Շաբաթ, 18 Մայիսի 2013 15:00
Ամերիկացի կոնգրեսականը պաշտոնական այցով ԱՄՆ-ում գտնվող Էրդողանին հորդորել է ներողություն խնդրել հայերից
ԱՄՆ Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատի անդամ Դեյվիդ Սիսիլինին հայտարարություն է տարածել, որում պաշտոնական այցով Վաշինգտոնում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը և ներողություն խնդրել հայ ժողովրդից:
Շաբաթ, 18 Մայիսի 2013 14:55
Ադրբեջանը մտադիր է ԵԽ նախարարների կոմիտեում օգտագործել նախագահությունը՝ հակահայկական քարոզչություն համար
Ադրբեջանը մտադիր է հաջորդ տարի նախատեսվող Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեում ստանձնելիք նախագահությունն օգտագործել հակահայկական քարոզչություն իրականացնելու նպատակով: Դրա մասին են վկայում Ադրբեջանի մի շարք պաշտոնյաների հայտարարությունները, որոնք բավականին անհանգստացած են այդ կառույցում Հայաստանի նախագահությունից: Հիշեցնենք, որ Հայաստանը ԵԽ Նախարարների կոմիտեում նախագահությունն ստանձնել է մայիսի 16-ից:
Շաբաթ, 18 Մայիսի 2013 14:54
Օբամա-Էրդողան հանդիպման ժամանակ քննարկվել է հայ-թուրքական հարաբերությունները
Վաշինգթոնում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ 2,5 ժամ տեւած հանդիպման ժամանակ քննարկվել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունները։ Թուրքական Sozcu կայքի փոխանցմամբ՝ Օբամա-Էրդողան հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի վարչապետը նշել է, թե օրակարգի գլխավոր թեմա հանդիսացող Սիրիայի իրադարձություններից բացի քննարկվել են Ադրբեջանի, Հայաստանի, Իրանի,…
Շաբաթ, 18 Մայիսի 2013 14:52
Հայերը ուրախ են, որ Գլենդելի դպրոցներում ապրիլի 24-ը կհամարվի ոչ աշխատանքային օր
Քալիֆորնիայի Գլենդել քաղաքի Հայ դատի հանձնախմբի բաժանմունքը ողջունում է Գլենդելի միացյալ դպրոցական շրջանի խորհրդի հայտարարությունն այն մասին, որ նրանք Գլենդելի ուսուցիչների ասոցիացիայի հետ եկել են համաձայնության 2014 թվականի ապրիլի 24-ը համարել ոչ աշխատանքային օր: «Մենք բարձր ենք գնահատում Գլենդելի միացյալ դպրոցական շրջանի եւ Գլենդելի Ուսուցիչների ասոցիացիայի պատրաստակամությունն աջակցելու աշակերտներին, ովքեր…
Ուրբաթ, 17 Մայիսի 2013 13:08
ԱՄՆ կոնգրեսականները ներկայացրել են «Հայոց ցեղասպանության վերաբերյալ ճշմարտության եւ արդարության ակտը»
ԱՄՆ կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնը, Ադամ Շիֆը, Մայքլ Գրիմը եւ Դեյվիդ Վալադաոն Կոնգրեսին ներկայացրել են Հայոց ցեղասպանության վերաբերյալ ճշմարտության եւ արդարության ակտը» (Armenian Genocide Truth and Justice Act), հաղորդում է ԱՄՆ Հայ դատի գրասենյակը:
Ուրբաթ, 17 Մայիսի 2013 13:07
Հայը ցանկանում է առաջադրվել Ադրբեջանում նախագահ
Բաքվում ծնված Գրիգորի Այվազյանը, ով ներկայումս գլխավորում է Ադրբեջանահայերի ասամբլեան, բացահայտել է իր ծրագիրը՝ մասնակցելու Ադրբեջանում անցկացվելիք նախագահի ընտրություններին, որի հետ Հայաստանն 1990-ականների սկզբին պատերազմել է, և այժմ հակարամարտությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ շարունակվում է:
Հինգշաբթի, 16 Մայիսի 2013 21:56
Հայաստանն ստանձնեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը
Ստրասբուրգում այսօր կայացել է Եվրոպայի խորհրդի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների 123-րդ նիստը, որի ժամանակ Հայաստանն ստանձնել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը։
Հինգշաբթի, 16 Մայիսի 2013 21:52
Ադրբեջանում պատրաստվում են դատել բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն այցելել Լեռնային Ղարաբաղ
Ադրբեջանում որոշել են քրեական պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր կհամարձակվեն մեկնել Լեռնային Ղարաբաղ: Հիշեցնենք, որ նախկինում այնտեղ սահմանափակվում էին մարդկանց «պերսոնա նոն-գրատա» հայտարարելով, զանազան «սեւ ցուցակներ» կազմելով, դրանից բխող Ադրբեջան մուտք գործելու արգելքով:
Հինգշաբթի, 16 Մայիսի 2013 21:46
Հայաստանը «Եվրատեսիլ-2013»-ի եզրափակչում է
Շվեդիայի Մալմո քաղաքում՝ Malmo Arena-ում, կայացավ «Եվրատեսիլ - 2013»-ի երկրորդ կիսաեզրափակիչը, և Հայաստանը ներկայացնող՝ 11-րդ համարի ներքո մեր մասնակից Dorians խումբը՝ Գոռ Սուջյանի մենակատարմամբ հանդես եկավ Black Sabbath խմբի կիթառահար Թոմի Այոմիի Lonely Planet երգով:
Երեքշաբթի, 31 Հուլիսի 2012 06:04