարբեր կողմերը:

Վերջին շրջանում Ուկրաինայի ճգնաժամի հարցով Ռուսաստանը յայտնւել է արեւմուտքի և գլխաւորապէս իր աւանդական մրցակից ԱՄՆ-ի ճնշման ներքոյ: Այդ ճնշումները յատկապէս սաստիկ տեսք ստացան Ուկրաինայի արեւելքում մալայզիական ինքնաթիռի կործանումից յետոյ: Նախօրէին ԵՄ-ն վաւերացրեց Ռուսաստանի ֆինանսական ու բանկային համակարգը թիրախ դարձնող խիստ պատժամիջոցներ: Արեւմուտքի հետ մրցակցութեան ռինգի անկիւնում մրցակցի անխնայ հարւածների տակ յայտնւած Ռուսաստանը ներկայ իրավիճակից փրկւելու լուծումներից մէկը գտնում է մրցակցութիւնը ուկրաինական դաշտից առաւել ապահով մրցասպարէզ փոխադրելը, որտեղ խաղի կանոնները որոշում է ոչ թէ մրցակիցը, այլ ինքը: Ռուսաստանի համար նման մրցակցութեան յարմար դաշտ կարող է համարւել ԼՂ-ը, որտեղ ունի հակամարտող կողմերի վրայ ներազդելու իր հզօր լծակները: Քանզի կողմերից մէկի՝ տւեալ պարագային Ադրբէջանի հետ ունի էներգետիկ բնագավառում լայն համագործակցութիւն միեւնոյն ժամանակ նրան վաճառելով մեծաքանակ սպառազինութիւն, իսկ միւս կողմին՝  Հայաստանին, շարունակաբար պատերազմի սպառնալիքի տակ պահելով ու մեկուսացնելով, քաղաքական, տնտեսական ու անվտանգութեան հետ կապւած բոլոր բնագաւառներում կախւածութեան մէջ է պահում: Դրան զուգահեռ ԼՂ-ը միակ բնագավառն է, որտեղ Մինսկի խմբի գոյութեան պատճառով, չնայած վերջին շրջանի զարգացումներին, շարունակւում է արեւմտեան կողմի՝ Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի հետ Ռուսաստանի համագործակցութիւնը և բնականաբար դա կարող է լաւագոյն միջոցը լինել ապացուցելու Ռուսաստանի գերազանցութիւնը: Վերջին օրերի լարւածութիւններից ու բախումներից յետոյ յառաջիկայ օրերին Սոչիում սպասւող Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբէջանի նախագահների հանդիպման մասին տարածւած յայտարարութեամբ թւում է, թէ ԼՂ-ի դաշտում ընթացող մրցակցութիւնը ներկայ պահին ընթանում է 1-0 հաշւով յօգուտ Ռուսաստանի: Յիշենք, որ վերջին ամիսներում յաճախ քննարկւելով նախորդ տարիներում ռուսական կողմի մասակցութեամբ եռակողմ ձեւաչափով նախագահների հանդիպման անարդիւնաւէտութիւնը փորձ էր կատարւում Հայաստանի ու Ադրբէջանի նախագահների յաջորդ հանդիպումը կազմակերպել Փարիզում, որի կապակցութեամբ իր ցանկութիւնն էր արտայայտել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը տարածաշրջան կատարած ուղեւորութեան ընթացքում: Պուտինը նախաձեռնութիւնն իր վրայ վերցնելով երկու երկրի ղեկավարներին Սոչի է տանում: Դա Պուտինի համար ունի երկու առաւելութիւն: Նախ արեւմուտքին յիշեցնում է, թէ չնայած Մինսկի խմբի գործադրած ջանքերին ու ծաւալած աշխատանքներին, ԼՂ-ում լարւածութիւն ծագելու պարագային վերջին խօսքն ասում է Ռուսաստանը: Դա միեւնույն ժամանակ նրան հնարաւորութիւն է տալիս տարածաշրջանում իր գլխաւոր ներկայութիւնը զգացնել տալու Հայաստանի հարաւային հարեւան՝ Իրանին: Պատահական չէ, որ սահմանագծում վերջին օրերի լարւածութիւնը յաջորդեց ԶԼՄ-ներում լայն արձագանգ գտած Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Մոհամմեդ Ռեյիսիի հարցազրոյցին, որտեղ նա ընդգծել էր ԼՂ-ում երրորդ մի երկրի (Ռուսաստան) ռազմական ներկայութեան հետ Իրանի հակառակութիւնը և Հայաստանին անվտանգութեան երաշխիքների առաջարկ էր ներկայացրել: Այսպիսով կարծես Ռուսաստանը փորձում է Իրանին յիշեցնել, որ ԼՂ-ի հակամարտութեան հարցում ինքը ոչ թէ երրորդ մի երկիր է համարւում, այլ գլխաւոր դերակատար, որը ահա 20 տարի է ինչ մեկնելով իր տնտեսական ու անվտանգութեան հետ կապւած շահերից տարածաշրջանում խաղաղութեան հաստատման գործընթացը կառավարել է իր ցանկութեան համաձայն, տւեալ դէպքում մերթ ընդ մերթ Ադրբէջանին սանձարձակութեան կանաչ ազդանշան ցոյց տալով և ապա ընդհանուր յայտրարութեամբ հաղորդագրութիւնների յանգող ղեկավարների մակարդակով հանդիպումներ կազմակերպելով տարածաշրջանում ստատուս-քվոն պահպանելու փորձ կատարելով:

Վերջին օրերի զարգացումների ֆոնին ի՞նչ պիտի ակնկալել օգոստոսի 8-ին և 9-ին Սոչիում սպասւող հանդիպումից: Որքան էլ, որ զարմանալի թւայ կցանկանայի յուսալ, որ այդ հանդիպումը նման ձևաչափով նախորդ հանդիպումների պէս աւարտւէր գոնէ սահմանագծերում հանդարտութիւնը վերականգնող ու մարդկային զոհերը կանխող ընդհանուր բովադակութեամբ կոչեր պարունակող յայտարարութեամբ: Այդուհանդերձ գոյութիւն ունեն մտահոգութիւն պատճառող մի շարք լուրջ հանգամանքներ: Նախագահների մակարդակով հանդիպումներին ընդհանրապէս նախորդում էին ԱԳ նախարարների հանդիպումները, որտեղ մշակւում ու քննարկւում էին օրակարգում ներառւելիք հարցեր: Սակայն այս անգամ ԱԳ նախարարների հանդիպման շրջանցումը կարող է վկայել արդէն մշակւած օրակարգի գոյութեան մասին: Վերջին շրջանում բացայայտ կերպով հանրութեան սեփականութիւնը դարձած հակամարտութեան կարգաւորման մադրիդեան սկզբունքները, որոնք ի շարս մի շարք կէտերի ընդգծում են ազատագրւած տարածքների վերադարձն ու տարածաշրջանում խաղաղարար ուժերի տեղակայումը, յուշում են մշակւած սցենարի գոյութեան մասին, ինչը կարող է լրջօէրն սպառնալ Հայաստանի անվտանգութիւնն ու ազգային ինքնիշխանութիւնը: Դրան պիտի աւելացնել այն իրականութինը, որ այս անգամ եռակողմ ձեւաչափով հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահի աթոռին նստելու է ոչ թե համեմատաբար կրաւորական դիրքում հանդէս եկող Մեդւեդեւը, այլ իր աւտորիտար ու տարածամոլական ձգտումներն ապացուցած Պուտինը, որին հարկաւոր է ղարաբաղեան խաղադաշտում արեւմտեան մրցակցի դէմ երաշխաւորւած յաղթանակ, ինչը կարող է ձեռք բերւել խաղաղութեան վերականգնման ու պահպանման նպատակով ԼՂ-ում ռուսական խաղաղարար ուժերի տեղակայմամբ:

http://alikonline.ir/hy/news/political/item/19348

 

Կիրակի, 04 Օգոստոսի 2013 22:47

1915 թւականի իրական թուրք հերոսները

Գերմանիան որոշում է ընդունել Բեռլինի ու գերմանական մի շարք այլ քաղաքների մի քանի թաղամասեր, փողոցներ, շենքեր ու հանրային դպրոցներ անւանակոչել Ադոլֆ Հիտլերի եւ միւս նացցի «հերոսներ»-ի անւամբ:

Եթէ վերը հիշված նախադասութիւնը իրական լինէր, դուք ի՞նչ հակազդեցութիւն կցուցաբերէիք: Ձեր պատկերացմամբ դրան ինչպէ՞ս կհակազդէին գերմանացիները: Ինչպէ՞ս կհակազդէին Գերմանիայում բնակւող հրեաները: Իմ պատկերացումը համապատասխանում է ձեր պատկերացմանը: Գերմանացիներն ու հրեաները դա կհամարէին անընդունելի ու անհասկանալի:

Իսկ դա այսօր իրականութիւն է դարձել Թուրքիայում, որտեղ ընդունելի է համարւում բազմաթիւ թաղամասեր, փողոցներ ու դպրոցներ կոչել Թալեաթ Փաշայի եւ «Իթթիհադ վա թարաղի» կոմիտէի «հերոսներ»-ի անւամբ, ովքեր ոչ միայն ծրագրել ու գործադրել են Հայոց Ցեղասպանութիւնը, այլեւ պատասխանատու են նոյնիսկ Օսմանեան կայսրութեան կործանման համար:

Վերջին գնահատումների համաձայն, Ստամբուլում, Անկարայում եւ այլ քաղաքներում պաշտօնապես գոյութիւն ունեն «Թալեաթ Փաշա» կոչւող 8 թաղամասեր ու քաղաքամասեր, «Թալեաթ փաշա» կոչւող 38 փողոցներ ու ծառուղիներ, «Թալեաթ Փաշա» կոչւող 7 հանրային դպրոցներ, «Թալեաթ Փաշա» կոչւող 6 շէնքեր, «Թալեաթ Փաշա» կոչւող 2 մզկիթներ: 1922 թւականին ահաբեկւելուց յետոյ Թալեաթ Փաշան հողին հանձնվեց Բեռլինում, սակայն 1943 թւականին թուրքերին մխիթարելու նպատակով նացցիները նրա աճիւնները փոխադրեցին Ստամբուլ: Նա զինւորական պատւով վերայուղարկաւորւեց Ստամբուլի «Յաւերժական ազատութեան բլուր»-ի գերզեմատանը: «Իթթիհադ վա թարաղի» կոմիտէի միւս կարկառուն առաջնորդներից՝ Էնւէր Փաշայի աճիւնները նոյնպէս 1996 թւականին Տաջիկստանից փոխադրւելով, զինւորական պատւով ամփփուեցին Թալեաթի կողքին, իսկ յուղարկաւորման հանդիսութեանը հետեւեցին Թուրքիայի ժամանակի նախագահ Սուլէյման Դեմիրելն ու այլ բարձրաստիճան պաշտոնատարներ:

Արդեօք հերոսների այդ պաշտամունքը պիտի համարել ծրագրաւորւած, թէ՞ պատահական արարք: Արդեօք 1915 թւականի մերժումը սոսկ պետական քաղաքականութիւն է, թէ՞ լիովին հովանաւորւում է  պատմութեան պետական վարկածով ուղեղի լւացման ենթարկւած թուրք հասարակութեան կողմից:

Անկասկած, Իթթիհադական առաջնորդների գործադրած ցեղասպանութեանը նկատելի է զանգւածների մասնակցութիւնը, ինչը նպատակ ունէր հայերին տեղահանութեան ենթարկել իր 3000-ամեայ պապենական հայրենիքից, ինչպես նաեւ շտապ կերպով նրանց ունեցւածքը, հարստութիւններն ու սեփականութիւնը փոխանցել թուրք ու քուրդ հանրութեանը եւ հազարաւոր պետական պաշտոնեաների:

Այդուհանդերձ, չնայած այդ զանգւածային մասնակցութեանն ու հերոսների պաշտամունքի, կարելի է հանդիպել խոշոր թվով թուրք ու քուրդ հասարակ քաղաքացիների, ինչպէս նաեւ պետական պաշտօնեաների, ովքեր հրաժարւել են մասնակցել կոտորածներին ու կողոպուտին: Թուրքիայում լիարժէք լռութիւն է տիրում իրական այդ պաշտօնեաների մասին, որոնք հրաժարւել են կատարել պետական հրամանները եւ ընդհակառակը փորձել են պաշտպանել ու փրկել հայերին: Նրանք իրենց այդ քայլի համար շատ թանկ են վճարել, զրկւել են իրենց զբաղեցրած պաշտօններից ու նոյնիսկ կորցրել են իրենց կեանքը: Այս յօդւածում կփորձենք մեծարել իրական, սակայն չփառաբանւած այդ կարգի մի քանի հերոսների:

Ջալալ Բէյը Կոնիայի նահանգապետն է եղել:  Նահանգ, որը գտնւում է կենտրոնական Անատոլու արեւմուտքում եւ հանդիսացել է այն կենտրնը, որտեղից դէպի Սիրիայի անապատներն էին քշվում Անատոլու հիւսիսային ու արեւելեան բաժիններից տեղահանված հայերը: Նա աւելի վաղ վարելով Հալէպի նահանգապետի պաշտօնը լաւապես գիտակցում էր թէ ինչ ճակատագիր է սպասում հայերին այդ ճանապարհին ու եթէ նրանք նոյնիսկ փրկւեն բռնագաղթից ու հասնեն Տէր Զօր, ականատես են լինելու ինչպիսի դաժանութիւնների: Ջելալ Բէյը փորձում է համոզել «Իթթիհադ վա թարաղի»-ի առաջնորդներին, ասելով թէ Անատոլում կամ Հալէպում հայկական որեւէ ապստամբութիւն գոյութիւն չունի եւ հետեւաբար զանգւածային տեղահանութիւնն անիմաստ է: Այդուհանդերձ նրան ենթակայ պաշտօնեաներից մէկը Մարաշում ձերբակալելով ու կախաղան հանելով բազմաթիւ հայերի իրավիճակի բռնկման պատճառ է դառնում, ինչը հանդիպում է հայերի դիմադրութեանը: Արդիւնքում Ջելալ Բէյը հեռացւում է Հալէպի նահանգապետի պաշտօնից եւ ուղարկւում է Կոնիա: Այդտեղ էլ, չնայած Ստամբուլից հասնող հրամաններին, նա հրաժարւում է կազմակերպել Կոնիայի հայերի զանգւածային տեղահանութիւնը: Մինչեւ 1915 թւականին իր պաշտօնազրկումը նրան յաջողւում է փրկել հազարաւոր հայերի կեանք: Կոնիայի նահանգապետութեան շրջանի իր յուշերում նա իրեն նմանեցնում է «անհատի, որը նստած է գետի ափին ու բացարձակապէս  մարդկանց փրկելու միջոցներ չունի: Գետից արիւն է հոսում եւ հազարաւոր անմեղ երեխաների, տարեցների ու անօգնական կանանց իր հետ դէպի մոռացութիւն է տանում: Ես դատարկ ձեռքով փրկեցի նրանց, որոնց կարող էի, իսկ մնացեալը անվերադարձ գնացին գետի հոսանքի հետ»:

Հասան Մազհար Բէյը Անկարայի նահանգապետն է եղել: Նա հրաժարւելով տեղահանութեան հրամանը գործադրելուց փրկել է Անկարայի հայկական համայնքին, ասելով թէ «Ես վալի (նահնգապետ) եմ, ոչ թե բանդիտ: Ես չեմ կարող դա կատարել: Ուրիշին բերէք ու նստեցրէք իմ աթոռին, ով կկարողանայ գործադրել այդ հրամանները»: Նա պաշտօնից հեռացւում է 1915 թւականի օգոստոսին:

Ֆայք Ալի (Օզոնսոյ) Բէյը կենտրոնական Անատոլու նահանգներից Քեոթահիայի նահանգապետն էր: Երբ Ստամբուլից ստացւում է տեղահանութեան մասին հրամանագիրը, նա հրաժարւում է այն գործադրելուց եւ ընդհակառակը հրահանգում է այլ տեղերից Քեոթահիա հասնող հայերին պաշտպանել ու խնամել: Նա շուտով կանչւում է Ստամբուլ պատասխանելու իր անհնազանդութեան համար, իսկ Քեոթահիայի ոստիանապետ Քեմալ Բէյը նրա բացակայութեամբ հնարաւորութիւն է ստանում սպառնալու տեղի հայութեանը նրանց կանգնեցնելով իսլամ ընդունելու կամ տեղահանութեան այլընտրանքի առջեւ: Հայերը պարտաւորւած որոշում են կրօնափոխ լինել: Ֆայք Ալի Բէյը վերադառնալով, զայրանում է: Ոստիկանապետին հեռացնում է աշխատանքից ու կրկին հարցում է կատարում հայերին կրօնափոխ լինելու ցանկութեան մասին: Բացառութեամբ մէկի, նրանք բոլորը ցանկութիւն են յայտնում պահպանել քրիստոնէութեան կրօնը: Ֆայեք Ալու եղբայր՝ Սուլէյման Նազիֆ Բէյը, լինելով ճանաչված ու հզոր գրիչ ունեցող բանաստեղծ, իր եղբօրը խրախուսում է չմասնակցել այդ բարբարոսութեանը եւ չարատաւորել ընտանեկան անունը: Չնայած իր հրաժարական դիմումներին Ֆայեք Ալի Բէյը չի հեռացվում պաշտօնից: Նա աւարտին է հասցնում Քեոթահիա ժամանած հայերի պաշտպանութեան պարտականութիւնը, բացառութեամբ մէկի, որը կրօնափոխ լինելուց յետոյ տեղահանւում է:

Մուսթաֆա Բէյը (Ազիզօղլու) եղել է տեղահանութիւնների ճանապարհի վրայ գտնւող Մալաթիայի տարածքի կառավարիչը: Թէեւ նա անկարող է եղել փրկելու հայերին, այդուհանդերձ մի քանի հայերի ապաստան է տւել իր տանը: Նա սպանւել է իր որդու հետ միասին, «Իթթիհադ վա թարաղի» կուսակցութեան համակիրների միջոցով, որոնք որոնում էին «Գայվուր»-ներին:

Տեղահանութեան հրամանագրի գործադրումից հրաժարւել են նաեւ մի շարք այլ պետական պաշտօնեաներ, այդ թւում Քասթամոնոյի նահանգապետ Ռեշիդ Բէյը, Էրզրումի նահանգապետ Թահսին Բէյը, Բասրայի նահանգապետ Ֆերիդ Բէյը, Եոզգաթի տարածքի կառավարիչ Մեհմեթ Ջեմալ Բէյը եւ Բաթմանի տարածքի կառավարիչ Սաբիթ Բէյը: Այս պաշտօնեաները ի վերջո հեռացւել են իրենց պաշտօններից՝ փոխարինվելով առաւել հնազանադ պաշտօնեաներով, որոնք գործադրում էին յիշեալ տարածքներից հայերին տեղահան անելու հրամանը:

Ամենադաժան ճակատագրին արժանացած անյայտ հերոսներից է Դիարբեկիրի մերձակայքում գտնւող փոքրիկ քաղաք՝ Լիչէի կառավարիչ Հուսէյն Նասիմի Բէյը: Երբ Դիաբեկիրի նահանգապետ Ռեշիդ Բէյը շտապ կոտորածների միջոցով  կազմակերպում է Դիարբեկիրի տարածքի հայերի ամենադաժան բնաջնջումը, Հուսէյն Նասիմի Բէյը համարձակութիւն է ունենում պաշտպանելու եւ փրկելու Լիչէի հայերի կեանքը, որոնց թիւը հասնում էր 5980 հոգու: Ռեշիդ Բէյը Դիարբեկիրում հանդիպման է հրաւիրում Հուսէյն Նասիմին եւ Հարուն անունով իր չերքեզ զինւորական թիկնապահին հրամայում է ճանապարհին ձերբակալել նրան: 1915 թւականի յունիսի 15-ին Հարունը սպանում է Հուսէյն Նասիմին ու նրա դիակը նետում է ճանապարհի եզերքին գտնւող փոսի մէջ: Այդ օրւանից սկսած Լիչէից Դիարբեկիր տանող ճանապարհին գտնւող սպանութեան վայրը կոչւում է «Թոյրբէ-ի Քայմաքան», կամ Կառավարչի փոս անւամբ: Թրքական արխիւները դա արձանագրել են, որպէս «Հայերի միջոցով իրկանացւած կառավարչի սպանութիւն»: Պատմութեան հետաքրքիր զուգադիպութեամբ 1993 թւականի հոկտեմբերին Թուրքիայի պետական ուժերը յարձակւում են Լիչէի վրայ հետապնդելու համար ենթադրեալ քուրդ զինեալ ապստամբներին: Դրա փոխարէն նրանք հրկիզում են ողջ քաղաքը եւ սպանում են խաղաղ քաղաքացիների: Դա առաջին գործն էր, որ քրդերը Թուրքիայի դեմ հարուցեցին Եւրոպական մարդու իրաւունքների դատարանում, որի արդիւնքում Թուրքիայի պետութիւնը դատապարտւեց 2.5 միլիոն ֆունտ հատուցման: Այդ թւականին մի քանի քուրդ ճանաչւած գործարարներ մահափորձերի թիրախ դարձան ու սպանւեցին հետագային Թուրքիայի վարչապետ դարձած Թանսու Չիլարի միջոցով: Զոհերից մէկը Բեհջեթ Քանթուրք կոչւող գործարար էր, որի մայրը 1915 թւականին Լիչէի ջարդերից փրկւած հայ որբերից է եղել:

Ռեշիդ Բէյը նաեւ պատասխանատու է համարւում Դիարբեկիրի տարածքում տեղահանութեան հրամանը գործադրելուց հրաժարված մի շարք պաշտօնեաների պաշտօնազրկման ու սպանութեան գործում: 1915 թւականի կէսերից մինչեւ նոյն թւականի տարեվերջ աշխատանքից հեռացւել են Չերմիքի կառավարիչ Մեհմեդ Հադի Բէյը, Սավուրի կառավարիչ Մեհմեթ Ալի Բէյը, Սիլվանի կառավարիչ Իբրահիմ Հաքքի Բէյը, Մարդինի կառավարիչ Հալիմի Բէյն ու նրան փոխարինած Շեֆիղ Բէյը: Ռեշիդ Բէյի միջոցով աշխատանքից հեռացվել ու հետագային իր իւրայիններից մէկի միջոցով սպանւել է նախ Միդեաթի եւ ապա Մարդինի մերձակայքում գտնւող լիովին հայաբնակ Դերիկի կառավարիչ Նուրի Բէյը: Արդիւնքում Դերիկի բոլոր հայ տղամարդիկ հաւաքագրւելով աքսորւել, իսկ կանայք ու երեխաներ տեղահանւել են:

Այս քաջ մարդկանց անունները յիշւած չեն պատմութեան գրքերում: Իսկ եթէ նոյնիսկ յիշւեն էլ, պատմութեան թրքական վարկածի դիտանկիւնից ստանալու են «Դաւաճան»-ի պիտակ: Երբ պետութիւնն ու զանգւածները մեծ յանցանք էին գործում ու երբ յանցագործութիւնը դարձել էր նրանց առօրեայ կեանքի բաղադրիչը, այս մարդիկ ելնելով իրենց խղճի թելադրանքից ու յաղթահարելով հարստանալու մարմաջներին, հրաժարւում են ցեղասպանութեան արշաւին մասնակցելուց:

Այս սակավաթիւ անհատներն ու նաեւ մեծ թվով թուրք ու քուրդ հասարակ քաղաքացիներ մերժելով հրահանգները, պաշտպանում են հայերին: Նրանք իրական հերոսներ են եւ ներկայացնում են «Շինդլերզ լիսթ»-ի ու «Հոթել Ռուանդա»-ի թրքական տարբերակի կերպարներին: Ժամանակակից Թուրքիայի քաղաքացիները իրենց պապերին  հերոսացնելու համար ունեն ընտրութեան երկու հնարաւորութիւն. հետեւել զանգւածային կոտորածի հեղինակներին ու կողոպտիչներին, որոնք մարդկութեան դէմ ոճիր են թոյլ տւել, կամ մաքուր խղճով այն արժանաւոր մարդկանց, ովքեր փորձել են կանխել մարդկութեան դէմ թոյլ տրւած ոճիրը: Այս իրական հերոսներին ճանաչելով թուրքերը կարող են փշրել չորս սերունդ շարունակւող ժխտողական պատմութիւնը եւ առճակատւել 1915 թւականի իրականութիւնների հետ:

Րաֆֆի Պետրոսեան

Թարգմանութիւն՝ Ռոբերտ Մարգարեան

Armenianweekly.com


Առևտրական կապերի ընդլայնման համար Հայաստան այցելած Իրանի մասնավոր բաժնի առևտրական ամենամեծ պատվիրակությունը ուրբաթ օրն այցելել է Երևանում կառուցվող Իրանցիների ազատ շուկան:

Թեհրանի առևտրի պալատի նախագահ Յահյա Ալե Էսհաղն ու նրան ընկերակցող և իրանական առևտարական պատվիրակությունը այցելելով Իրանցիների ազատ շուկայի կառուցման վայրը ծանոթացել են հիշյալ շուկայի կառուցման աշխատանքին:

Շուրջ մեկ ժամ տևած այդ այցելության ընթացքում Իրան-Հայաստան առևտրական պալատի նախագահ Լևոն Ահարոնյանը իրանցի գործարարներին ծանոթացրել է կառուցվող կենտրոնի տարբեր բաժինները և ընդգծել է, որ այդ կենտրոնի լիարժեք շահագործմամբ երկու երկրի առևտրական հարաբերությունները բարձրանալու են ընդունելի մակարդակի:

Յահյա Ալե Էսհաղը նույնպես գոհունակություն հայտնելով հիշյալ նախագծի իրագործման կապակցությամբ ասել է. «Հույսով ենք, որ այս նախագիծը հանգեցնի երկու երկրի առևտրական հարաբերությունների համակողմանի ընդլայնմանը և կրկնակի խթան հանդիսանա իրանցի առևտրականների Հայաստանում ներկայություն ունենալու ուղղությամբ»:

Իրանցիների ազատ շուկա անվամբ կենտրոնը ներառելու է իրանական արտադրանքներ ներկայացնող շուրջ 100 առևտրական միավորներ: Կենտրոնն օժտված է լինելու արտադրանքների պահեստավորման և կովկասյան այլ երկրներ արտահանվելու նպատակին ծառայող բաժիններով: