ՏԵՍԱԴԱՇՏ

Իրան-Հայաստան Յարաբերութիունների

Չրք11202019

Last update03:42:55 AM

Back Դուք այստեղ եք՝ Home Լուրեր Ռոբերտ Մարգարեան
Ռոբերտ Մարգարեան

Ռոբերտ Մարգարեան

Այսօր՝ մայիսի 27-ին Ղրղըզստանի մայրաքաղաքում կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ԱԳ նախարարների խորհրդի նիստի ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ շրջանակներում արտաքին քաղաքականության համադրման սերտացման եւ այդ բնագավառում մեխանիզմների կատարելագործման հարցերը։

ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են եւ հավանության են արժանացրել արդի միջազգային հարցերի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հայտարարության նախագիծը, որով եւս մեկ անգամ պետությունները վերահաստատել են անդամ պետությունների մոտեցումները միջազգային եւ տարածաշրջանային օրակարգում առկա հարցերի նկատմամբ։   Հայտարարությունը անդրադառնում է նաեւ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։ Այս առումով մասնավորապես նշված է.

«ՀԱՊԿ անդամ երկրները վերահաստատելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ ընդգծում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքների արագ ավարտման կարեւորությունը` միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնադրույթների հիման վրա, որոնք, մասնավորապես, վերաբերում են ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառմանը, տարածքային ամբողջականությանն ու ժողովուրդների ինքնորոշմանը»:

Այնուհետեւ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը մասնակցել են ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի եւ անվտանգության խորհրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին, որտեղ քննարկվել են կազմակերպության անդամ երկրների անվտանգության սպառնալիքներին հակազդելու մեխանիզմների կատարելագործման հարցերը։

ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարները, անվտանգության խորհրդների քարտուղարները ստորագրել են ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի պատրաստման եւ խաղաղապահ առաքելությունների իրականացման մասին որոշումը, 2013թ. երկրորդ կեսին եւ 2014թ. առաջին կեսին արտաքին քաղաքականության, անվտանգության եւ պաշտպանության հարցերով ՀԱՊԿ շրջանակներում խորհրդակցությունների ծրագիրը, համաձայնեցրել կազմակերպության կանոնադրական մարմինների հաջորդ նիստերի վայրն ու ժամկետները:

Շոտլանդիայի խորհրդարանը կողմ է քվեարկել «Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հռչակելու» առաջարկությանը: Առաջարկությունը ներկայացվել է «Շոտլանդիայի Ազգային կուսակցության» պատգամավոր Մարկո Բիագիի կողմից:

Խորհրարանի հրապարակած փաստաթղթում նշվում է, որ ապրիլի 24-ը Օսմանյան կայսրության կառավարության կողմից 1915 թվականին հայ մտավորականների ձերբակալության տարելիցն է, ինչն ընդհանուր առմամբ համարվում է բռնի տեղահանությունների և աքսորի սկիզբ, որի արդյունքում 8 տարի տևած պարբերական ցեղասպանության հետևանքով սպանվել են հարյուր հազարավոր մարդիկ:

Փաստաթղթում նշվում է, որ հայոց ողբերգությունը յուրաքանչյուր ազգի համար առիթ պետք է դառնա՝ հիշելու ցեղասպանության զոհերին և ճանաչելու այս և մնացած բոլոր ցեղասպանությունները որպես ողբերգություններ, որոնք չպետք է կրկնվեն աշխարհի որևէ ծայրում:

Երկուշաբթի, 27 Մայիսի 2013 21:43

Մեր պատասխանը Իսրայելին ու Ադրբեջանին

1967 թվականին, հունիսի 6-ի արաբ-իսրայելական պատերազմից հետո, ԽՍՀՄ-ը ձեռնամուխ եղավ պետական հակասեմիտիզմի քաղաքականությանը, ինչը հրեա բնակչությունն իր վրա լիովին զգաց: Միեւնույն ժամանակ, ԽՍՀՄ տարածքում ոչ մի տեղ հակասեմական հարձակումներ տեղի չունեցան, բացի Ադրբեջանից: Բաքվում 1967 թ. հունիսին տեղի ունեցավ ադրբեջանական երիտասարդության երթը հակասեմական պաստառներով, ընդ որում՝ այդ ակցիային մասնակցեցին ադրբեջանական մտավորական հայտնի ընտանիքների ներկայացուցիչներ:

Այդ օրերին, Վիդադի փողոցում, Ադրբեջանի մանկավարժական ինստիտուտի ամբիոնի վարիչը սպանեց հրեական ընտանիքի երեխայի: Երեխան սպանվեց՝ նրա գլուխը խփեցին պատին:

Այն, թե իբր Ադրբեջանում ավանդաբար չի եղել հակասեմիտիզմ՝ կեղծիք է: Բաքուն Կիեւի եւ Ռիգայի հետ մեկտեղ մշտապես եղել է հակասեմականության կենտրոն, ընդ որում՝ բավական որոշակի էթնիկ հատկանիշով: Այս երեւույթի պատճառները չափազանց խորն ու բարդ են եւ դուրս՝ փոքրածավալ մեկնաբանության սահմաններից:

Ներկայում Իսրայելն ու Ադրբեջանը փորձում են ցուցադրել խնդիրների բացակայություն եւ սերտ բարեկամություն, «լռության դաշինքի» մակարդակում: Անշուշտ, այս փորձերը կավարտվեն արտաքին քաղաքականության ոլորտում Ադրբեջանի խոշոր պարտությամբ, իսկ այդ ծրագրերից կշահեն, իհարկե, Թուրքիան ու Իսրայելը:

Ի՞նչ կարող էր անել Հայաստանն այն իրավիճակում, երբ Իսրայելը զանգվածաբար զենք է մատակարարում Ադրբեջանին, ինչն այդպես էլ չի ստացել միջազգային հանրության գնահատականը:

Հայստանի համար ողջամիտ կլիներ որոշակի դեր խաղալն ԱՄՆ եւ Իրանի միջեւ լարվածության նվազեցման հարցում, որոնք վերջին շրջանում ցուցաբերել են վարքի փոխադարձ ընդունելի ոճ մշակելու ձգտում:

Այսպես թե այնպես, միջազգային ասպարեզում ԱՄՆ եւ Իրանը ստիպված են ձեւավորել «վստահության գոտիներ»: Երկու պետությունները չեն կարող չհասկանալ, որ Առաջավոր Ասիայում ԱՄՆ քաղաքականությունն օբյեկտիվորեն հանգեցրել է Իրանի դիրքերի ու ազդեցության ուժեղացման: Միեւնույն ժամանակ, Իրանի զուսպ քաղաքականությունը նպաստել է Իրաքում եւ Աֆղանստանում ԱՄՆ ծրագրերի հաջողությանը:

Նման իրավիճակում միշտ զանազան նախաձեռնությունների հնարավորություն կա, եւ դրանք պետք է իրականացվեն: Ինչու Երեւանը չդառնա ամերիկացիների ու իրանցիների շփումների տեղ: Ճիշտ է, այդ ճանապարհին որոշ խոչընդոտներ կան, սակայն դրանք ներկայում մտացածին են եւ չունեն էական նշանակություն:

Եթե Հայաստանը եւ ԱՄՆ հայկական կազմակերպությունները, ավանդական խնդիրներին զուգահեռ, զբաղվեին նաեւ քաղաքական խնդիրներով, կարելի կլիներ միջազգային հարաբերություններում Հայաստանի համար ավելի գերադասելի իրավիճակ ակնկալել: Ճիշտ ժամանակն է պատասխանել Իսրայելին ու Ադրբեջանին:

Իգոր Մուրադյան

Մինչ Հայաստանը փորձում է կարգավորել հարաբերությունները Եվրոպական միության հետ, Ռուսաստանն աստիճանաբար խստացնում է միգրացիոն քաղաքականությունը, և միանգամայն հնարավոր է, որ շուտով Հայաստանից էմիգրացիոն հոսքերը փոխեն ուղղությունը:

Ռուսաստանն ընդունել է օրենք, որի համաձայն 2015 թ. հունվարի 1-ից հետխորհրդային հանրապետություններից միգրանտները երկիր մուտք կգործեն արտասահմանյան անձնագրերով, ընդ որում, կայարաններում նրանց կդիմավորեն միգրացիոն կենտրոնները, որտեղ նրանք հաշվառման կկանգնեն: Այժմ Հայաստանի և Ռուսաստանի միջև գործում է անայցագրային ռեժիմ:

Այս որոշումը Ռուսաստանի կառավարությունը բացատրում է նախկին ԽՍՀՄ-ից միգրանտների շրջանում հանցավորության բարձր մակարդակով և միգրանտների հոսքը կրճատելու անհրաժեշտությամբ: Ընդսմին, Վլադիմիր Պուտինը հանձնարարական է տվել չխոչընդոտել երկիր բարձրակարգ մասնագետների մուտքը:

Բացի այդ, Ռուսաստանը մտադիր է ընդունել օրենք, որի համաձայն երիտասարդ տղամարդ միգրանտները պարտադիր կարգով պետք է ծառայեն ռուսական բանակում, եթե նույնիսկ ծառայել են իրենց երկրների բանակում: Այս օրենքը հաստատ կփոխի Ռուսաստան մեկնել ցանկացող բազում հայ երիտասարդների որոշումը:

Ընդ որում, Հայաստանը մտադիր է Եվրամիության հետ կնքել Ասոցացման համաձայնագիր, որը նաև ենթադրում է այցագրային ռեժիմի դյուրացում: Դյուրացման մասին մի ակտ Հայաստանի և ԵՄ-ի միջև ստորագրվել է դեռ դեկտեմբերին, սակայն այն մինչ այժմ Եվրախորհրդարանը չի վավերացրել: Ինչպես ասում են եվրոպացի փորձագետները, համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո հայ միգրանտների կտրուկ աճի վտանգ կա:

Այժմ Հայաստանից աշխատանքային միգրանտների 90%-ը փող վաստակելու նպատակով մեկնում է Ռուսաստան: Հայաստանում տրանսֆերտների 85%-ը նույնպես ստացվում է Ռուսաստանից, ինչն ապահովում է Հայաստանի սպառողական շրջանառության գրեթե երրորդը:

Ռուսաստան են մեկնում հիմնականում այն մարդիկ, ովքեր պատրաստ են աշխատելու շինարարությունում, ոչ որակյալ աշխատանքի և ոչ լավագույն պայմաններով: Տեղեկատվական և այլ տեխնոլոգիաների ոլորտի պրոֆեսիոնալները նախընտրում են մեկնել ԱՄՆ: Ուսանողները, ինչպես նաև օտար լեզուներին տիրապետող անձինք ջանում են ընկնել եվրոպական երկրներ:

Արտագաղթը դառնում է Հայաստանի համար հիմնական խնդիր, թեև իշխանությունների ներկայացուցիչները պնդում են, որ մարդիկ գտել են իրենց ընտանիքները պահելու ոչ վատ եղանակ: Սակայն մեկնողների մեծ մասը, հատկապես դեպի Արևմուտք, այլևս չի ցանկանում վերադառնալ: Շատ դեպքերում ընտանիքներ են քայքայվում, ճակատագրեր խեղվում:

Հայաստանն ինքը պետք է շահագրգռված լինի Ռուսաստանի հետ միգրացիայի կարգավորման մասին համաձայնագիր կնքելու մեջ: Սակայն առայժմ Երևանը նախընտրում է չզբաղվել միգրացիայի խնդիրներով՝ ենթարկվելով այն օրենքներին, որոնք ընդունում են այն երկրները, ուր ուղղվում են հայերը՝ փող վաստակելու, արդարության կամ ինքնիրացման հնարավորության փնտրտուքով:

 

Բաքվում ծնված Գրիգորի Այվազյանին, ով ներկայումս գլխավորում է Երևանում Ադրբեջանահայերի ասամբլեան, կտրամադրվի Ադրբեջանում նախագահի ընտրություններին մասնակցելու իրավունք, եթե նա ապացուցի իր քաղաքացիությունը և ներկայացնի համապատասխան փաստաթղթեր, հինգշաբթի Բաքվում հայտարարել է ընտրական մարմնի ներկայացուցիչը:

Անցյալ շաբաթ Այվազյանը բացահայտել է իր ծրագիրը՝ մասնակցելու Ադրբեջանում անցկացվելիք նախագահի առաջիկա ընտրություններին, որի հետ Հայաստանը 1990-ականների սկզբին պատերազմել է, և այժմ հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ շարունակվում է:

Այվազյանը, որի կազմակերպությունը պաշտպանում է Ադրբեջանից բռնագաղթած փախստականների շահերը, ասել է, որ ադրբեջանահայերն առաջադրել են իր թեկնածությունը, և ինքը պատրաստ է ընդունելու նրանց կամքը: Նա նաև պնդել է, որ անվտանգության երաշխիքներ ստանալու դեպքում կմեկնի Բաքու ու կհաղթի ընտրություններում` ստանալով 60 տոկոս ձայն:

«Եթե մեզ չգրանցեն, Ադրբեջանը ևս մեկ անգամ կհաստատվի որպես ֆաշիստական պետություն»,- ասել էր Այվազյանը Երևանում մայիսի 17-ին մամուլի ասուլիսի ժամանակ:

Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Ազեր Սարիևը 1news.az-ին տված հարցազրույցում երեկ հայտնել է, որ Այվազյանը կարող է Ադրբեջանի նախագահի ընտրություններին մասնակցելու համար գրանցվել, եթե ճիշտ կատարի համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու գործընթացը՝ համապատասխան օրենսդրության նորմերին համապատասխան:

Ադրբեջանում նախագահի ընտրություններն անցկացվելու են հոկտեմբերին: Երկրի գործող նախագահ Իլհամ Ալիևը, ով 2003-ին փոխարինել է իր հանգուցյալ հորը՝ Հեյդար Ալիևին, երկրի ղեկավարի պաշտոնում, առաջադրվելու է երրորդ անգամ անընդմեջ, հաշվի առնելով երկրի ճնշված ընդդիմությունը և լռեցված այլախոհությունը, ակնկալվում է, որ ջախջախիչ հաղթանակ կտանի:

Թուրքիայի Եվրասիական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն և տարբեր երկրներում Թուրքիայի նախկին դեսպան Ալև Քիլիքը ուրբաթ օրը ակնարկելով այն կետին, որ Թուրքիան պատրաստ է ընդլայնել Մինսկի խմբում իր դերակատարությունը, հայտարարել է. «Թեև Թուրքիան Մինսկի խմբի 11 անդամներից մեկն է համարվում, սակայն մինչ օրս չի ստանձնել նրա համանախագահությունը»:

Նա ավելացրել է, որ կամ Թուրքիան պիտի հանդես գա այդ խմբի համանախագհներից մեկի դերում և կամ պիտի ինչ-որ ելք գտնի այդ խմբում իր պատասխանատվությունների շրջանակի ընդլայնման համար:

Նա ընդգծելով այն կետը, ո Թուրքիան փորձում է ազդեցիկ դերակատարություն ունենալ Մինսկի խմբում ընգծել է. «ԼՂ-ի հակամարտությունը արգելք է հանդիսանոմ հարավային Կովկասի, Սև ծովի և Ասիայի կենտրոնական տարածաշրջաններում համագործակցությունների ընդլայնմանը»:

NetIndex ընկերությունը հրապարակել է Ինտերնետի արագության վարկանիշային աղյուսակը, ինչի արդյունքում հայտնի է դարձել, որ աշխարհի 182 երկրների թվում ամենաարագ ինտերնետն ունի Հոնկոնգը։ Այս երկրում համաշխարհային ցանցի արագությունը վայրկյանում 46.54 մեգաբիթ է։

Երկրորդ տեղում է հայտնվել Լիտվան՝ 37.82 մեգաբիթ/վայրկյան ցուցանիշով, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Թայվանը՝ 36.78 մեգաբիթ/վայրկյան ցուցանիշով։

Աշխարհի ամենաարագ ինտերնետն ունեցող երկրների լավագույն տասնյակում են հայտնվել նաև Անդորան (35.41 մեգաբիթ/վայրկյան), Լյուքսեմբուրգը (34.01 մեգաբիթ/վայրկյան), Նիդեռլանդները (32.47 մեգաբիթ/վայրկյան), Հարավային Կորեան (32.12 մեգաբիթ/վայրկյան), Շվեդիան (31.24 մեգաբիթ/վայրկյան), Սինգապուրը (30.84 մեգաբիթ/վայրկյան) և Ճապոնիան (30.70 մեգաբիթ/վայրկյան)։

Իսկ ինչ վերաբերում է վարկանիշային աղյուսակում Հայաստանի զբաղեցրած տեղին, ապա այն գտնվում է 79-րդ հորիզոնականում՝ արձանագրելով 7.23 մեգաբիթ/վայրկյան ցուցանիշ։ Ռուսաստանը գտնվում է 26-րդ հորիզոնականում (19.15 մեգաբիթ/ վայրկյան), Վրաստանը՝ 52-րդ (12.18մ մեգաբիթ/վայրկյան), Թուրքիան՝ 68-րդ (8.17 մեգաբիթ/ վայրկյան), Ադրբեջանը՝ 119-րդ (4.06 մեգաբիթ/վայրկյան), Իրանը՝ 163-րդ տեղում (2.17 մեգաբիթ/վայրկյան)։

Վարկանիշային աղյուսակի տվյալների համաձայն՝ աշխարհում ամենադանդաղ ինտերնետը Մալավիում է, որտեղ դրա արագությունը կազմում է 0.88 մեգաբիթ/վայրկյան։

 

Թուրք լրագրող Մեհմեթ Ալի Բոզքուրթը aykiridogrular.com լրատվական կայքում «Աթաթուրքն արգելել է հայությունը» վերնագրով հոված է հրապարակել, որում պատմել է Թուրքիայի առաջին նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի` հայերի նկատմամբ գործադրած ճնշումների մասին: «Արմենպրես»-ը կրճատումներով ներկայացնում է հոդվածը:

«Գյուղից քաղաք գաղթը սկսվել է 1960-ականներին: 1963 թ-ին Հասսայի շրջանում հանդիպեցի Մարդինից Անթաքիա գաղթող տարեց եւ երիտասարդ կանանցից ու երկու` տղա եւ աղջիկ երեխաներից կազմված մի ընտանիքի: Տղան ինձ ասաց, որ հայեր են, սակայն տարեց կինն անմիջապես սաստեց նրան եւ ասաց. «Այլեւս այդպես չասես: Մենք հայ չենք, թուրք ենք: Աթաթուրքն արգելել է հայ լինել», -գրում է Մեհմեթ Բոզքուրթը:

Թուրք հեղինակը շարունակում է. «Սարսափելի դեպքեր են տեղի են ունեցել ավելի վաղ եւս: Օրինակ` հայերի կոտորածի տարիներին մի հայ կին իր փոքրիկի հետ ծառա է դառնում գյուղի աղայի տանը: 1920-ականներին ընդունված Աթաթուրքի օրենքով` հայերին օգնություն տրամադրելը քրեական հանցանք էր որակվում: Այդ ժամանակ աղան հայ կնոջն ու երեխային տանում է սար, սպանում եւ թաղում այնտեղ: Այդ նույն ժամանակներում հարեւան գյուղում կտրում են կոտորածներից փրկված մի հայի ձեռքերը եւ ծեծելով սպանում», -հոդվածում գրում է թուրք լրագրողը:

Լոս Անջելեսի քաղաքապետի ընտրություններում հաղթել է Էրիկ Գարսետին, ում աջակցում էր Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության հայ-ամերիկյան խորհուրդը: Գարսետիի մրցակիցն էր Ուենդի Գրուելը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Los Angeles Times թերթը, նախնական տվյալներով` Գարսետին հավաքել է ընտրողների ձայների 54 տոկոսը, իսկ Գրուելը նրանից հետ է մնում ութ միավորով` հավաքելով ձայների 46 տոկոսը:

Էրիկ Գարսետին կլինի Լոս Անջելեսի առաջին հրեա քաղաքապետը, նաև ամենաերիտասարդը քաղաքի հարյուրամյա պատմության մեջ: Նա պաշտոնավարման կանցնի հունիսի մեկից:

Նորընտիր քաղաքապետը խոստացել է իր ընտրողներին` վերականգնել Լոս Անջելեսի երբեմնի վիճակը. քաղաքը նոր է սթափվել հնգամյա տնտեսական ճգնաժամից:

Գարսետին իր գործնական մասնակցությունն է բերել ամերիկահայության կողմից իրականացված համայնքային բազմաթիվ միջոցառումների եւ ծրագրերի, ինչպես նաեւ աջակցել է «Փոքր Հայաստան»-ի առեւտրական պալատի ստեղծմանը: Նա նաեւ կարեւոր դեր է ունեցել «Փոքր Հայաստան» թաղամասում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված քայլարշավի կազմակերպման գործում:

Լոս Անջելեսի 3.8  միլիոն բնակչությունից շուրջ վեց հարյուր հազարը հայկական ծագում ունի:

Forbes հանդեսը հրապարակել է աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց ցուցակը, որը 3-րդ տարին շարունակ գլխավորում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Նրանից բացի ցուցակի տասնյակում միայն 1 եվրոպուհի կա:

Իսկ տասնյակն ունի հետևյալ տեսքը՝

1. Անգելա Մերկել, Գերմանիայի կանցլեր
2. Դիլմա Տուսեֆ, Բրազիլիայի նախագահ
3. Մելինդա Գեյթս, Bill & Melinda Gates Foundation-ի համանախագահ
4. Միշել Օբամա, ԱՄՆ-ի առաջին տիկին
5. Հիլարի Քլինթոն, ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար
6. Շերիլ Սանդբերգ, Facebook-ի գլխավոր օպերացիոն տնօրեն
7. Քրիստին Լագարդ, ԱՄՀ-ի ղեկավար
8. Ջանեթ Նապոլիտանո, ԱՄՆ-ի ազգային պաշտպանության քարտուղար
9. Սոնյա Գանդի, Հնդկաստանի ազգային կոնգրես կուսակցության նախագահ
10. Ինդրա Նուի, PepsiCo-ի գլխավոր տնօրեն

Վարկանիշում շարունակում է գերիշխել ԱՄՆ-ն: Այլ ազդեցիկ կանանցից Մեծ Բրիտանիայի թագուհին 26-րդ տեղից հասել է 40-ի, իսկ «Հարի Փոթերի» հեղինակ Ջոան Ռոուլինգը 78-ից 93-ին:

Ցուցակում խոշոր ընկերությունների 24 ղեկավարներ կան, ինչպես նաև՝ 14 նորելուկներ:

Շոու բիզնեսի դեմքերից ցուցակում տեղ են գտել Անջելինա Ջոլին (37), Շակիրան (52), Ժիզել Բունդհենը (95), Բեյոնսեն (17) և այլք:
Այս ցուցակը հրապարակվում է արդեն 10-րդ անգամ: