ՏԵՍԱԴԱՇՏ

Իրան-Հայաստան Յարաբերութիունների

Շբթ09212019

Last update03:42:55 AM

Back Դուք այստեղ եք՝ Home Լուրեր Ռոբերտ Մարգարեան
Ռոբերտ Մարգարեան

Ռոբերտ Մարգարեան

Հայ-իրանական կապերի միջկառավարական հանձնաժողովի համանախագահ և ՀՀ էներգետիկայի նախարար՝ Արմեն Մովսիսյանը մայիսի 21-ին , լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ ասել է.-«Հայաստանը կշարունակի  իրանական գազի գնումը»:

«Էլեկտրաէներգիայի հետ գազի փոխանակման նախագծի համաձայն տեղի է ունենում իրանական գազի գնումը և  Իրանն իր արտահանվող գազի ծավալներին հավասար էլեկտաէներգիա է ստանում Հայաստանից»-հավելել է Արմեն Մովսիսյանը:

ՀՀ էներգետիկայի նախարարն ասել է.-«Իրան-Հայաստան գազատարն ունի ավելի մեծ պոտենցիալներ ,որոնք կկիրառվեն արտակարգ իրավիճակներում»:

Մովսիսյանը հավելել է.-«Իրանը ներկայումս յուրաքանչյուր հազար խորանարդ մետ գազը  370 դոլլարով է  մատակարարում Հայաստանին»:

Նշելով ,որ Ռուսաստանն ապահովում է  Հայաստանի կարիք ունեցած գազի հիմնական մասը, Մովսիսյանը ասել է.-«Իրանական գազը չի կարող Հայաստանում փոխարինել ռուսական գազին»:

Նրա խոսքերով՝ Ռուսաստանը ավելի էժան գնով է գազ մատակարարում Հայաստանին , նույնիսկ ավելի էժան քան գազի տարանցման երկիր հանդիսացող Վրաստանին մատակարարվող գազի գինը: Վրաստանը գազ տարանցելու բերումով ավելի էժան գնով է ստանում գազը:

Հայաստանին գազ մատակարարող ռուսական «Գազպրոմ» ընկերությունն անցած շաբաթ իր ծրագիրը ներկայացրեց գազի գնի թանկացման համար ,որի համաձայն՝ նախատեսվում է գազի յուրաքանչյուր 1000 խորանարդ մետրը տնտեսական ավելի փոքր կենտրոններին վաճառել 318 դոլլարով իսկ ավելի խոշոր կենտրոններին 392 դոլլարով: 

ԻԻՀ ՆԳ նախարարության կողմից հայտարարվել են Իրանի նախագահական 11-րդ շրջանի ընտրությունների թեկնածության պայմանները լրացրած անձանց անունները:

Իրանի Լուրերի կենտրոնական ծառայության հաղորդման համաձայն հիշյալ գործակալությանը փոխանցված հաղորդագրության մեջ նշված է. «Ի գործադրումն նախագահական ընտրությունների օրենքի 60-րդ հոդվածի, այբբենական կարգով ըստ հետևյալի ներկայացվում է այն թեկնածուների անունները, որոնց արժանավորությունը հաստատվել է Պահապան խորհրդի կողմից:

Պրն. Սաիդ Ջալիլի, պրն. Ղոլամալի Հադադ Ադել, պրն. Մոհսեն Ռեզայի Միրղաեդ, պրն. Հասան Ռոհանի, պրն. Մոհամմեդռեզա Արեֆ, պրն. Սեյեդ Մոհամմեդ Ղարազի, պրն. Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆ և պրն. Ալի Աքբար Վելայաթի:

Հայտարարության մեջ նշված է, որ ընտրությունների օրենքի 66-րդ հոդվածի համաձայն թեկնածուների քարզարշավն սկսվում է թեկնածուների անվանացնկի պաշտոնական հրապարակումից հետո և ավարտվելու է ընտրություններից 24 ժամ առաջ՝ հունիսի 13-ի առավոտյան ժամը 8-ին:

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն անցյալ շաբաթ հայտարարել է, որ Հայաստանը որոշել է առաջին անգամ միջազգային շուկայում պետական պարտատոմսեր թողարկել: Նա հաղորդել էր, որ մինչև տարեվերջ երկիրը կփորձի 500 մլն-ից 1 մլրդ ԱՄՆ դոլարի արժողությամբ եվրապարտատոմսեր տեղաբաշխել:

Սակայն հետաքրքիր է, որ այն հարցին, թե ստացված միջոցներն ինչի՛ վրա կծախսվեն, վարչապետն ասել էր, որ Հայաստանը կփորձի մարել Ռուսաստանից ստացած կես միլիարդ պարտքը: Կրեմլը Երևանին պարտք էր տվել 2009 թվականին, երբ պարզվեց, որ հենց Հայաստանում է արձանագրվել համաշխարհային ճգնաժամի հետևանքով ամենամեծ տնտեսական անկումը՝ 14%:

Այժմ, հավանաբար, Ռուսաստանը պահանջել է վերադարձնել պարտքը, թեև այս տարի չեղյալ է հայտարարել ավելի խոշոր պարտքեր այնպիսի երկրների, ինչպիսին է Ղրղըզստանը: Պարտքերը ներվում են Կրեմլի նկատմամբ քաղաքական լոյալության դիմաց, և դատելով այն բանով, որ Հայաստանը որոշել է պարտք վերցնել միջազգային շուկայում Ռուսաստանի պարտքը մարելու համար, Երևանը չի համաձայնել Մոսկվային քաղաքական լոյալություն պահպանել:

Մոսկվայի և Երևանի հեռանալու նշան կարելի է համարել նաև այն, որ Ռուսաստանը հայտարարել է Հայաստանի համար գազի գները միանգամից 67%-ով բարձրացնելու մտադրության մասին: Ի հետևանս՝ Հայաստանը Ռուսաստանից գազ գնի ավելի թանկ, քան, ասենք, որոշ եվրոպական երկրներ: Սա Հայաստանում արդեն բարձրացրել է ոչ միայն սոցիալական դժգոհության ալիք, այլև հակառուսական տրամադրություններ:

Մոսկվան համառորեն չի ցանկանում, որ Հայաստանը Եվրամիության հետ ստորագրի Ասոցացման համաձայնագիր, թեև դրա նախաստորագրումը նախատեսված է այս տարվա նոյեմբերին: Օգտագործելով տնտեսական լծակները՝ արտաքին պարտք, գազի գին և այլն, Մոսկան փորձում է հետխորհրդային երկրներին հետ պահել հետխորհրդային գոտուց եվրոպամետ տարածք անցնելուց:

Հայտնի չէ, թե ի՛նչ որոշում կընդունի Հայաստանը «ՀայՌուսգազարդի» հայտի առնչությամբ, սակայն սոցիալական ցանցերում շրջանառվում են ենթադրություններ, թե Երևանը կարող է իր տարածքում ռուսական ռազմակայանի համար բարձր վարձավճար պահանջել: Այժմ Գյումրում տեղակայված 102-րդ ռազմակայանի համար Ռուսաստանը Հայաստանին ոչինչ չի վճարում, և Հայաստանը կարող է բարձր վարձավճար նշանակել, ինչը կփոխհատուցի գազի թանկացումը:

Բացի այդ, եվրապարտատոմսերի թողարկումը նշանակում է, որ Հայաստանը վերջնականապես որոշել է փոխել վարկատուներին և իր ֆինանսական հայացքն ուղղել է դեպի Արևմուտք:

Armenianow.com

Հայաստան-Իրան երկաթգծի ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այդ մասին ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Ներդրումային ընկերության հետ արդեն համաձայնագիր ենք ստորագրել` նախագծային փաթեթներ մշակելու համար: Պետք է ներգրավեն նաև մասնավոր ներդրումներ, որպեսզի երկաթուղու շինարարությունը սկսվի»,- ասաց վարչապետը:

Հայաստան-Իրան երկաթգծի կառուցումը ՀՀ կառավարության առաջնային ծրագրերից մեկն է: Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման հարցը բազմիցս քննարկվել է երկու երկրների միջկառավարական հանձնաժողովի, ինչպես նաև Հայաստանի ու Իրանի նախագահների հանդիպումների շրջանակներում:

Դիտարկվում է Գագարին-Կամո-Մարտունի-Ջերմուկ-Կապան-Մեղրի-Մարանդ երկաթուղու կառուցումը, որի երկարությունը կկազմի 469,6 կմ: Նախնական հաշվարկների համաձայն՝ երկաթուղու շինարարությունը կարժենա մոտ 1,5-2 մլրդ ԱՄՆ դոլար: Այս նախագիծն ամենատարբեր մակարդակներով քննարկվում է դեռ 2006 թվականից:

«Գազպրոմը» Հայաստանին առաջարկել է գազ 1000 խմ-ն 189 դոլարով: Այդ մասին այսօր՝ մայիսի 20-ին, ՀՀ Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ պատասխանելով պատգամավոր Հրանտ Բագրատյանի հարցին:

Սակայն, ըստ վարչապետի, գազի վրա կիրառվում է 30 % արտահանման հարկ, ինչից գազի գինը սահմանի վրա դառնում է 270 դոլար: Տ. Սարգսյանի տեղեկացմամբ՝ «Գազպրոմն» ավելի էժան հրաժարվում է մատակարարել, քանի որ նույն գնով մատակարարում է նաեւ Բելառուսին:

«Ներկայումս բանակցություններ են ընթանում, թե ինչ մեխանիզմներ կիրառեն Հայաստան մատակարարվող գազի վրա 30% արտահանման հարկը չկիրառելու համար»,- ասաց Տ. Սարգսյանը:

Վարչապետը հերքեց Հ. Բագրատյանի այն տեղեկությունը, թե գազի մանրածախ գինը Հայաստանից ավելի թանկ է միայն Դանիայում: Ըստ Տ. Սարգսյանի՝ ավելի թանկ գին սպառողների համար առկա է նաեւ Լեհաստանում, Իռլանդիայում, Մակեդոնիայում եւ բազմաթիվ այլ երկրներում:

Բագրատյանի այն դիտարկմանը, թե «Հայռուսգազարդը» կրկնակի թանկացնում է գազը սահմանից մինչեւ սպառողին հասցնելու համար (270 դոլարից դառնում է 540 դոլար-խմբ), Տ. Սարգսյանն ասաց, որ գները որոշում է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, ու պատգամավորները հնարավորություն կստանան մանրամասն ծանոթանալ հաշվարկի բոլոր տարրերին: Ըստ Տ. Սարգսյանի՝ սպառվող գազի ինքնարժեքը ցածր է լինում այն դեպքում, երբ սպառման ծավալներն աճում են:

Հայաստանում ռուսական ռազմաբազաներին հողատարածքները պետք է հատկացնել վճարովի հիմունքներով:

Այդ մասին այսօր՝ մայիսի 20-ին ՀՀ Ազգային ժողովում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: «Մենք մեր ապրանքն անվճար տալիս ենք, իսկ իրենց ապրանքի գինը բարձրացնում են, դա մեր արտաքին դիվանագիտության ձախողումն է, հանրապետական կուսակցության ապաշնորհ քաղաքականությունը»,- հայտարարեց Զ. Փոստանջյանը:

 

ԱՄՆ Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատի անդամ Դեյվիդ Սիսիլինին հայտարարություն է տարածել, որում պաշտոնական այցով Վաշինգտոնում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը և ներողություն խնդրել հայ ժողովրդից:

Ադրբեջանը մտադիր է հաջորդ տարի նախատեսվող Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեում ստանձնելիք նախագահությունն օգտագործել հակահայկական քարոզչություն իրականացնելու նպատակով: Դրա մասին են վկայում Ադրբեջանի մի շարք պաշտոնյաների հայտարարությունները, որոնք բավականին անհանգստացած են այդ կառույցում Հայաստանի նախագահությունից: Հիշեցնենք, որ Հայաստանը ԵԽ Նախարարների կոմիտեում  նախագահությունն ստանձնել է մայիսի 16-ից:

Վաշինգթոնում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ 2,5 ժամ տեւած հանդիպման ժամանակ քննարկվել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունները։

Թուրքական Sozcu կայքի փոխանցմամբ՝ Օբամա-Էրդողան հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի վարչապետը  նշել է, թե օրակարգի գլխավոր թեմա հանդիսացող Սիրիայի իրադարձություններից բացի քննարկվել են Ադրբեջանի, Հայաստանի, Իրանի, Աֆղանստանի հետ կապված թեմաներ։

Իսկ թուրքական NTV-ի եթերում Թուրքիայի իշխող «Արադարություն եւ զարգացում» կուսակցության արտաքին հարաբերությունների հարցերով պատասխանատու Մեւլութ Չավուշօղլուն նշել է, թե Էրդողանը ԱՄՆ նախագահի հետ հանդիպման ժամանակ օրակարգ է բերել նաեւ Կիպրոսի եւ Ղարաբաղի խնդիրները։

Քալիֆորնիայի Գլենդել քաղաքի Հայ դատի հանձնախմբի բաժանմունքը ողջունում է Գլենդելի միացյալ դպրոցական շրջանի խորհրդի հայտարարությունն այն մասին, որ նրանք Գլենդելի ուսուցիչների ասոցիացիայի հետ եկել են համաձայնության 2014 թվականի ապրիլի 24-ը համարել ոչ աշխատանքային օր:

«Մենք բարձր ենք գնահատում Գլենդելի միացյալ դպրոցական շրջանի եւ Գլենդելի Ուսուցիչների ասոցիացիայի պատրաստակամությունն աջակցելու աշակերտներին, ովքեր ցանկանում են նշել հայկական եղեռնի զոհերի հիշատակի օրն՝ առանց դպրոցից անհարկի բացակայելու»,- հայտարարել է Գլենդելում Հանձնախմբի նախագահ Պերճ Կարապետյանը Գլենդելում։ 
Հանձնախմբի կազմակերպչական գծով նախագահ Հիլմա Բալայանը շնորհակալություն է հայտնել դպրոցական խորհրդի անդամներին իրենց ջանքերի համար, որ կարողացան կայացնել այնպիսի որոշում, որը բավարարում է աշակերտների, համայնքի, աշխատակիցների եւ ադմինիստրացիայի պահանջները։