ՏԵՍԱԴԱՇՏ

Իրան-Հայաստան Յարաբերութիունների

Շբթ09212019

Last update03:42:55 AM

Back Դուք այստեղ եք՝ Home Լուրեր Ռոբերտ Մարգարեան
Ռոբերտ Մարգարեան

Ռոբերտ Մարգարեան

ԱՄՆ կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնը, Ադամ Շիֆը, Մայքլ Գրիմը եւ Դեյվիդ Վալադաոն Կոնգրեսին ներկայացրել են Հայոց ցեղասպանության վերաբերյալ ճշմարտության եւ արդարության ակտը» (Armenian Genocide Truth and Justice Act), հաղորդում է ԱՄՆ Հայ դատի գրասենյակը:

Բաքվում ծնված Գրիգորի Այվազյանը, ով ներկայումս գլխավորում է Ադրբեջանահայերի ասամբլեան, բացահայտել է իր ծրագիրը՝ մասնակցելու Ադրբեջանում անցկացվելիք նախագահի ընտրություններին, որի հետ Հայաստանն 1990-ականների սկզբին պատերազմել է, և այժմ հակարամարտությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ շարունակվում է:

Ստրասբուրգում այսօր կայացել է Եվրոպայի խորհրդի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների 123-րդ նիստը, որի ժամանակ Հայաստանն ստանձնել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը։

Ադրբեջանում որոշել են քրեական պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր կհամարձակվեն մեկնել Լեռնային Ղարաբաղ: Հիշեցնենք, որ նախկինում այնտեղ սահմանափակվում էին մարդկանց «պերսոնա նոն-գրատա» հայտարարելով, զանազան «սեւ ցուցակներ» կազմելով, դրանից բխող Ադրբեջան մուտք գործելու արգելքով:

Շվեդիայի Մալմո քաղաքում՝ Malmo Arena-ում, կայացավ «Եվրատեսիլ - 2013»-ի երկրորդ կիսաեզրափակիչը, և Հայաստանը ներկայացնող՝ 11-րդ համարի ներքո մեր մասնակից Dorians խումբը՝ Գոռ Սուջյանի մենակատարմամբ հանդես եկավ Black Sabbath խմբի կիթառահար Թոմի Այոմիի Lonely Planet երգով: 

 

Հունիսի 14-ին Իրանում տեղի կունենան նախագահական 11-րդ շրջանի ընտրությունները: Նկատի չունենալով անցած 2012 թվականին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները, սա 2009 թվականին տեղի ունեցած և հասարակական ծավալուն խռովությունների տեղի տված  ընտրություններւց հետո համարվում է առաջին խոշոր ընտրությունը:

Քաղաքագետների և միջազգայնագետների համահայկական համաժողովին Իրանից մասնակցում էր քաղաքագետ, վերլուծաբան Ռոբերտ Մարգարյանը։ Իր զեկույցում վերլուծաբանը, իրանական հայացքի ներքո, անդրադարձավ ղարաբաղյան հակամարտության խնդրին և ներկայացրեց խնդրի ինչպես պաշտոնական դիրքորոշումը, այնպես էլ հասարակական տեսակետները։

Ներկայացնում ենք «Հայերն այսօրի» թղթակցի հարցազրույցը Ռոբերտ Մարգարյանի հետ։

(Ընթերցված «21-րդ դարի մարտահրավերները և Հայաստանի անվտանգության հիմնախնդիրները» խորագրով քաղաքագետների և միջազգայնագետների համաժողովում, Երևան 19 նոյեմբեր 2012 թվական)

Մուտք

Կարող է այն հարցը ծագել թե ի՞նչ նշանակություն կարող են ունենալ ԼՂ-ի կապակցությամբ իրանական հայացքները կամ ընդհանրապես ինչպե՞ս կարելի  զարգացնել ԼՂ- ԻԻՀ շահերի փոխկապակցության շուրջ քննարկումը:

Շուտով Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական Ժողովի նոր ընտրութիւններ են լինելու: Ո՞րն է այդ ընտրութիւնների կարեւորութիւնը: ՊԺ-ի որոշումները ի՞նչ ազդեցութիւն ունեն իրանահայ մարդու կեանքի վրայ:
Համաձայն Թեհրանի հայոց թեմի կանոնադրութեան Պատգամաւորական ժողովը համարւում է թեմի բարձրագոյն մարմինը, որը ընտրում է Թեմական խորհրդին, Կրօնական խորհրդին, Հաշւեքննիչ մարմնին, հաստատում է դրանցից բխող տարբեր մարմինների ու յանձնախմբերի կազմերը, վաւերացնում է տարեկան բիւջէն և վերահսկում է իր ընտրած մարմինների գործունէութիւնը և իւրաքանչիւրի գործունէութեան շրջանի աւարտին իր գնահատականն է տալիս նրանց բարոյական ու նիւթական գործունէութեանը:

Ադրբէջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի Հունգարիայից Ադրբէջան փոխադրւելն ու ապա Ադրբէջանի իշխանութիւնների կողմից ներման ու տարբեր տեսակի պարգեւների արժանանալը ցասում ու զայրոյթ է պատճառել հայ ժողովրդին: Հայ ժողովրդի զաւակները  Հայաստանում և Սփիւռքում հանրահաւքներ ու տարբեր միջոցառումներ կազմակերպելով դատապարտում են հունգարա-ադրբէջանական ամօթալի գաղտնի գործարքը: Միեւնոյն ժամանակ ամօթալի այդ գործարքը կնքած Հունգարիան ու Ադրբէջանը դրա բացայայտումից և համատարած դատապարտման ու քննադատութեան արժանանալուց յետոյ փորձեցին դրան սոսկ իրաւական տեսք տալով հանրային կարծիքը շեղել կուլիսներում տեղի ունեցած բանակցութիւններից ու համաձայնութիւններից: Արդեօք ինչպէս պնդում են Հունգարիան ու Ադրբէջանը հարցն ունի միայն իրաւական կողմ, թէ դրա հիմքում ընկած են քաղաքական ու տնտեսական կեղտոտ խաղեր, որոնց բողոքարկելուց բացի նաեւ պիտի զգուշանալ դրանց իրական նպատակերից և կանխարգելիչ քայլեր ձեռնարկել: