ՏԵՍԱԴԱՇՏ

Իրան-Հայաստան Յարաբերութիունների

Չրք11202019

Last update03:42:55 AM

Back Դուք այստեղ եք՝ Home Լուրեր Ռոբերտ Մարգարեան
Ռոբերտ Մարգարեան

Ռոբերտ Մարգարեան

Ադրբեջանցի գործարարները Ռուսաստանում ստեղծել են «միլիարդերների միություն», որը կարող է Ադրբեջանի ներքաղաքական կյանքում ունենա նույն դերը, ինչ Բիձինա Իվանիշվիլին` Վրաստանում։ Այս մասին Երեւանում ընթացող «Կովկաս-2012» միջազգային գիտաժողովի ընթացքում նշեց Ադրբեջանի «Խաղաղություն և Ժողովրդավարություն» ինստիտուտի փորձագետ Ազադ Իսազադեն։ Նրա խոսքով՝ աշնանը Ադրբեջանում սպասվում են նախագահական ընտրություններ, որտեղ զարգացումները կարող են լինել տարբեր ուղղություններով՝ կախված այն բանից, թե ինչ ներգործություններ կունենան տարբեր միավորումները ընտրական գործընթացում։ «Ադրբեջանում վերջին տարիների ընթացքում շատացել են երիտասարդ ակտիվիստները, ռոքերներն ու ռեփերները, գրողներն ու արվեստագետները, ովքեր փորձում են ընդդիմանալ իշխանության ստեղծած սահմանափակումներին։ Ադրբեջանի իշխանությունների փորձերը` ճնշելու ազատ խոսքը, հանգեցնում է համատարած ձերբակալությունների և բռնությունների»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Իսազադեն։ Նրա խոսքով՝ լրագրողների ձերբակալությունները Ադրբեջանում զանգվածային բնույթ են ձեռք բերում։ «Նախորդ տարի ձերբակալվեցին մի շարք լրագրողներ։ Նրանց մեղադրում էին ինչպես թմրանյութերի վաճառքի, այնպես էլ հասարակական բռնությունների իրականացման մեջ։ Իշխանությունները ամեն կերպ փորձում են ճնշել ազատ խոսքի դրսևորումները»,- նշեց ադրբեջանցի փորձագետը։

Ազադ Իսազադեի խոսքով՝ Ադրբեջանը տեսականորեն պահպանում է խաղաղ հարաբերությունները Վրաստանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի և Արևմտյան երկրների հետ, և լարված հարաբերությունները պահպանվում են միայն Հայաստանի հետ։ «Հեյդար Ալիևի իշխանության տարիներին Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները առավել զգացմունքային էին։ Իլհամ Ալիևի օրոք երկու երկրների հարաբերություններում դրական տեղաշարժեր տեղի չունեցան և զարգացումներ չեղան Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացներում։ Մոտակա տարիներին ևս Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում լուրջ փոփոխություններ չեն սպասվում»,- ասաց Իսազադեն։

«Կովկաս-2012» միջազգային գիտաժողովը Երևանում անցկացվում է արդեն 10-րդ անգամ։ գիտաժողովն ամփոփում է 2012 թվականը Կովկասում՝ ուշադրություն դարձնելով հյուսիսային և Հարավային Կովկասի քաղաքական, սոցիալական և տնտեսական զարգացումները, էթնոքաղաքական կոնֆլիկտներն ու տարածաշրջանային անվտանգության թեմաները։ Գիտաժողովի մասնակիցներն են Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ռուսաստանի ԱՄՆ-ի և Եվրոպայի գիտնականները, լրագրողներն ու հասարակական գործիչները։

Թուրքիայում հակակառավարական բողոքի ալիքը միանգամայն տրամաբանորեն կարող է տեղափոխվել Ադրբեջան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռուսաստանցի քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովը` ավելացնելով, որ բողոքները կշարունակվեն:

Քաղաքագետի համոզմամաբ, Ադրբեջանում իրավիճակն ավելի վատ է , քան Թուրքիայում. «Թուրքիայում ժողովրդվարության նման ինչ -որ բան կա, բավականին մրցունակ ընտրություններ են անցկացվում, իսկ Ադրբեջանում Ալիեւի ավտորիտար ռեժիմն է, որն ավելի վատ է, քան Մուբարաքի ռեժիմն էր Եգիպտոսում»:

Նրա խոսքով` Ալիեւի ռեժիմն, իհարկե, հենց այնպես չի հանձնվի: «Սակայն տվյալ դեպքում ալիեւյան ռեժիմը ոչ մի տեղից աջակցություն չունի, քանի որ հասցրել է հարաբերությունները փչացնել բոլորի հետ: Նա չէր ցանկանում հարաբերությունները փչացնել ԱՄՆ-ի հետ, սակայն ընդդիմության  նկատմամբ իր կոշտ քաղաքականությամբ անգամ նրա հետ հարաբերությունները փչացրեց»,-արձանագրեց Ալեքսանդրովը:

Նրա խոսքով` Ալիեւը հարաբերությունները վատացրել է նաեւ Ռուսաստանի հետ` մերժելով Գաբալային ՌՏԿ-ի վարձակալությունը, աջակցելով Վրաստանում Սահակաշվիլիի ռեժիմին, պաշտպանելով Թուրքիայում հակառուսական արշավները, ռազմական կապեր ունենալով Իսրայելի հետ` ուղղված Իրանի դեմ: «Այդ պատճառով, իհարկե, Ռուսաստանը հիմա չի աջակցի Ալիեւի ռեժիմին, ամերիկացիները, ավելի շուտ, ձեռնպահ կմնան, իսկ Իրանը, հնարավոր է անգամ օգնի հակակառավարական բողոքներին: Այնպես որ, բացի Իսրայելից, ոչ մեկի վրա հույս չի կարող դնել,  թեեւ կասկածելի է, արդյոք Իսրայելը բավականաչափ հնարավորություն ունի օգնության համար»,-եզրափակեց քաղաքագետը:

Նշենք, որ Ստամբուլում բողոքի ակցիաների մասնակիցները նաեւ հարեւան Ադրբեջանին ուղղված պաստառներ էին կրում` «Ալիեւ, հերթը քոնն է» գրությամբ:

Ղարաբաղյան հակամարտության կողմերը համաձայնության են եկել բարձր մակարդակով հանդիպում անցկացնելու հարցում: Այս մասին հայտնել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերակացի համանախագահ Յան Քելլիի գրասենյակում:

Գրասենյակում նշել են, որ համանախագահներն Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարությունների ղեկավարների հետ համատեղ աշխատանքներ են կատարում նման հանդիպում կազմակերպելու համար:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան մայիսին կատարած վերջին այցի ժամանակ Հայստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ քննարկել են երկու երկրների ղեկավարների նոր հանդիպում ունենալու հնարավորությունները:

Այս շաբաթ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել էր Ազգային անվտանգության խորհրդի նիստ էներգետիկ անվտանգության և տեղական ինքնակառավարման մարմինների ինստիտուցիոնալ ամրապնդման հարցերով: Թե այդ հարցերով ինչ քննարկումներ և որոշումներ եղան, հանրությանը չիրազեկվեց, փոխարենը նախագահի կայքը տարածեց Սերժ Սարգսյանի բացման խոսքը, որում նա մի շարք տարաշրջանային կանխատեսումներ էր ասել:

Սերժ Սարգսյանը նշել էր, որ երեք-չորս տարուց սպասվում են տարածաշրջանային վերադասավորումներ, նաև կանխատեսել Ադրբեջանի ֆիասկո նավթի պաշարների անկման առնչությամբ: Շատերն այս հայտարարությունը գնահատեցին Հայաստանում ներքին իրավիճակի համատեքստում, որը նույնպես հասարակ չէ, ինչպես նաև ղարաբաղյան բանակցությունների համատեքստում: Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի առնչությամբ նույնպիսի կանխատեսումներ էր արել՝ հայտարարելով, որ երկիրը դատարկվում է արտագաղթից և աղքատությունից:

Այսպես թե այնպես, Սերժ Սարգսյանի խոսքը տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին հատկանշական էին: Մասնավորապես, հարևան Թուրքիայում հուզումները ոչ միայն չեն դադարում, այլև ցույցերի ժամանակ հայտնվեցին հարևան Ադրբեջանին ուղղված կոչեր: Հանրահավաքներում «Ալիև, հաջորդը դո՛ւ ես» պաստառներ էին նկատվում:

Այն բանից հետո, երբ որոշ արաբական երկրներում հուզումներ սկսվեցին, որոնք հանգեցրին դիկտատորի տապալման և արմատական կառավարությունների հաստատման, հնչեցին կարծիքներ, որ ԱՄՆ-ը Մեծ Մերձավոր Արևելքում իրականացնում է լիակատար վերադասավորում: Սա կապվում էր նախևառաջ հակաահաբեկչական պայքարի ուժեղացման հետ. բազմաթիվ փորձագետներ ասում են, որ երկրներում իշխանության բերելով թույլ իսլամիստական կառավարություններ՝ ԱՄՆ-ը թուլացնում է այդ երկրները՝ նրանց ներքաշելով ներքին պատերազմի հորձանուտի մեջ, որպեսզի նրանք մոռանան ահաբեկչության մասին:

Գոյություն ունի նաև տարածաշրջանի տարածքային վերադասավորման ծրագիր, որի համապատասխան պետք է ստեղծվի Քուրդիստան պետություն՝ ներկայիս Իրաքի, Սիրիայի և Թուրքիայի տարածքների մի մասի վրա: Իրաքն ու Սիրիան արդեն բավական թույլ են իրենց տարածքների մի մասը հանձնելու համար, մնում է Թուրքիան:

Ուշագրավ է, որ Մեծ Մերձավոր Արևելքի վերադասավորման ծրագրերի մեջ մտնում է նաև Հայաստանը, որին կարող են վերադարձվել արևմտյան տարածքների մի մասը, ինչպես նաև վերջնականապես կլուծվի ղարաբաղյան խնդիրը:

Պատահական չէ, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի՝ վերջերս ԱՄՆ կատարած այցի ընթացքում պետքարտուղար Քերին հայտարարել էր, որ ԱՄՆ-ը պաշտպանելու է «բարեկամ հայ ժողովրդի» անվտանգությունը: Ադրբեջանի արտգործնախարարի հետ զրույցի ընթացքում Քերին ավելի շատ խոսել էր էներգետիկ անվտանգության և այդ ոլորտում համագործակցության մասին:

Աշնանը Թուրքիայում և Ադրբեջանում, իսկ մինչ այդ՝ Իրանում սպասվում են ընտրություններ: Իրանի նախագահը անկասկած կփոխվի. գործող նախագահ Ահմադինեժադը իրավունք չունի երրորդ անգամ առաջադրվելու: Սա նշանակում է, որ կարող է փոխվել նաև գլոբալ քաղաքականությունը, և կարգավորվեն ամերիկա-իրանյան կապերը: Իսկ Թուրքիայում և Ադրբեջանում իրոք չեն բացառվում կտրուկ փոփոխությունները. աճում է ոչ միայն Ալիևի և էրդողանի քաղաքականությունից ժողովրդի դժգոհությունը, երկու երկրներն ունեն լուրջ ազգային խնդիրներ, մասնավորապես քրդական հարցը: Ու թեև Էրդողանը փորձում է կարգավորել հարաբերությունները քրդերի հետ և դուրս բերել զինյալներին, ոչ ոք չգիտի, թե այս գործոնն ինչպես կաշխատի հնարավոր հեղափոխության ժամանակ:

Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը պետք է պատրաստ լինի նման, փոփոխությունների՝ չնշելով, սակայն, առաջնահերթությունները, բացի տնտեսական զարգացման ապահովումից: Սակայն ակնհայտ է, որ պետք է պատրաստվել նաև վատթարագույնին՝ հնարավոր ռազմական գործողությունների:

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը վերահաստատել է, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը:

Ինչպես տեղեկանում ենք ԱՄՆ-ում հրատարակվող Asbarez պարբերականից, հունիսի 3-ին Կաթոլիկ եկեղեցու առաջնորդն իր աթոռանիստում (Վատիկան) ընդունել է Մեծի Տանն Կիլիկիո կաթոլիկների հայոց Ներսես Պետրոս 19-րդ կաթողիկոս պատրիարքի գլխավորած պատվիրակությանը: Կաթոլիկների հովվապետին ներկայանալիս Անարատ Հղության Հայ Քույրերի միաբանության Մեծավորուհի Եդոքսյա Քեշիշյանը ընդգծել է, որ ինքը Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգ է, ինչին ի պատասխան Հռոմի պապը հավելել է, որ «20-րդ դարի առաջին ցեղասպանությունը հայերի ցեղասպանությունն է»:

Հիշեցնենք, որ Կաթոլիկ եկեղեցու նոր առաջնորդը Օսմանյան կայսրության և քեմալական Թուրքիայի կողմից հայ ժողովրդի դեմ իրականցված ցեղասպանությունը ճանաչելու մասին հայտարարել էր նաև 2006թ-ին, իր հայրենիքում՝ Արգենտինայում, Հայոց ցեղասպանության 91-րդ տարելիցին նվիրված միջոցառումներից մեկի ժամանակ: Կաթոլիկների նոր հովվապետը, որ այդ ժամանակ Բուենոս Այրեսի արքեպիսկոպոսն էր, հիշատակի արարողության ժամանակ Մեծ եղեռնը որակել էր որպես «մարդկության և հայ ժողովրդի դեմ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականցված ծանր հանցագործություն» և Անկարային հորդորել էր ճանաչել այն:

Հարավային Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Ալֆոնսո Տաբակյանը, անդրադառնալով Հռոմի պապի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը վերահաստատելու փաստին, նշել է, որ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդն իր այդ հայտարարությամբ ապացուցեց, որ հավատարիմ է իր խոսքերին և Կաթոլիկ եկեղեցու դիրքորոշմանը:

«Հայոց ցեղասպանությունը որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն ճանաչելու փաստը վերահաստատում է 2001թ-ի սեպտեմբերի 25-ին, Հայաստան կատարած այցի ժամանակ Հովհաննես Պողոս 2-րդ պապի նույնաբովանդակ (Հռոմի նախկին պապը,1920-2005թթ.) հայտարարությունը և ցույց է տալիս, որ գնալով մեծանում է պատմությունը հերքելու Թուրքիայի քաղաքականության դեմ հանդես եկող կազմակերպությունների, խորհրդարանների և երկրների թիվը»,-հավելել է Տաբակյանը:

Հաղորդվում է, որ Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոսը Ներսես Պետրոս 19-րդի հետ նաև առանձնազրույց է ունեցել, որի ժամանակ հայ հովվապետը Հռոմի պապին հրավիրել է մասնակցելու Հայոց ցեղասպանության100-րդ տարելիցի կապակցությամբ (2015թ-ին) Վատիկանում անցկացվելիք հիշատակի արարողությանը, ինչպես նաև նրան խաչված Քրիստոսի նկար է (հեղինակ՝ լիբանանահայ արվեստագետ Րաֆֆի Թոգաթլյան) նվիրել:

Չորեքշաբթի, 29 Մայիսի 2013 22:49

Սերժ Սարգսյանին սպառնու՞մ են

Ռուսական Կոմերսանտը ռեպորտաժ է հրապարակել Բիշքեկում տեղի ունեցած ՀԱՊԿ ոչ պաշտոնական Վեհաժողովի մասին, որի մեծ մասը նվիրել է Լուկաշենկոյի եւ Սերժ Սարգսյանի բացակայության թեմային, ընդ որում հետաքրքրական ակնարկով: Լուկաշենկոյի մասով Կոմերսանտի լրագրող Անդրեյ Կոլեսնիկովը գրում է, որ նրան շատ էին սպասում Բիշքեկում, սակայն Կիրգիզիայի նախկին նախագահ Բակիեւին ապաստան տված եւ նրա էքստրադիցիայի մասին Կիրգիզիայի պահանջներն անտեսող «Բատկան» չի ցանկացել հենց Կիրգիզիայում կրկին լսել Բակիեւի հետ կապված պահանջները:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա ըստ Կոլեսնիկովի, նրա բացակայությամբ Բիշքեկում ոչ ոք չէր էլ հետաքրքրվում: Մյուս կողմից, Կոլեսնիկովը նշում է, որ Սերժ Սարգսյանին էլ այդքան չեն անհանգստացնում Աֆղանստանից ՆԱՏՕ-ի զորքի դուրսբերման հարցերը, քանի որ Աֆղանստանը Հայաստանի սահմանից շատ հեռու է:

«Ընդ որում, «Կոմերսանտի» տեղեկությամբ, Սերժ Սարգսյանը հայտնել է գործընկերներին, որ չի կարող գալ, քանի որ շատ զբաղված է ներքին հարցերով», գրում է Կոմերսանտի լրագրողն ու ասում, թե միայն այդ հանգամանքը խոսում է այն մասին, թե ինչքան թանկ կազմակերպություն է ՀԱՊԿ-ն իր անդամների համար:

ՀԱՊԿ-ի «թանկ» լինելու մասին ռուսական պարբերականի այս արձագանքը, որը պատկանում է մուլտիմիլիոնատեր Ալիշեր Ուսմանովին, չգիտես ինչու լռում է այն դեպքերում, երբ ՀԱՊԿ-ի անդամները, այդ թվում Ռուսաստանը, զենք են վաճառում մեկ այլ անդամի՝ Հայաստանի անվտանգությանը սպառնացող Ադրբեջանին: Այդ դեպքում Կոմերսանտը կարծես թե չի գրում ՀԱՊԿ-ի «թանկ» կամ «էժան» լինելու մասին, իսկ երբ ՀԱՊԿ Վեհաժողովից «ներքին հարցերով» զբաղված լինելու պատճառաբանությամբ բացակայում է Հայաստանի նախագահը, ռուսական պարբերականը բարձրացնում է «կորպորատիվ» արժեքի հարցը: Եվ դա այն դեպքում, երբ Հայաստանն անխոս կարելի է համարել ՀԱՊԿ ամենապարտաճանաչ եւ կարգապահ պետությունը, ինչը բացարձակապես համարժեք արձագանքի չեն արժանացնում կազմակերպության մյուս անդամները, այդ թվում Ռուսաստանը:

«Միայն այդ հանգամանքը խոսում է այն մասին, թե որքանով թանկ կառույց է այնպիսի կազմակերպությունը, ինչպիսին ՀԱՊԿ-ն է, իր անդամների համար: Համենայն դեպս, քանի դեռ այստեղ չեն քննարկվում նրանց անձնական հարցերը: Եվ իզուր, ի դեպ, թանկ չէ: Ի վերջո, Կուրմանբեկ Բակիեւ կարող է դառնալ նրանցից յուրաքանչյուրը, եւ նույնիսկ Ալեքսանդր Լուկաշենկոն: Իսկ ահա Ալեքսանդր Լուկաշենկո՝ ոչ, ոչ յուրաքանչյուրը», եզրափակում է Կոմերսանտը բացակայությունների եւ ոչ պաշտոնական Վեհաժողովի թեման:

Եզրափակում է Սերժ Սարգսյանին ուղղված ակնհայտ ակնարկներով, որոնց մեջ ի դեպ նկատելի են նաեւ սպառնալիքներ՝ Բակիեւի ճակատագրին արժանանալու սպառնալիքներ, ակնարկելով նաեւ, որ եթե Լուկաշենկոյի դիրքերը ներսում ամուր են, ապա Սերժ Սարգսյանը Հայաստանում այդպիսի ամուր դիրքեր չունի:

Սա երեւի թե լավագույն պատասխանն է Հայաստանի բոլոր այն շրջանակների, որոնք Սերժ Սարգսյանի չմասնակցության վերաբերյալ քաղաքական դատողություններին ի պատասխան փորձում էին հանրությանը համոզել, թե չմասնակցությունը ընդամենը Մայիսի 28-ով պայմանավորված սովորական, «անմեղ» բան էր:

Ռուսական մամուլի՝ իսկ հաշվի առնելով այդ երկրում մամուլի հանդեպ տոտալ վերահսկողությունը, Ռուսաստանի ըստ էության ոչ պաշտոնական «պաշտոնական» արձագանքի նյարդայնությունը վկայում է, որ Սերժ Սարգսյանի բացակայությունը Մոսկվային իսկապես խոցել է, եւ նախ փորձում են հայտարարել, թե բացակայությունը ոչ մեկին Բիշքեկում չի էլ հետաքրքրել, իսկ հետո նաեւ ակնարկում են Սերժ Սարգսյանին, որ «ներքին հարցերը» չի կարող լուծել առանց Մոսկվայի:

Փաստացի, Մոսկվան բացահայտորեն սպառնալից ակնարկներ է անում Հայաստանի «ներքին գործերին» միջամտելու համատեքստով: Թեեւ դա իհարկե ամենեւին զարմանալի չէ, եթե Հայաստանում դրանից օրեր առաջ ասուլիս է տեղի ունենում, որտեղ հնչում են ձեւակերպումներ, թե Ռուսաստանը պատրաստ էր նախագահի ընտրությունից առաջ Հայաստանում բանակի միջոցով իշխանափոխություն իրականացնել, բայց հետո Սերժ Սարգսյանին հաջողվեց պայմանավորվել ռուսների հետ: Այդ մտքերի հեղինակը Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանն էր, ու հաշվի առնելով այն, որ Հայաստանում Մանուչարյանի կարգի գործչի մակարդակով կարող են հանգիստ հնչել այդպիսի ձեւակերպումներ, իսկ հասարակությունն էլ կարող է հանգիստ լսել եւ փաստորեն ճանաչել Հայաստանում բանակով իշխանություն փոխելու Ռուսաստանի իրավունքը, բոլորովին զարմանալի չէ, որ ռուսական մամուլում կարող են ի հայտ գալ այդ կապակցությամբ բավական բաց տեքստով սպառնալիքներ, որոնք միայն առաջին հայացքից է թվում, թե Սերժ Սարգսյանին են ուղղված:

Իրականում դրանք ուղղված են Հայաստանի Հանրապետությանը, որովհետեւ սպառնալիքներից առաջ պարզորոշ գրում են, որ Սարգսյանն իրենց չի հետաքրքրում: Իսկ Հայաստանի ինքնիշխանությունն ու արժանապատվությունը Հայաստանում հետաքրքրու՞մ է որեւէ մեկին:

lragir.am

Բիշքեկում տեղի ունեցած ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին չեն մասնակցել ռազմական դաշինքի վեց անդամներից երկուսի՝ Հայաստանի և Բելառուսի նախագահները: Սերժ Սարգսյանը, պաշտոնական տեղեկատվության համաձայն, բացակայում էր, քանի որ մայիսի 28-ին Հայաստանում նշվում է Հանրապետության օրը, և նա որոշել էր մասնակցել միջոցառումներին:

Սակայն, ինչպես նշել են փորձագետները, Սերժ Սարգսյանի հրաժարվելը Ռուսաստանի դեմ դեմարշի էր նման: Թե ինչո՛վ է պայմանավորված դեմարշը, հնարավոր է միայն ենթադրել. Ռուսաստանը շարունակում է զենք մատակարարել Ադրբեջանին, Ռուսաստանը բարձրացրել է Հայաստանին մատակարարվող գազի գինը, Ռուսաստանը համառորեն խոչընդոտում է Հայաստանի եվրոպական ինտեգրումը:

Սակայն, ըստ ամենայնի, գոյություն ունի նաև մեկ այլ պատճառ: Գագաթնաժողովի հիմնական հարցը, ինչպես ասել է նիստի արդյունքներով ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում իրավիճակի զարգացումն է՝ պայմանավորված 2014-ին Աֆղանստանից ՆԱՏՕ-ի զորախմբի առաջիկա դուրսբերմամբ: Ճիշտ է, անդրադառնալով ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի համագործակցության հարցին՝ Բորդյուժան նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը դրան դեռ պատրաստ չէ: «Մենք ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներից ՀԱՊԿ-ի հետ հնարավոր համագործակցության մասին հարցին ոչ մի պատասխան չենք ստացել»,- եզրափակել է նա:

Այնուամենայնիվ, Բիշքեկում հավաքվել էին Կենտրոնական Ասիայի երկրների՝ Տաջիկստանի, Ղրղըզստանի, Ղազախստանի և Ռուսաստանի նախագահները, քանի որ Աֆղանստանից ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումը նախևառաջ նրանց է վերաբերում:

Քաղաքագետ Իգոր Մուրադյանը կարծում է, որ ՆԱՏՕ-ն կարող է Կենտրոնական Ասիայում իրավիճակի համար պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի և նրա ՀԱՊԿ-ի վրա: Սա կլինի չափազանց ծանր պատասխանատվություն, քանի որ ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումը կհանգեցնի թե՛ նարկոթրաֆիքի բարձրացմանը և թե՛ ահաբեկչության արտահանմանը Աֆղանստանից:

Հնարավոր է, Սերժ Սարգսյանը չէր մեկնել Բիշքեկ՝ ի ցույց դնելու Աֆղանստանում ՀԱՊԿ-ի ինչ-ինչ գործողություններին մասնակցելուց Հայաստանի հրաժարումը: Այժմ հայ խաղաղարարները գերմանական զորախմբի կազմում մասնակցում են Աֆղանստանում ՆԱՏՕ-ի գործողությանը: Սակայն հազիվ թե Հայաստանը համաձայնի ՀԱՊԿ-ի կազմում զորք ուղարկել Աֆղանստան:

Բացի այդ, գագաթնաժողովում քննարկվել է Ռուսաստան-Ղազախստան-Ղրղըզստան-Տաջիկստան երկաթուղու հնարավոր կառուցման և արտաքին սահմանների ամրապնդման մասին հարցը: Այսինքն՝ այս հարցն էլ չէր վերաբերում Հայաստանին և Բելառուսին:

Ինչպե՞ս կվարվի Հայաստանը, եթե ՀԱՊԿ-ը Աֆղանստան մտնելու որոշում կայացնի: Հնարավո՞ր է արդյոք սպասել ռազմական դաշինքից Հայաստանի դուրս գալ կամ նրա անդամակցության սառեցում: Հայաստանը դիվերսիֆիկացնում է արտաքին քաղաքականության հարաբերությունները բոլոր ճակատներով՝ տնտեսական, քաղաքական: Այդուհանդերձ, Հայաստանը հավաստիացնում է, թե կմնա ՀԱՊԿ-ի անդամ, իսկ ՆԱՏՕ-ի հետ կպահպանի միայն գործընկերային հարաբերություններ: Սակայն Աֆղանստանում ՀԱՊԿ-ի գործողությանը մասնակցելուց հրաժարումը կարող է փոխել նման հաշվեկշիռը:

Կենտրոնական Ասիայի երկրները, որոնք Աֆղանստանից ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումից հետո կհայտնվեն «ռազմաճակատի գծում», ստիպված են ինչ-որ կերպ պաշտպանել իրենց երկրները: Ուզբեկստանը երկու տարի առաջ դուրս եկավ ՀԱՊԿ-ից և հարաբերություններ հաստատեց ՆԱՏՕ-ի հետ՝ այդկերպ պաշտպանելով իրեն: Թուրքմենստանը չեզոքություն է պահպանում, իսկ մյուս երեք երկրները ստիպված են ռազմական օգնության համար դիմելու Ռուսաստանին:

ՀԱՊԿ-ի զորքերն առայժմ ոչ մի անգամ չեն մասնակցել մարտական գործողությունների, իսկ ՀԱՊԿ-ի խաղաղարարական ստորաբաժանումները կստեղծվեն միայն աշնանը: Եվ Աֆղանստանը կլինի այն վայրը, որտեղ ՀԱՊԿ-ի զորքերը կա՛մ մարտական կոփվածություն կանցնեն և կդառնան ՆԱՏՕ-ին հավասարազոր ռազմական դաշինք, կա՛մ այս գաղափարը կթաղվի աֆղանական լեռներում:

Armenianow.com

Հայաստանի պետական բյուջեից պաշտպանության ոլորտին հատկացվում են միջոցներ մեր պետության, ժողովրդի հնարավորությունների սահմաններում: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում այսօր՝ մայիսի 29-ին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նրա խոսքով՝ այդ հատկացումների շրջանակներում իրականացվում են նաեւ կապիտալ ներդրումներ: Պաշտպանության նախարարի տեղեկացմամբ՝ հատկապես կապիտալ ներդրումների համար այլ միջոցներ են գտնում, որպեսզի ետ չմնանք ժամանակակից սպառազինության ձեքբերումից: «Գիտեք, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ ենք, ու դա թույլ է տալիս սպառազինություն ձեռք բերել ավելի էժան գներով եւ ավելի հեշտ ընթացակարգերով: Մեր ռազմական գործընկերները մեզ աջակցում են, որպեսզի մեր ռազմատեխնիկական պատրաստվածությունն ավելի բարձր մակարդակի վրա լինի: Այսօրվա մեր հնարավորությունների սահմաններում հատկացված միջոցները բավարարում են զինված ուժերին, հատկապես, որ միջազգային փորձի համաձայն պաշտպանության ոլորտին պետք է հատկացվի ՀՆԱ-ի 3,5%-ի չափով միջոցներ»,- նշեց Ս. Օհանյանը:

Նա նաեւ նշեց, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը լրջորեն պատրաստվում է պատերազմի, անընդհատ ավելացվում են ռազմական հատկացումները, սակայն այդ հատկացումների չափը որեւէ ազդեցություն չի կարող ունենալ բանակցային գործընթացում առավելություն ստանալու համար;

«Մենք էլ հետ չենք մնում ռազմական կարողությունների զարգացումից: Այս պահի դրությամբ ՀՀ զինված ուժերի անձնակազմն ու գոյություն ունեցող սպառազինությունը ի վիճակի են մեր ժողովրդին պաշտպանելու»,- ասաց Ս. Օհանյանը:

Ադրբեջանի իշխանությունները միջազգային հանրությանն իրենց «հանդուրժողականությունը» եւ «մարդասիրությունը» ցույց տալու հերթական փորձն են ձեռնարկել:

Այսպես, այսօր Բաքվում մեկնարկում է միջմշակութային երկխոսության համաժողովը: Միջոցառման հիմնական գործընկերներն են ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ՄԱԿ-ի Միջքաղաքակրթական դաշինքը, Եվրախորհուրդը, ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը: Համաժողովի աշխատանքներին կմասնակցեն միջազգային կառույցների ղեկավարներ, նախարարներ, փորձագետներ, գիտնականներ, ուղեղային կենտրոնների ղեկավարներ՝ հարյուրից ավելի երկրներից: Նախատեսվում է քննարկել միջմշակութային հարաբերությունների բնականոն զարգացմանը խոչընդոտող հարցեր, միջմշակութային երկխոսության հայեցակարգային, քաղաքական եւ գործնական ասպեկտները, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ընդ որում, ոչ լրատվամիջոցները, ոչ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ոչ ՄԱԿ-ը, ոչ ԵԽ-ն չեն հետաքրքրվում՝ ի՞նչ երկխոսության մասին է խոսքն այն երկրում, որը պետական մակարդակով զբաղվում է  այլ ազգի մշակութային ժառանգության ոչնչացմամբ, տվյալ դեպքում՝ հայ: Տարիներ շարունակ Ադրբեջանի իշխանություններն ամեն կերպ փորձում են ջնջել հայերի գոյության հետքերը՝ բառիս բուն  իմաստով բուլդոզերներով քանդելով Նախիջեւանի խաչքարերը:  Կատարած հանցագործությունների հետքերն ամբողջովին թաքցնելու համար Ջուղայում արգելվել է արտասահմանցի դեսպանների մուտքը:  Ադրբեջանի իշխանությունների  «հանդուրժողականության» մասին են խոսում Բաքվում եւ Սումգայիթում տեղի ունեցած հայոց ջարդերը, հակահայկական անվերջ հայտարարությունները, Լեռնային Ղարաբաղ այցելած անձանց Ադրբեջան մուտք գործելն արգելելը:

Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում մայիսի 27-ին տեղի է ունեցել ՌԴ և ՀՀ արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը, հայտնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը։

Ըստ հաղորդագրության՝  հանդիպումն անցել է բարեկամական և կառուցողական մթնոլորտում, որի ժամանակ քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։ 

Քննարկվել են նաև միջազգային օրակարգային արդի թեմաները, ինչպես նաև Անդրկովկասում անվտանգության և կայունության ապահովմանն առնչվող հարցեր։