ՏԵՍԱԴԱՇՏ

Իրան-Հայաստան Յարաբերութիունների

Ուր08232019

Last update03:42:55 AM

Back Դուք այստեղ եք՝ Home Լուրեր
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 24-25-ին կայցելի Ֆրանսիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը, այցի ընթացքում Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Լորան Ֆաբիուսի և Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլիզաբեթ Գիգուի հետ:
ՄԱԿ-ում հուլիսի 23-ին, տարածվել է գլխավոր քարտուղար Պան Գի Մունի` «Սովորական սպառազինության վերահսկողություն` տարածաշրջանային եւ ենթատարածաշրջանային մակարդակներում» զեկույցը: Զեկույցում մասնավորապես նշվում է, որ Արդբեջանը խախտում է Եվրոպայում սովորական զինված ուժերի համաձայնագիրը:
Տրապիզոնի նավահանգիստը փաստացի օգտագործվում է դեպի Հայաստան եւ Հայաստանից բեռնափոխադրումների իրականացման համար: Այս մասին հայտնել է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության «Աջակցություն հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը» ծրագրի տնօրեն Արթուր Ղազարյանը` ընդգծելով, որ այդ նավահանգստի օգտագործումն իրատեսական է նաեւ հետագայում: Նրա խոսքով` անցած տարի ամռանը հայկական երկու բեռնատարներ տարանցիկ նպատակներով օգտվել են…
Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը պատասխանել է «Ազգայնական շարժում» կուսակցության կուսակցության պատգամավոր Մեհմեդ Շանդըրի գրավոր հարցմանը՝ Թուրքիայում վերանորոգված եկեղեցիների քանակի եւ դրանց վրա պետության ծախսած գումարի վերաբերյալ։
Այսօր՝ հուլիսի 19-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայանալիք 5-րդ նախագահական ընտրությունների դիտարկմանը կմասնակցեն տարբեր երկրներից ժամանած դիտորդների մեծաթիվ խմբեր։ Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց ԼՂ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Ռայա Նազարյանը:
Եվրոպական միությունը վերահաստատում է իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի և նրա համանախագահների ձեռնարկած ջանքերին` ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արտաքին գործերի եվրոպական ծառայության մամլո կենտրոնից, նման հայտարարությամբ հանդես է եկել Եվրոպական Հանձնաժողովի փոխնախագահ, Արտաքին և անվտանգության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը:
Իրենց երկրում հայերի ցեղասպանության իրականացումը ժխտող Թուրքիայի իշխանությունները որեւէ բարոյական իրավունք չունեն դասեր տալու Լեռնային Ղարաբաղի հանրապետությանը եւ Հայաստանի հանրապետությանը, այն էլ ՄԱԿ Անվտանգության Խորհուրդի որոշումների եւ ԵԱՀԿ սկզբունքների կեղծ մեկնաբանությամբ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ստեփանակերտում հայտարարել են, որ բանակցությունների «որոշակի փուլում» Լեռնային Ղարաբաղը կմիանա բանակցային գործընթացին, սակայն կոնկրետ ժամկետ չի նշվել:
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հուլիսի 11-ին Գորիսում ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության Արեւելյան Ատրպատականի նահանգապետ Ալիռեզա Բեյգիի գլխավորած պատվիրակությանը:
ԵԱՀԿ-ն անհանգտացած է ԼՂ հակամարտության գոտու շփման գծում միջադեպերով: Այս մասին այսօր` հուլիսի 11-ին, Երեւանում, լրագրողների հետ զրույցում ասել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը: