ՏԵՍԱԴԱՇՏ

Իրան-Հայաստան Յարաբերութիունների

Ուր03222019

Last update03:42:55 AM

Back Դուք այստեղ եք՝ Home Լուրեր
Աշխատանքային այցով Ուկրաինայում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 2-ին հանդիպում է ունեցել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի մամլո գրասենյակից, քննարկվել են հայ-ուկրաինական երկկողմ հարաբերություններին, այդ թվում՝ առևտրատնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր: Նկատի առնելով, որ 2013թ. Ուկրաինան ստանձնելու է ԵԱՀԿ նախագահությունը, զրուցակիցները քննարկել են նաև ԵԱՀԿ շրջանակում…
Շփման գծում իրավիճակն ապակայունացնելով Ադրբեջանը նպատակ ունի խանգարել բանակցային գործընթացը, Հայաստանին ներքաշել զինված ընդհարումների մեջ, դրդել պատասխան գործողությունների, այնուհետեւ տարածել ստահոդ լուրեր, մեղքը բարդել հայկական կողմի վրա՝ խուսափելով պատասխանատվությունից։ Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` «Հայ զինվոր» թերթին տված հարցազրույցում: «ԼՂ խնդրի կարգավորման ընթացքը ակնհայտորեն ձեռնտու չէ Ադրբեջանին,…
Թուրքիա մեկնող հայաստանցիների թիվը 2012-ի հունվար-մայիս ամիսների ընթացքում աճել է 4,8 տոկոսով՝ կազմելով 19 736 հոգի։ Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարությունից, 2012-ի մայիսին Թուրքիա մեկնող հայաստանցիների թիվը կազմել է 5 046 հոգի, որը 210-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ 2012-ի հունվար-փետրվար ամսիներին ընթացքում ամենամեծ…
ԵԱՀԿ Մինսկի խումբը թեև ղեկավարում է ղարաբաղյան գործընթացը, սակայն այլևս ի վիճակի չէ լուծել խնդիրը: Այս մասին «Ռեգնում» գործակալությանը տված հարցազրույցում ասել է «Քարնեգի» հիմնադրամի Ռուսաստանի և Եվրասիայի գծով ավագ փորձագետ Թոմաս դե Վաալը: Նրա խոսքով` Մինսկի խումբը ստեղծվել է 20 տարի առաջ, իսկ այսօր արդեն այն չի արտացոլում այն…
Մոսկվայում կայացել է «Ընդհատված երգ» ֆիլմի պրեմիերան, որը պատմում է հայ եւ ադրբեջանցի զինվորների մասին, ովքեր արցախյան ռազմական գործողությունների ժամանակ հայտնվել են նույն հորում: Այս մասին NEWS.am-ին հայտնել են ֆիլմի կազմակերպիչները: Հիշեցնենք, որ ֆիլմի հեղինակները Մոսկվայի հայեր են, ովքեր որոշել են կինոյի լեզվով պատմել հայ-ադրբեջանական հարաբերությունների եւ արցախյան հակամարտության մասին:…
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին հունիսի 29-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ռեիսին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ Նախագահի մամլո գրասենյակից, Նախագահը շնորհավորել է դեսպան Ռեիսին՝ ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և հույս հայտնել, որ պաշտոնավարման ընթացքում նա առավելագույն ջանքեր կներդնի…
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է «Արմենպրես» գործակալության հարցին` ԼՂ-ի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպմանը արծարծված թեմաների մասին: Էդվարդ Նալբանդյանն պատասխանելով թղթակցի այն հարցին, թե ի՞նչ հարցեր են քննարկվել Ձեր և ԼՂ-ի նախագահի միջև այսօր կայացած հանդիպմանը, ասել է.«Հանդիպման ընթացքում նախագահ Սահակյանին տեղեկացրեցի Փարիզում Ադրբեջանի ԱԳ նախարարի և…
ԵՄ-ն մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող բանակցությունների դանդաղ ընթացքով: Այս մասին հայտարարել է ԵՄ նախագահ Հերման վան Ռոմպեյը` «Արմենպրեսին» տված հարցազրույցում: «Մեծ մտահոգությամբ տեղեկացա վերջերս Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին եւ շփման գծում տեղի ունեցած բռնությունների մասին: Խորապես ցավում եմ մարդկային կյանքերի ողբերգական եւ…
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 27-ին Բրյուսելում հանդիպում է ունեցել Արտաքին և անվտանգության քաղաքթականության հարցերով Եվրոպական միության բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արտաքին գործերի եվրոպական ծառայության մամլո կենտրոնից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքը, դիտարկվել են նաև Հայաստանում ընթացող ներքին բարեփոխումները:
Ամերիկյան Bloomberg մեդիահսկան իր վերջին վերլուծության մեջ ԱՄՆ-ին վառելիքային փոփոխություն կատարելու կոչ է անում և որպես օրինակ առաջարկում է դիտարկել Հայաստանը: «Հայաստանը այնքան էլ հայտնի չէ որպես համաշխարհային առաջատար, սակայն առնվազն մեկ ռեկորդային ձեռքբերում ունի. այդ երկրում մեքենաների և բեռնատարների 75 տոկոսը բնական գազով է: ԱՄՆ-ում, ընդհակառակը, այդ ցուցանիշտ 0,1…
Էջ 6, 6-ից